«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես քեզի կու գամ. պատգամ՝  ուղղված Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերին

Տեսանյութեր

Հանրության դատին է հանձնվել ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ եւ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ կատարմամբ «Ես քեզի կու գամ» երգի տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակն է Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, բանաստեղծ ՅԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼԵԱՆԸ, ում ծննդյան 85-ամյակին էլ նվիրված է տեսահոլովակը: Իսկ երաժշտությունը գրել է պրոֆեսոր, դաշնակահար, երգահան ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ (շեփորի մենանվագը կատարում է Լուսինե Իշխանյանը):

Նշենք, որ երգի շնորհանդեսը տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ հայաբնակ Այնճար գյուղում՝ արժանանալով գովեստի ու բարձր գնահատանքի խոսքերի: Երգի հեղինակների՝ բանաստեղծի եւ երգահանի ցանկությունն այն է, որ հայության ուշադրությունը սեւեռվի դեպի Հայաստան, հաստատվեն հայրենիքում, իրենց ծրագրերն ու նպատակներն իրականացնեն այստեղ:

«Սա երրորդ երգն է, որ ստեղծեցի պարոն Այնթապլեանի խոսքերով: Այն սփյուռքահայ մտավորականի սրտի խոսքն է, երազը, մեծագույն ցանկությունը եւ պատգամը՝  ուղղված Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերին: Կարծում եմ՝ այս ստեղծագործությունը մեծապես կնպաստի հայրենադարձությանն ու հայրենատիրությանը», - նշել է Մարգարիտ Սարգսյանը:

Անդրադառնալով «Ես քեզի կու գամ» -ին՝ Յակոբ Այնթապլեանն էլ մանրամասնել է, որ այս բանաստեղծությունը գրել է Հայաստան ճամփորդության նախօրեակին:

«Իրականության մեջ ջինջ , հոգեծորան ընտրված բառերով եւ մեր իդեալի խորհրդանիշին՝ Հայաստանին նվիրված մի քերթված է: Կխորհիմ, որ ամեն մարդ, որ հայրենասեր է , նման զգացում կունենա, ուստի՝ երգի վերածվելով քերթվածի խոսքերն ավելի իմաստալից ու ժողովրդական կդառնա: Նպատակը ժողովրդի մեջ մաքուր, ազգային եւ հայրենասիրական  զգացումները տարածելն է, եւ ասիկա կարել է ընել Սփյուռիք եւ Հայաստանի մեջ եղող գրողներու, բանաստեղծներու երգահաններու, երաժշտության հորինողներու համագործակցությամբ: Իմ եւ Մարգարիտ Սարգսյանի աշխատանքները, որոնք կտեսնեք, համագործակցության արդյունք են սփյուռքահայ գրողի եւ հայաստանաբնակ երաժշտագետի մտահղացումներու: Ունկնդրեցեք եւ արժեվորեցեք նման աշխատանքները, որոնք կհուսամ, որ ապագային ավելի բազում կդառնան», - շեշտել է Յ. Այնթապլեանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան