Հայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերում

Մշակութային

1923 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհրդի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Պետական կինոն։ 1924-ից այն գործել է որպես կինոլաբորատորիա, ապա վերանվանվել «Հայկինո»։ Առաջին վավերագրական ֆիլմը նկարահանվեց 1924թ.-ին` «Սովետական Հայաստան» վերնագրով, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։ 1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Իսկ թե ինչպես են այսօր թվայնացվում եւ արխիվում պահպանվում հայկական կինոները, փորձեցինք պարզել Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

- Պարոն Ավագյան, ե՞րբ է ստեղծվել Կինոֆոտոֆոնո արխիվը:

- Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի արխիվը ստեղծվել է դեռեւս 1943 թվականին` Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին: Իսկ արդեն հետխորհրդային շրջանում միացվել եւ դարձել է Հայաստանի ազգային արխիվի առանձին` կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերի մասնաճյուղ:

- Ձեր արխիվում ներկա պահին պահպանվող ֆիլմերի մասին կմանրամասնե՞ք:

- Մեր մասնաճյուղում պահպանվում է ավելի քան ընդհանուր առմամբ երեք հարյուր հիսուն հազար պահպանման միավոր` կինո, ֆոտո եւ ֆոնո, այսինքն` աուդիո փաստաթղթեր: Ինչ վերաբերում է բուն կինոփաստաթղթերին, մեզ մոտ պահպանվում են Խորհրդային Հայաստանում գործած «Հայֆիլմ» եւ »Երեւանֆիլմ» կինոստուդիաների թողարկած, նկարահանած կինոնկարների գերակշիռ մասը, որոնց մեջ մտնում են խաղարկային, այսինքն` գեղարվեստական ֆիլմերը, վավերագրական ֆիլմերը, կինոհանդեսները: Մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Պիոներ», «Բումերանգ» հեռուստահաղորդումները եւ անիմացիոն ֆիլմերը, այսինքն` մուլտֆիլմերը: Պահպանվում են նաեւ մեր գրեթե բոլոր անվանի կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերը: Մասնավորապես` Բեկնազարյանի, Մալյանի, Դովլաթյանի, Հովհաննիսյանի ինպես նաեւ վավերագրողներ Բալասանյանի, Առաքելյանի, Փելեշյանի ֆիլմերը: Չափազանցված չեմ լինի, եթե ասեմ, որ մասնավորապես կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերը եւ հատկապես կինոփաստաթղթերը, կինոնկարները մեր ժողովրդի պատմության ուսումնասիրության առումով ունեն կարեւորագույն պատմամշակութային եւ ինչու չէ նաեւ ազգային, հասարակական նշանակություն:

-Թվայնացման գործընթացը ո՞ր թվականից է սկսվել:

 - 2010 թվականից պահպանվող կինոփաստաթղթերը սկսել են մեզ մոտ թվայնացվել: Այս պահի դրությամբ` մինչեւ 1970 թվականը ներառյալ, թվայնացվել են բոլոր գեղարվեստական, վավերագրական կինոնկարները եւ բոլոր տեսակի կինոհանդեսները: Եվ հատկանշական է, որ մեզ մոտ թվայնացումը զուտ թվայնացման նպատակ չի հետապնդում, որ թվայնացնենք եւ այդպես միայն պահպանենք: Ինչպես մեր մասնաճյուղի, այնպես էլ Հայաստանի ազգային արխիվի կարեւորագույն գործառույթներից է հիմա հանրահռչակումը, հանրայնացումը: Եվ այդ տեսանկյունից արդեն Հայաստանի ազգային արխիվը եւ մեր մասնաճյուղը եզակիներից է, որ Յութուբում ունի սեփական յութուբյան ալիք. որը մոտ երկու տարի է, որ գործում է: Եվ այդ յութուբյան ալիքում տեղադրված են եւ տեղադրվում են հայկական կինոարտադրանքը: Մասնավորապես, արդեն ազատ դիտման համար տեղադրված են բոլոր համր կինոները` սկսած «Նամուսից»: Եվ այդ հանգամանքը վերաբերում է նաեւ վավերագրական ֆիլմերին եւ կինոխրոնիկային: Եվ այդ պրոցեսը շարունակելի է: Այսինքն` մեր նպատակն է, որ ժամանակի ընթացքում մեր հասարակության, մեր հայրենակիցների, ինչու չէ նաեւ օտարների համար տեղադրվի Յութուբում, եւ անվճար հասանելի լինեն հայկական կինեմատոգրաֆիայի թողարկած անխտիր բոլոր ֆիլմերը: Առանց նույնիսկ գեղարվեստական ճաշակի կամ քաղաքական նպատակների, որ ժամանակին, հասկանալի է, հետապնդել են անխտիր բոլոր ֆիլմերը: Արդեն դրանց դիտել-չդիտելը, հավանել-չհավանելը հեռուստադիտողի իրավունքն է:

-Այսօրվա պայմաններում թվայնացված աշխատանքները դժվար չէ՞ իրականացնելը:

- Ֆիլմերի թվայնացման աշխատանքները միշտ էլ դժվար են: Եվ դժվարության հետ նաեւ շատ բարդ եւ պատասխանատու են, որովհետեւ թվայնացումն իրենից միայն չի նախատեսում տվյալ ֆիլմի կինոժապավենը վերցնել եւ թվայնացնել: Որպեսզի կինոժապավենը թվայնացվի, հետագա սերունդների համար պահպանվի եւ, մասնավորապես, ինչպես ասացի, հանրայնացման նպատակով ազատ դիտման համար Յութուբում տեղադրվի, նախ հարկավոր է այդ կինոժապավենները պահպանել: Պահպանելուց հետո թվայնացման համար համապատասխան տեխնիկական մշակում է կատարվում: Այսինքն` տվյալ ժապավենը նախապատրաստվում է թվայնացվելուն: Այնպես չէ, որ զուտ մեխանիկորեն, տեխնիկապես ժապավենը վերցնում ենք եւ թվայնացնում: Պետք է այդ ամենը պատրաստվի: Այսինքն` թվայնացումն ինքնին իրենից ներկայացնում է բավականին բարդ պրոցես:

– «Նամուսը» թվայնացնելու համար որքա՞ն ժամանակ պահանջվեց:

-«Նամուսի» բուն թվայնացումը մոտ երկու ժամ է տեւել: Սակայն, որպեսզի այդ նույն «Նամուսը» կարողանանք թվայնացնենք, պետք է մոտ երկու օր դրա մաքրման, պատրաստման զուտ արխիվային գործառույթներն իրականացնենք: Եվ արդեն վերջում արվի: Հիմա մեր յութուբյան ալիքում ինչպես «Նամուս»-ն է տեղադրված, այնպես նաեւ բոլոր մեր համր կինոներն տեղադրված են: Այսօր մեր հայրենակիցները կարող են այդ ֆիլմերն ազատ նայել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում