«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

-Պարոն Սահակյանց, ի՞նչ եք կարծում` խնդիրը միայն Տավուշի տարածաշրջանի չորս գյուղի հանձնո՞ւմն է:

-Կարծում եմ, այստեղ միայն չորս գյուղի հանձնումը չէ, այլ առհասարակ մեր անվտանգության հարցն է: Որովհետեւ հիմա խոսքը նույնիսկ չի գնում այդ չորս գյուղի մասին, այլ ամբողջ պաշտպանական գոտու մասին է: Ակնհայտ երեւում է, որ չորս գյուղով չեն եզրափակվի: Իզուր չէ, որ մասնագետները դրա մասին բարձրաձայնում են: Դա փաստացի ամբողջ գոտու հանձնման, դիրքերի կորցնելու մասին է: Իսկ դրանից ուղղակի կախված է մեր անվտանգությունը, լինել -չլինելը:

-Սրանով Ալիեւն իր հոխորտանքնե՞րն է ի կատար է ածում, տեսնելով, որ հեշտությամբ վերցնում է:

-Թուրքերի ագահության եւ անկշտության մասին դեռեւս մեզ պատմությունից է հայտնի: Նրանք դրանով չեն եզրափակվի եւ պահանջելու են ամեն մի զիջումից հետո նոր զիջում:

-Այդ դեպքում չէ՞ որ մենք էլ ունենք իրենց կողմից գրավյալ տարածքներ:

- Մենք խոսում ենք թուրքերի եւ թրքահպատակ մեր իշխանության մասին: Եվ հետո թուրքերը չեն էլ թողնում, որ մենք իրենցից որեւէ բան պահանջենք կամ չպահանջենք: Նրանք այսօր անում են այն, ինչ իրենք են ուզում: Ընդ որում, այսօր խելոք կատարում են այն պահանջները, որը Թուրքիան պարտադրում է:

- Իսկ այն արտահայտությունը , որտեղ ասվում է, որ մեր վարչապետը պատմական Հայաստանի վարչապետը չէ, դուք վտանգ չե՞ք տեսնում:

- Դուք նույնպես Ձեր հարցի մեջ այդ վտանգը տեսաք: Իհարկե, դա պարզից էլ պարզ է: Ի դեպ, իշխանության է եկել հենց դրա համար, որ հանձնի այս տարածաշրջանը թուրքերին: Մեր հայրենիքը հանձնելու է եւ դրանով կատարելու է Թուրքիայի երազանքը` հայերին ոչնչացնել եւ հայկական հարցը փակել: Իսկ այսօրվա մեր իշխանությունները դա խելոք կատարում են կամ գիտակցաբար, որովհետեւ իրենք էլ են նույն կարծիքին, կամ անգիտակցաբար, որին անձամբ ես չեմ հավատում:

-Իսկ մեր այն մտավորականները, ովքեր մինչեւ հիմա էլի լուռ են, նրանց մասին ի՞նչ կասեք:

-Նրանց շնորհավորում եմ…Թող շարունակեն նույն ձեւով: Մինչ օրս եթե չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ես այդ մարդկանց երբեւէ չեմ էլ հասկանա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան