«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դեռ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով:

Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»: Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր «հանգամանքն» Արևմուտքի ճնշումն է, որտեղից Փաշինյանին պարտադրում են ամեն գնով խզել կապերը Ռուսաստանի հետ: Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լրջագույն որոշում կայացնելու շեմին է. գնալ Պուտինի երդմնակալությանը կամ առանձին մասնակցել միայն ԵԱՏՄ նիստին, նշանակում է՝ դեմ գնալ Արևմուտքին, իսկ ընդհանրապես Մոսկվա չգնալը բացարձակ թշնամական դեմարշ կարող է ընկալվել:

Սակայն արդեն իսկ խոսակցություններ կան, որ նա կարող է ցուցադրաբար չմեկնել Մոսկվա՝ սառը հաշվարկով, որ դա իսկապես կարող է վերջնականապես զայրացնել Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրանք որոշակի քայլեր անեն, այդ թվում՝ գազը թանկացնեն, այլ «սանկցիաներ» կիրառեն: Ուկրաինական և վրացական օրինակները աչքի առաջ ունենալով` դժվար չէ հաշվարկել, որ դա ավելի կխորացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում։ Սա, անշուշտ, անգնահատելի նվեր կլինի Արևմուտքին, սակայն, նույն ուկրաինական ու վրացական սցենարները վերհիշելով, դժվար չէ հաշվարկել, թե նման արկածախնդրությունը ինչպիսի աղետ կդառնա Հայաստանի համար։

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, Մոսկվայում ևս հիանալի հասկանում են Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի «խաղերը», ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ պարագայում ոչ թե վերջինիս, այլ բարեկամ Հայաստանի, հայոց պետականության ու հայ ժողովրդի հարցն է, որը փաստացի գերի է ընկել օրվա իշխանությունների ու նրանց աշխարհաքաղաքական արկածախնդրության ձեռքը: Ի դեպ, հիմա էլ ոչ քիչ թվով փորձագետներ նշում են այս հանգամանքը՝ հավելելով, որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանքի նշույլ անգամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում