«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Պաուզա Անո բեմական անվամբ:

-Մի պահ երևացիք նկարահանման հրապարակում, ու դրանից հետո ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում:

-Այո, վերջին օրերին հազիվ էի ցավս զսպում, քանի որ շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ:

-Ի՞նչ հիվանդության դեմ եք բուժվում:

-Սրտի, շաքարային դիաբետի, թթվածնի քաղցի, երկաթի ու հեմոգլոբինի պակասի, երակների լայնացման ու նաև ոտքերիցս հոսող ջրի:

-Ձեր ստացած հաշմանդամության թոշակով կարողանո՞ւմ եք դեղորայքի գոնե մի մասը գնել:

-Իհարկե` ոչ….Ամենակարևոր դեղերը շատ թանկ են, չեմ կարողանում գնել: Հաշմանդամության թոշակս երեսունվեց հազար դրամ է, երբ որ մի ամպուլ երկաթի դեղը, որ ինձ նշանակել են, որ սրսկվեմ, քառասուն հազար դրամ է: Հինգ ասեղ նշանակել են, որ սրսկվեմ: Եթե իմ հաշմանդամության թոշակս երեսունվեց հազար դրամ է, ո՞նց գնեմ, որ սրսկվեմ:

-Եթե բուժման գինը ավելի թանկ արժե, քան հիվանդության համար տրվող գումարը, այդ դեպքում սիմվոլիկ գումարը որքանո՞վ կբավարարի ձեզ:

-Ի՞նչ սիմվոլիկ, դրանով կարողանում ես ապրել, որ մի հատ էլ բուժվե՞ս: Դա քրչոտ գումար է:

-Փորձե՞լ եք օգնության դիմել:

-Երբ ինձ վիրահատման գումար էր պետք, մեր թաղապետն օգնել է: Ու միշտ ասում է` ի՞նչ անեմ Ձեր համար: Այս վերջերս տիկտոկեր Տարոնն է օգնել, «Տանից հեռու» հաղորդաշարի հեղինակ և վարողՎարդան Սարգսյանն է նաև օգնել ինձ: Ես նրանցից շատ շնորհակալ եմ:

-Այս պահին ունե՞ք օգնող:

-Այս պահին չունեմ օգնող: Հետո լավ, ինչքա՞ն օգնեն…Թոշակս էլ չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար:

-Իսկ պետությունն օգնե՞լ է:

-Ես չեմ էլ տեսնում, զգում, որ մենք պետություն ունենք: Դրա համար էլ երևի ես իրենց չեմ ընդունում, իրենք էլ` ինձ:

-Բեմը կարոտո՞ւմ եք:

-Շատ եմ կարոտում: Վերջին ֆիլմի պրեմիերան եղավ դեկտեմբերի 8-ին: Ցավից մեռնելով եմ նկարվել այդ ֆիլմում, հանուն նրա, որ հանդիսատեսը նոր բան ունենա նայելու: Արդեն չկարողանալով, ոտքերի ցավով, դեղեր ընդունելով, նկարվել եմ: Եթե ի վիճակի լինեմ, էլի կնկարվեմ: Քանի որ առանց բեմի իմ կյանքը տխուր ու միապաղաղ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան