«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեզ զար­մաց­րեց ՔՊ-շկա պատ­գա­մա­վոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ, ո­րը, չգի­տես ին­չու, հան­կարծ ո­րո­շեց եր­թե­ւե­կել հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տով: Սա­կայն փո­խա­նակ լսեր ընտ­րող­նե­րի դի­տար­կում­նե­րը իր քա­ղա­քա­կան վար­քագ­ծի վե­րա­բեր­յալ, սկսեց վի­րա­վո­րել իր քննա­դա­տին, ան­վա­նեց նրան ոչ­խար եւ անշն­հորհք պահ­վածք ցու­ցա­բե­րեց հան­րա­յին վայ­րում: Սա­կայն այն, որ սույն խու­լի­գա­նը ո­րե­ւէ կերպ չկրկնեց իր ղե­կա­վա­րի վար­քա­գի­ծը եւ չսկսեց թքել ի­րեն քննա­դա­տող ընտ­րո­ղի վրա, շատ զար­մա­նա­լի է:

Բ­րի­տա­նա­կան «Թայմս» պար­բե­րա­կա­նը նշել է, որ Մեծ Բ­րի­տա­նիան սկսել է բա­նակ­ցութ­յուն­ներ չորս երկր­նե­րի հետ, այդ­տեղ տար­հա­նե­լու Բ­րի­տա­նիա ե­կած ա­նօ­րի­նա­կան միգ­րանտ­նե­րին: Այդ երկր­ներն են` Հա­յաս­տա­նը, Բոց­վա­նան, Կոտ Դի­վո­ւա­րը եւ Կոս­տա Ռի­կան: Զար­մա­նա­լի չէ, որ, որ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՈՅԻ կան­տո­րա­յի շնոր­հիվ Հա­յաս­տա­նը հայտն­վել է այս­պի­սի ա­ռա­ջա­դեմ երկ­նե­րի շրջա­պա­տում. ե­րե­ւի Լոն­դո­նում բաց­ված թան­կար­ժեք դես­պա­նա­տու­նը դրա հա­մա՞ր էր: Այս­պի­սով, Հա­յաս­տա­նում օր օ­րի ա­վե­լա­ցող հնդիկ­նե­րի ու ֆի­լի­պին­ցի­նե­րի կող­քին շու­տով կհայտն­վեն Աֆ­րի­կա­յի երկր­նե­րից ա­նօ­րի­նա­կան միգ­րանտ­ներ: Զար­մա­նա­լի է, որ Փա­շին­յա­նը դեռ չի սկ­սել Հա­յաս­տա­նում ըն­դու­նել ա­մե­րիկ­յան ու եվ­րո­պա­կան ա­տո­մա­կա­յան­նե­րի օգ­տա­գոր­ծած մի­ջու­կա­յին վա­ռե­լի­քը:

2024 թվա­կա­նի ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի ըն­թաց­քում Հա­յաս­տան ե­կող ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է 14206-ով: Դա նշա­նա­կում է, որ եր­կի­րը զրկվել է մոտ 15 մլն դո­լա­րից: Ն­շենք, որ հիմ­նա­կան զբո­սաշր­ջիկ­նե­րի հոս­քը գա­լիս է Ռու­սաս­տա­նից` 42 տո­կո­սը եւ զբո­սաշր­ջիկ­նե­րի հոս­քի նվա­զու­մը ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է նի­կո­լա­կան վար­չախմ­բի հա­կա­ռու­սա­կան դրսե­ւո­րում­նե­րի հետ: Ե­թե հաշ­վի առ­նենք, որ հա­կա­ռու­սա­կան ա­լի­քին ա­վե­լա­ցավ նաեւ ռու­սա­կան ՄԻՐ բան­կա­յին քար­տե­րի գոր­ծա­ծու­մը Հա­յաս­տա­նում, կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ մին­չեւ տար­վա վերջ երկ­րի կո­րուստ­նե­րը կկազ­մեն 100 մլն դո­լար: Զար­մա­նա­լիո­րեն այդ թի­վը հա­մա­չա­փե­լի է Բր­յու­սե­լում Նի­կո­լին ա­ռա­ջարկ­ված գու­մար­նե­րի հետ:

­Պա­տա­նե­կութ­յան շրջա­նում տար­բեր մար­դիկ ու­նե­նում են տար­բեր ե­րա­զանք­ներ: Մե­կը ցան­կա­նում է տիե­զե­րագ­նաց դառ­նալ, մյու­սը ե­րա­զում է ֆուտ­բո­լիստ լի­նել, իսկ ՆԻԿՈԼԸ ե­րա­զել է այ­ցե­լել «Ար­ցախ» ռես­տո­րան: Ընդ ո­րում, նա խոս­տո­վա­նում է, որ բա­ցի ռես­տո­րա­նի ան­վա­նու­մից, նա ո­րե­ւէ այլ Ար­ցախ չէր ճա­նա­չում: Այս­քա­նից հե­տո զար­մա­նա­լի չէ, որ այս­պի­սի գի­տե­լիք­նե­րի մա­կար­դա­կով եւ ե­րա­զանք­նե­րի պա­րու­նա­կութ­յամբ մար­դը, երբ ­դար­ձել է երկ­րի ղե­կա­վար, ստա­ցել է կա­տաստ­րո­ֆիկ արդ­յունք­ներ:

­Վեր­ջա­պես ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ կա­րող են հան­գիստ շունչ քա­շել: Ն­րանց անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վո­րը դար­ձավ Լատ­վիան: Սա, ի­հար­կե, Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րի մե­ծա­գույն նվա­ճումն է: Ա­վե­լին` Լատ­վիան այ­սու­հետ նաեւ զի­նե­լու է Ուկ­րաի­նա­յի բա­նա­կը եւ ա­մեն տա­րի իր հսկա­յա­կան բյու­ջեից Կիե­ւին օգ­նութ­յան կար­գով տրա­մադ­րե­լու է ՀՆԱ-ի 0,25 տո­կո­սը: Մ­նում է զար­մա­նալ, ինչ­պե՞ս է 1 մլն բ­նակ­չութ­յուն ու­նե­ցող Լատ­վիան պաշտ­պա­նե­լու 30 մլն բ­նակ­չութ­յուն ու­նե­ցող Ուկ­րաի­նա­յին: Եվ զար­մա­նա­լիո­րեն պետք է, որ լի­ներ հա­կա­ռա­կը, սա­կայն ուկ­րաի­նա­կան Նի­կո­լը , այ­սինքն` Զե­լենս­կին, մի քա­նի տար­վա մեջ եր­կի­րը հասց­րեց այս­պի­սի զար­մա­նա­լիո­րեն խղճուկ վի­ճա­կի, որ Ուկ­րաի­նան մնա­ցել է Լատ­վիա­յի հույ­սին:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան