Ալիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներ

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշ կատարած այցի ժամանակ կրկին մտել էր սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի կեղծ դերի մեջ, իսկ իրականում եղել ու շարունակում է մնալ խրոնիկ ստախոս։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը.

«Անցնենք մի քանի դրվագներով։ Փաշինյանը նշում է, որ հերթական միակողմանի զիջումը 100 անգամ կբարձրացնի այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ նույն Փաշինյանը 2022 թվականի ապրիլին, երբ Արցախի հարցում նշաձող էր իջեցնում, աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա էիր խոստանում, դա ավարտվեց 10 ամսյա դաժան բլոկադայով, 2023 թվականի հարձակմամբ, հարյուրավոր զոհերով, 120 հազարի հայի տեղահանմամբ ու մեր բոլորիս հայրենազրկմամբ։ Մեր երեսուն տարվա պայքարը արժեզրկվեց արագ տեմպերով՝ մեր աչքի առաջ։

Նույնը Նիկոլ Փաշինյանն անում է հիմա Տավուշում՝ շարունակ մեջբերելով միջազգային հանրությանը։ Այդ հանրության համար Արցախը, կամ նախկին ԼՂԻՄ-ը վիճելի տարածք էր, հակամարտություն, որի ժամանակ ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց դա երբեք՝ Ադրբեջանի տարածք չէր, Փաշինյանը դա դարձրեց Ադրբեջանի տարածք: Այդ հանրությունը խաղաղ կարգավորման կոչեր էր անում անգամ 2020 թվականի պատերազմից հետո, իսկ Փաշինյանը իր քաղաքական տեքստերով ամրագրեց պատերազմով ձևավորված իրողությունները։ Այս ստերի շարքը անվերջ է, բայց նաև շատ կարևոր՝ Արցախի հարցում։ Նույ Փաշինյանը Արցախի հետ միասին նաև զիջումների գնաց Հայաստանի համար կենսական կապուղիների հարցում՝ մատուցելով դա «անկլավներ» անվան տակ։

Հիմա նույնը արվում է Տավուշի հարցում, նույն սուտ խոստումները, միջազգայինների վրա բարդելու մոլուցքը, մինչդեռ պարզ մեխանիզմն է գործում՝ Ալիևն ասում է, Փաշինյանը անում է։ Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։

Ի՞նչ առևտուր։ Երասխում անգամ գործարան չկարողացաք կառուցել, հիմա առևտրից եք խոսում՝ մինչդեռ իրականում խորացնում եք Հայաստանի շրջափակումը՝ նաև Ադրբեջանի վերահսկողությանը փորձելով զիջել ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները։

Նաև ասեմ, որ այս տարվա հունվարին Ալիևը շատ անկեղծորեն ասել էր քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո արդեն ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ։ Սա Հայաստանի օկուպացիայի ու Հայաստանը խեղդելու ծրագիր է։ Տավուշից ոչ մի սահմանազատում էլ չի սկսում, ոչ մեկ էլ սահմանազատման տրամաբանության շուրջ կոմպրոմիս ձեռք չի բերել, ոչ էլ քարտեզ կա ֆիքսված։ Տավուշից փորձում են սկսել Հայաստանի գլխին նոր էքզիստենցիալ վտանգներ բերելու գործընթացը։ Այդ ամենն արվում է «գյուղի տղա», «էդտեղի տղա» Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

 

Նրա ստախոս լինելը արդեն վաղուց է ակնհայտ, իսկ եթե այդքանով հանդերձ մենք չենք կոնսոլիդացվում նրան հեռացնելու ու այս վտանգները կանխելու օրակարգով, ուրեմն եկեք հետո ոչ մի միջազգայինի վրա մեղք չբարդենք, բայց այդ ամենի հետևանքները քաղելու է մեզանից յուրաքանչյուրը՝ 100-ատիկ ավելի ծանր ու դաժան, քան ուզում ենք պատկերացնել․․․»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում