«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ցեղասպանությունը մարդկանց ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, այլ ոչ թե որոշակի թվով մարդկանց սպանություն. Հայտնի փաստաբանը աղմուկ հանած հայտարարության մասին

Իրավական

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը կիրակի օրը «Ազատությանը» տված հարցազրույցում  փաստացի կասկածի տակ է դրել  Հայոց ցեղասպանության փաստը՝ պահանջելով 1,5 միլիոնի անուն-ազգանունները: Մասնավորապես՝ պատասխանելով դիտարկմանը, որ կա մտավախություն, որ Նիկոլը իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու, հրաժարվելու հիմք է ստեղծում ,Քոչարյանն ասել է՝ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։ «Պարզ է, չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»,-մասնավորապես՝ հայտարարել է վերջինս։

Նրա կարծիքով, եթե դա մինչև այժմ չի արվել, ապա բացը պետք է լրացնել։ Հակառակ դեպքում, հակառակ կողմը, այսինքն՝ Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։

Մի կողմ թողնելով խնդրի բարոյական կողմ, որքանո՞վ է իրավաչափ վերջինս հայտարարությունը փորձել ենք հետաքրքրվել իրավունքի մասնագետ, բազմաթիվ նախադեպային վճիռների հասած հայտնի գործերով փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ արձանագրեց.

-Ցեղասպանություն եզրույթը միջազգային իրավորմով պարտադիր պայման չի դիտվում, որ այդ  եզրույթի տակ պետք է ընդգրկվի նաեւ ցաղասպանված անձանց անուն-ազգանունները եւ թվաքանակը։ Ավելին, նախորդ 1915թ-ին տեղի ունեցած ցեղասպանությունը լավագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ պարզել ելակետային տվյալները, որոնց մասին խոսում է պատգամավորը։ Բայց ի տարբերություն դրա, մենք ունենք բազմաթիվ դեպքեր ինչպես օտարերկրյա գործիչների կողմից ներկայացված, այնպես էլ ժամանակիցների կողմից ներկայացված, որոնք վկայում են, մեղմ ասած, զազրելի ոճրագործություները, որոնք իրականացվել են թուրք-խուժանի կողմից։ Ուստի ոչ իրավաչափ եմ տեսնում պարտադիր պայման դիտել, որպեսզի ցեղասպանության եզրույթի տակ ներառվեն նաեւ ցաղասպանվածների անուն-ազգանունները։ Եթե տվյալ բանախոսը նկատի է ունեցել, որ ցանկալի է, որ այդ տվյալները եւս ներառվեն, դա այլ խնդիր է, բայց պարտադիր պայման դիտել ցեղասպանվածների անուն-ազգանուններ ներառելը, դա ոչ իրավաչափ է եւ անթույլատրելի է։ Քանի որ ցեղասպանությունը մարդկանց ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, որ հիմքում ունի ռասայական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելիության հիմքով ատելությունը, այլ ոչ թե ուղղակի որոշակի թվով մարդկանց սպանությունը կամ նրանց վերացումը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան