Ընտրությունն արդեն ոչ թե ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, այլ արեւմտյան ձեռառնոցիի եւ ռուսական սպառնալիքի միջեւ է

Վերլուծություն

Բր­յու­սել­յան այդ խայ­տա­ռա­կութ­յու­նից հե­տո (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=280698&l=am) ՔՊ-ա­կան ո­րոշ ընդգծ­ված ա­րեւմ­տա­մոլ­ներ, ա­սենք նաեւ Միր­զո­յան Ա­րոն, ով Հա­յաս­տա­նի ներ­կա վի­ճա­կի հար­ցում կրում է գրե­թե նույն­քան պա­տաս­խա­նատ­վութ­յուն, որ­քան Նի­կո­լը, փոր­ձե­ցին հա­մընդ­հա­նուր քննա­դա­տութ­յան ֆո­նին նո­րից կեղծ պատ­կեր հրամց­նել: Օ­րի­նակ, Ա­րոն սկսեց հա­մո­զել, թե. «270 մլն­ եվ­րո­յից բա­ցի, չմո­ռա­նանք 2,6 մի­լիար­դի մա­սին։ Դ­րանք ուղղ­վե­լու են, օ­րի­նակ, հայ­կա­կան ար­տադ­րա­տե­սակ­նե­րի ստան­դարտ­նե­րի բարձ­րաց­մա­նը։ Սա մեծ գոր­ծըն­թա­ցի մաս է միայն, սրա­նով ոչ սկսվեց, ոչ էլ ա­վարտ­վեց, այն­պես չէ, որ մինչ այդ չկա­յին գու­մար­ներ ու հե­տո չեն լի­նե­լու»: Այն է` դեռ սպա­սեք ու կտես­նեք, թե Ա­րեւ­մուտքն ինչ կա­տա­ղի փո­ղեր է տա­լիս: Այն­պի­սի տպա­վո­րութ­յուն է, որ սույն «Օ­մե­գան» պար­զա­պես չի կար­դա­ցել, թե ինչ է գրված բրյու­սել­յան հայ­տա­րա­րութ­յան մեջ` 270 մի­լիոն եվ­րո՝ չորս տար­վա հա­մար, եւ զրո խոսք տա­րի­ներ ա­ռաջ խոս­տա­ցած ու չտրված 2,6 մի­լիար­դի կամ հե­տա­գա «բա­զում ու բա­զում» մի­լիարդ­նե­րի մա­սին: Ընդ ո­րում, Ա­րոն նաեւ «հա­մես­տո­րեն» շրջան­ցում է փաս­տը, որ այդ 270 մի­լիոն եվ­րո­յա­նոց ա­րեւմտ­յան «շռայ­լութ­յան» պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նը կզրկվի միայն պաշ­տո­նա­կան թվե­րով ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ ա­մեն տա­րի ե­կող մոտ 6-7 մի­լիարդ դո­լա­րից, ո­րը չորս տար­վա կտրված­քով 100 ան­գամ ա­վե­լի է խոս­տա­ցած 270 մի­լիո­նից եւ տաս ան­գամ` Ա­րո­յի ե­րա­զանք­նե­րի 2,6 մի­լիար­դից:

Ա­րեւմտ­յան «հե­տաձգ­ված» մի­լիարդ­նե­րից զատ, ի ցույց դրեց, որ ՀԱՊԿ-ից հետ քաշ­վե­լու պատ­վե­րը մնում է օ­րա­կար­գում՝ «մեկ­նա­բա­նե­լով» այն հայ­տա­րա­րութ­յու­նը, որն օ­րերս ա­րել էր ՀԱՊԿ-ը՝ հա­յաս­տան­յան սահ­ման­նե­րի հետ կապ­ված: Հի­շեց­նենք, ՀԱՊԿ-ից ներ­կա­յաց­րել էին նաեւ Հա­յաս­տա­նի ստո­րագ­րութ­յու­նը կրող այն կոնկ­րետ ո­րո­շու­մը, ո­րը տա­լիս է «պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տի» հաս­կա­ցութ­յան սահ­մա­նու­մը, նաեւ մատ­նան­շել, որ դե­տա­լա­յին տես­քով սահ­ման­նե­րի հար­ցը կա­րող են լու­ծել միայն հա­րե­ւան երկր­նե­րը՝ սահ­մա­նա­զատ­ման-սահ­մա­նագծ­ման մի­ջո­ցով: Իսկ Ա­րոն ի­րենն է ա­ռաջ տա­նում՝ «Ե­թե ոչ ՀԱՊԿ ան­դամ պե­տութ­յու­նը հար­ձակ­վի ՀԱՊԿ ան­դամ պե­տութ­յան վրա եւ պար­տադ­րի ճա­նա­չել ինչ-որ սահ­ման­ներ, ՀԱՊԿ-ը կա­րո՞ղ է ըն­դու­նել այդ սահ­ման­նե­րը»: Բա ե­թե դու ըն­դու­նես, ՀԱՊԿ-ին ի՞նչ է մնում ա­նել: Ու որ­պես­զի կոնկ­րետ դեպ­քում Ադր­բե­ջա­նը նման բան չկա­րո­ղա­նա պար­տադ­րել, պետք է ժա­մա­նա­կին ՀԱՊԿ-ի հետ աշ­խա­տել եւ ոչ թե ար­հես­տա­կա­նո­րեն վա­նել միակ դաշ­նակ­ցին՝ սահ­ման­նե­րը լցնե­լով «եվ­րաշ­պիոն­նե­րով»: Դ­րա­նից հե­տո Ա­րոն շա­րու­նա­կում է. «ՀՀ-ն­ եւ Ադր­բե­ջա­նը ու­նեն պե­տա­կան սահ­մա­ն եւ այդ սահ­մա­նը ճա­նա­չել են դե­ռեւս 1991 թվա­կա­նին եւ պայ­մա­նա­վոր­վել են, որ ԽՍՀՄ պե­տութ­յուն­նե­րի սահ­ման­նե­րը ճա­նա­չում են որ­պես նո­րան­կախ պե­տութ­յուն­նե­րի սահ­ման­ներ»: Բա որ ու­նեք, էլ ի՞նչ սահ­մա­նա­զատ­ման մա­սին եք ա­նընդ­հատ խո­սում: Մեկ բան միայն. դա Հա­յաս­տա­նի օ­րենսդ­րութ­յամբ ֆիքս­վա՞ծ է. ոչ, բո­լո­րո­վին ու­րիշ բան է ֆիքս­ված:

Եվ ա­հա այս ա­մե­նի հետ մեկ­տեղ Ա­րոն նաեւ փա­կագ­ծեր բա­ցեց, թե ի­րա­կա­նում ին­չու ենք այս վի­ճա­կում: Ըստ նրա. ««­Մենք ի­րոք պատ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն ու­նենք Հա­րա­վա­յին Կով­կա­սում եր­կա­րա­տեւ խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու… եր­կու հիմ­նա­կան հարց կա, որ­տեղ կող­մե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը դեռ հե­ռու են միմ­յան­ցից: Ա­ռա­ջի­նը վե­րա­բե­րում է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան փո­խա­դարձ ճա­նաչ­մա­նը եւ հե­տա­գա սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցին… Երկ­րորդ ա­ռանց­քա­յին կե­տը են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փա­կումն է»:

Ի­րա­կա­նում, սահ­ման­նե­րին վե­րա­բե­րող հա­կա­սութ­յունն էլ չկա: Քա­նիցս ենք ա­սել, որ միակ խնդի­րը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է, ո­րի հետ կապ­ված, Նի­կո­լը հրա­ժար­վում է իր ստո­րագ­րածն ա­նե­լուց՝ անգ­լո­սաք­սոն­նե­րի ճնշման եւ նրանց տե­ղա­կան մանկ­լա­վիկ­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ: Ընդ ո­րում, նույն­քան ան­հե­թեթ բա­ցատ­րութ­յուն­նե­րով, որ­քան ՀԱՊԿ-ի դեպ­քում է: Հենց դա է, որ ար­դեն բա­ցա­հայտ խոս­տո­վա­նում է Ա­րոն:

­Թե­րեւս, ա­վե­լի նման է նրան, որ Ա­րոն այս­պես ա­ռաջ ըն­կավ՝ փոր­ձե­լով Նի­կո­լին մատ­նան­շել այն «կրու­տի­տա­յին ուղ­ղութ­յու­նը», ո­րը պետք է գոր­ծադր­վի բրյու­սել­յան ֆիաս­կոն «բա­ցատ­րե­լու» հա­մար՝ հա­կա­ռու­սա­կան կուր­սը շա­րու­նա­կե­լու նպա­տա­կով: Դա հաս­կա­նա­լի է՝ էն գլխից «Օ­մե­գա» լի­նե­լու մեջ մե­ղադր­վող Ա­րոն եւ մի քա­նի նման­ներն այլ բան ար­դեն չեն էլ կա­րող ա­նել: Բայց ա­հա Նի­կոլն այլ խնդիր­նե­րի ա­ռաջ է: Հի­շեց­նենք, դեռ մինչ Բր­յու­սե­լը, ռուս­ներն ան­թա­քույց կեր­պով նրա­նից պա­հան­ջում էին վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել: Բա­ցի այդ, կան Ա­լիե­ւի ճնշում­նե­րը՝ սահ­մա­նա­մերձ չորս գյու­ղե­րի մա­սով, եւ դա կու­նե­նա շա­րու­նա­կութ­յուն: Լռ­վել-մնա­ցել է Ա­րա­յի­կի աղ­մուկ հա­նած հար­ցազ­րույ­ցը, որ­տեղ, են­թադր­վում է, որ նա շատ բան է բա­ցա­հայ­տել 44-օր­յա պա­տե­րազ­մի «մութ» է­ջե­րից մին­չեւ Նի­կո­լի անձ­նա­կա­նի մա­սին: Եվ այս­պես շա­րու­նակ, բա­զում սկան­դա­լա­յին ու ծան­րա­գույն խնդիր­ներ, ո­րոնք կախ­ված են Նի­կո­լի գլխին, մինչ­դեռ Ա­րեւ­մուտ­քից սպաս­վա­ծը չի գա­լու: Դե, սպա­սենք Նի­կո­լի ընտ­րութ­յա­նը, թեեւ դրա շրջա­նակ­ներն ար­դեն փոխ­վել են: Հի­մա պետք է ոչ թե Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ ընտ­րութ­յուն կա­տա­րի, այլ՝ ա­րեւմտ­յան ձե­ռառ­նո­ցիի եւ թվարկ­ված բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի: Ընդ ո­րում, ժա­մա­նա­կը շատ քիչ է, մինչ Ռու­սաս­տա­նում կձե­ւա­վոր­վի նոր կա­ռա­վա­րութ­յուն, որն ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու շա­բաթ­վա հարց է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում