«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել  է  «Վահրամ  Փափազյանի  անվան  դրամատիկական  թատրոնի»,  որն  այժ  վերանվանվել  է  «Վահրամ  Փափազյանի  անվան  արցախյան  թատերարվեստի  պահպանման  և  զարգացման  կենտրոն  հասարակական  կազմակերպության»  դերասանուհի    ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  հետ:

-Ինչո՞վ  էիք  զբաղված,  երբ  սկսվեց  պատերազմը:

-Երեխաներին  դպրոցից  նոր  էի  վերցրել  ու  տուն  հասել,  հաց  էինք  ուտում,  երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց    պատերազմը:  Մինչ  այդ,  զգում  էինք  պատերազմի  վտանգը,    որովհետև  արդեն  ամեն  ինչ  դատարկվել  էր,  բայց  չէինք  ուզում  հավատալ:  Վերջին  անասուններն  էին  մսի  համար  մորթում:  Ամեն  ինչ  զգացվում  էր,  բայց  չէինք  հավատում,  որովհետև  ուզում  էինք  մնալ  մեր  երկրում, մեր  տանը:  Չէինք  հավատում,  որ  այսպես  կավարտվեր:  Երբ  սկսվեցին    պայթյունները,  երեխաների  հետ  իջանք  նկուղը:  Բայց  մեր  նկուղի  վիճակն  այնքան  վատ  էր,  որ    գնացինք  մեր  ծանոթներից  մեկի  նկուղում  պատսպարվելու,  քանի  որ  այնտեղ  մաքուր  էր:  Թուրքերն  արդեն  մտել  էին  մեր  քաղաքը,  սպանդ  էին  անում:  Կրկժանի  մարդկանց  արդեն  դուրս  էին  հանում,  կոտորում  էին:  Խմելու  ջուր  չկար`  արդեն  ցեխաջուր  էր  գալիս:  Լույս  ու  գազ  էլ  չկար,  և  չէինք  կարող  կերակուր  պատրաստել:  Մարդիկ  գնում  էին  օդանավակայան,  ռուսների  մոտ  լույս  կար,  և  այնտեղ  օգտվում  էինք  լույսից:  Երկու  օր  էլ  երեխաներիս  հետ  մնացի  օդանավակայանում,  որտեղ  ռուսների  բազան  էր:  Այնտեղ  թեկուզ  շատ  չնչին,  բայց գոնե կերակրում  էին: 

-Մինչ  Հայաստան  գալը` ի՞նչ  ճանապարհ  անցաք:

-Առանց  իրերի,  միայն  անձնագրով  երեխաներիս  հետ  օդանավակայանից  ավտոբուսով  դափ -դատարկ  ճանապարհ  ընկանք  դեպի  Հայաստան:  Ճանապարհը  շատ  դժվար  էր,  խցանումները  շատ  էին:  Հետո  իմացանք,  որ  Հակարի  կամրջի վրա  ավտոբուսները  կանգնեցնում,  ստուգում  էին,  դրա  համար  էլ  մեծ  խցանումներ  էր  առաջացել:  Ստեփանակերտից  մինչև  Գորիս  երկու  ժամվա  ճանապարհ  է,  մենք  քսանչորս  ժամում  հազիվ  հասանք:  Մեզ  հետ  ուտելիք  չէի  վերցրել ու անընդհատ  երեխաներիս  քնացնում  էի,  որ  չսովածանան:  Նրանք  արդեն  թույլ  էին  իրենց  զգում: Միայն  ջուր  էին  խմում:  Հասանք  Գորիս,  այնտեղ  երեխաներին  կերակուր,  քաղցրավենիք  տվեցին:  Մեզ  թեյ  հյուրասիրեցին,  դեղորայք  տվեցին:  Հետո  մեքենաներ  էին  ուղարկել  մեր  հետևից,  ով  Երևան  էր  ուզում  գնալ,  անվճար  տանում  էին:  Ու  այդպես  մենք  եկանք  Երևան:  Ցավում եմ,  երբ  հիշում  եմ,  որ  մեր  տունը  ամեն  ինչով  «նվիրեցինք»  թուրքին  ու  եկանք:  Դա  է  ափսոսանքս,  որ  լուսահոգի  ամուսինս  չարչարվել,  տուն  էր  կառուցել,  ու  մենք  դա  կորցրինք: 

-Արցախից  Հայաստան  գաղթելուց  հետո`  Ձեզ  ինչպե՞ս  ընդունեցին:

-Արցախից  մազապուրծ  փախչելուց  հետո` մեզ  Երևանում  շատ  ջերմ  ընդունեցին:  Բոլորն  էլ  անհանգստացած  էին,  որ  ավարտն  այսպիսին  էր:  Շատ  գոհ  եմ  Հայաստանի  ընդունելությունից:  Ջերմ  վերաբերմունք  են  ցուցաբերում  մեր  հանդեպ:  Շատ  են  օգնում  մեզ:

-Կարողանո՞ւմ  եք  հոգալ  ամենօրյա  կարիքները  և  դրա  հետ  միաժամանակ  տան  վարձը  վճարել:

-Երևանում  վարձով  տան  գները  շատ  թանկ  են:  Պետության  կողմից  յուրաքանչյուրս  հիսուն  հազար  դրամ  գումար  ենք  ստանում  և  դրանով  վճարում  ենք  մեր  տան  վարձը:  Մի  կերպ  հասցնում  եմ:  Մենք  առանց  շոր,  առանց  գդալ,  պատառաքաղ,  դանակ  ու  բաժակի  ենք  եկել:  Շորերը  նվիրել  են,  իսկ  սպասքը  տան  մեջ  կար:  Եթե  այս  տանից  դուրս  գանք,  արդեն  սպասք  չենք  ունենա:  Այդ  ամենը  պետք  է  կարողանանք  գնել: 

-Աշխատանք  փորձե՞լ  եք  գտնել:

-Աշխատանք  եմ  փնտրում,  բայց  դեռ  չեմ  գտել: 

-Ո՞ր  ոլորտում  եք  աշխատանք  փնտրում:

-Սոցապնախարարությանն  եմ  դիմել,  որ  գոնե  դպրոցում  հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  աշխատեմ,  բայց  դեռ  դպրոցներում  տեղ  չկա:  Օպերատորի  ազատ  հաստիք  կար,  բայց  ես  քանի  որ  համակարգչով  չեմ  աշխատել,  տեղյակ  չեմ  այդ  աշխատանքին:  Դրա  համար  չգնացի:  Ներկա  պահին  մեր  թատրոնում  նոր  բեմադրության  մեջ  եմ  ներգրավված: 

-Երեխաներն  ինչպե՞ս  են  համակերպվել  նոր  միջավայրի  հետ:

-  Երեխաներս  այնքան  են  սիրում  ուսուցիչներին  և  դասընկերներին,  որ  ուզում  եմ  տան  տեղը  փոխեմ,  բայց  դպրոցի  պատճառով  չեմ  փոխում:  Երեխաներս  չեն  ուզում  փոխեն  դպրոցը,  ասում  են`  այստեղ  լավ  է:  Բայց  այստեղ  էլ  տան  վարձերն  են  թանկ:   

-Ինչպե՞ս  եք  տեսնում  Ձեր  ապագան:

-Ապագան  անորոշ  եմ  տեսնում:  Միանգամից  փոխվեց  իմ  ճակատագիրը  և  աշխատանքի  պահով,  և  տան  հարցով  ...  Ապրում  եմ  միայն  տվյալ  օրով  և  վաղվա  մասին  չեմ  կարողանում  մտածել: 

-Ի՞նչ  կար  Արցախում,  որ  չեք  տեսնում  Հայաստանում:

-Արցախում  հանգստություն  կար:  Քաղաքը  կոմպակտ  էր,  ու  ամեն  ինչ  մոտ  էր`  հիվանդանոց,    դպրոց,  մանկապարտեզ,  խմբակ:  Ամեն  ինչ  մի  քանի  ժամում  կարողանում  էինք  անել  ու  նաև  հասցնում  էինք    հանգստանալ,  մեր  ռեժիմով  ապրել:  Այստեղ  չկա  այդ  ռեժիմը:  Երևանում  անընդհատ  վազքի  մեջ  եմ...

ՆՈՒՆԵ  ԶԱՔԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան