«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս. Անդրեյ Մակարեւիչ

Մշակութային

«Մաշինա վրեմենի» լեգենդար խումբը ապրիլի 13-ին Երեւանում հանդես կգա իրենց 55-ամյակին նվիրված մեծ համերգով։ Ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար եւ երգերի հեղինակ Անդրեյ Մակարեւիչը գալիք համերգի կապակցությամբ նշել է, որ խումբը ծրագրել էր անցյալ տարի աշնանը համերգ ունենալ Հայաստանում, սակայն այն հետաձգվեց:

«Եվ երբ կազմակերպիչներն առաջարկեցին համերգի համար նոր օր ընտրել ապրիլի մեջ, որոշեցինք, որ դա անպայման լինի ապրիլի 13-ին, քանի որ այդ օրը մեր Սաշա Կուտիկովի ծննդյան օրն է, նաեւ ռոքնռոլի միջազգային օրը: Այսինքն, երկու հրաշալի առիթ՝ համերգային տուրը Հայաստանում սկսելու համար», - ընդգծել է նա:

Մակարեւիչը նշել է, որ համերգի ժամանակ նրանք, ովքեր սիրում են խմբի հին երգերը, կարող են նորից վայելել դրանք՝ երկարատեւ դադարից հետո: Իսկ նրանք, ում հետաքրքրում է այսօրվա «Մաշինա վրեմենին», առաջին անգամ հնարավորություն կունենան վերջին ալբոմներում ընդգրկված երգերը գնահատել կենդանի հնչողությամբ:

«Դրանք մենք Հայաստանում դեռ չենք կատարել: Կարծում եմ՝ բոլորի համարն էլ հետաքրքիր կլինի», - ասաց նա եւ հավաստիացրեց, որ Երեւանում խումբը կնվագի իրենց բոլոր հիթերը:

Հիշելով իր վերջին այցը Հայաստան՝ Անդրեյ Մակարևիչն ասաց, որ դա տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝Starmus փառատոնին մասնակցելու շրջանակներում: Փառատոնի ժամանակ նա կատարեց երկու երգ միայն կիթառի ուղեկցությամբ՝ առանց խմբի: Մակարևիչն ընդգծեց, որ փառատոնն ինքնին զարմանալի էր: Մասնավորապես ասաց, որ երաժշտության և գիտության միաձուլումը հիանալի գաղափար էր:

«Ես ու կինս մեկ-երկու ազատ օր ունեինք շրջելու Հայաստանի տեսարժան վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Էրեբունի․․․ Անհավանական տեսարան էր։ Հրաշալի ու համեղ է հայկական գինին», - կիսվեց հիշողություններով երաժիշտը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներին, որոնք հայտնի պատճառներով այսօր ապրում են Հայաստանում, Անդրեյ Մակարեւիչը ասաց. «Մենք ուղղակի կնայենք միմյանց, որովհետեւ վաղուց չենք տեսնվել…»:

Եզրափակելով զրույցը ՝ ի պատասխան հարցին թե ինչ կմաղթեր խելահեղ աշխարհում ապրող մարդկանց, հատկապես որ աշխարհի տարբեր անկյուններում այժմ մոլեգնում են պատերազմները, երաժիշտը նշել է. «Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան