«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Տա­վու­շի գյու­ղա­ցի­նե­րի հետ հան­դի­պե­լիս ՆԻԿՈԼԸ մի շատ զար­մա­նա­լի հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց. «Ես չեմ կա­րա ձեզ խա­բեմ»: Մի մարդ, ո­րը վեց տա­րի է ա­մեն օր խա­բում է բո­լո­րին, զար­մա­նա­լիո­րեն հայ­տա­րա­րում է, որ չի կա­րող խա­բել տա­վուշ­ցի­նե­րին, հիմ­նա­վո­րե­լով, թե ինքն այդ մար­զի ան­տառ­նե­րից է դուրս ե­կել: Ինչ­պես աս­վում է` կա­րե­լի է խա­բել ո­րոշ կարճ ժա­մա­նակ գրե­թե ամ­բողջ ժո­ղովր­դին: Կա­րե­լի է խա­բել եր­կար ժա­մա­նակ մարդ­կանց ո­րոշ փոք­րա­թիվ խմբե­րին: Բայց խա­բել մշտա­պես ա­մբողջ ժո­ղովր­դին, չի հա­ջող­վում նույ­նիսկ այդ­պի­սի խա­բե­բա­յին, ինչ­պի­սին Նի­կոլն է:

­Նի­կո­լի ան­տա­ռա­յին մտա­ծե­լա­կեր­պից հե­ռու չմնաց իր մամ­լո քար­տու­ղար ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ո­րը հայ­տա­րա­րեց, թե. «Բո­լոր այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք չեն կա­տար­վել կամ հաս­տատ­վել վար­չա­պե­տի կամ ո­րե­ւէ այլ պաշ­տո­նա­տար ան­ձի կող­մից, ո­րը ի­րա­վա­սու է ներ­կա­յաց­նել նրան, պաշ­տո­նա­պես հերք­վում են»: Այ­սինքն` ստաց­վում է, որ աշ­խար­հում միակ ճշմար­տութ­յուն ա­սո­ղը Նի­կոլն է: Եվ ով, ինչ, որ­տեղ եւ ին­չի մա­սին էլ ա­սի, ըստ Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նի, սուտ է եւ ի սկզբա­նե հերք­վում է: Դե, սա ար­դեն զար­մա­նա­լիո­րեն կլի­նի­կա­կան դեպք է:

­Պարզ­վում է, որ մենք ձեզ հետ միա­սին աշ­խա­տում ենք, որ­պես­զի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կին դպրո­ցում եւ բու­հում լավ չեն սո­վո­րել ի­րենց դա­սե­րը, մեր հաշ­վին բա­րե­լա­վեն ի­րենց գի­տե­լիք­նե­րը: Այս­պես, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ Հա­յաս­տա­նի Ա­մե­րիկ­յան հա­մա­լսա­րա­նին 990 հա­զար դ­րամ է փո­խան­ցել, իր հինգ աշ­խա­տա­կից­նե­րի անգ­լե­րե­նը բա­րե­լա­վե­լու հա­մար: Ընդ ո­րում, որ­պես­զի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար ստեղծ­վեն հար­մա­րա­վետ պայ­ման­ներ` ու­սում­նա­կան ծրա­գի­րը ա­ռա­վել լավ ըն­կա­լե­լու հա­մար, պա­րա­պմունք­նե­րը անց­կաց­վե­լու են ան­հա­տա­կան կար­գով ու քա­ղա­քա­պետ­արա­նի շեն­քում: Զար­մա­նա­լիո­րեն կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ մենք դեռ է­ժան պրծանք: Չէ՞ որ ներ­կա­յիս պե­տա­կան ու տե­ղա­կան պաշ­տոն­յա­նե­րի զանգ­վա­ծա­յին անգ­րա­գի­տութ­յան ու մաս­նա­գի­տա­կան ան­պի­տա­նե­լիութ­յան պայ­ման­նե­րում ըն­դա­մե­նը հինգ հո­գու մի ա­ռար­կա սո­վո­րեց­նե­լու պա­րա­գա­յում մենք դուրս ե­կանք մի­նի­մալ վնաս­նե­րով, այլ բան է, որ սրանց փո­ղո­ցից բե­րած կադ­րե­րի աշ­խա­տան­քի արդ­յուն­քում կոր­ծան­վում է ամ­բողջ եր­կի­րը:

­Քո­չար­յա­նա­կան­նե­րը ար­դեն գրե­թե կես տա­րի է ջա­նում են կեր­տել ի­րենց նոր ա­ռաջ­նոր­դին` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, քա­նի որ նա­խորդ ա­ռաջ­նոր­դը` Ռո­բերտ Քո­չար­յա­նը, կար­ծես թե ան­ցել է թո­շա­կի եւ հանգս­տա­նում է Եվ­րո­պա­յում: Սա­կայն Լե­ւո­նի մոտ քա­ղա­քա­կա­նութ­յամբ զբաղ­վե­լը դե­ռեւս չի ստաց­վում: Նախ­կին պա­լա­տա­կան կյան­քը նրան զար­մա­նա­լիո­րեն թույլ չի տա­լիս անց­նել հե­ղա­փո­խա­կան քայ­լե­րի: Նախ նա իր մար­զա­յին հան­դի­պում­նե­րը զար­մա­նա­լիո­րեն անց է կաց­նում ռես­տո­րան­նե­րում եւ նմա­նա­տիպ այլ հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րում, իսկ օ­րերս հայ­տա­րա­րեց, որ քո­չար­յա­նա­կան­նե­րը կդնեն ի­րենց ման­դատ­նե­րը այն դեպ­քում, երբ կտես­նեն, որ ի­րա­կան է իշ­խա­նա­փո­խութ­յու­նը: Զար­մա­նա­լի տրա­մա­բա­նութ­յուն, ե­թե ի­րա­կան իշ­խա­նա­փո­խութ­յու­նը ակ­նա­ռու լի­նի, ա­պա այ­լեւս ոչ մե­կին չի հե­տաքրք­րի, թե քո­չար­յա­նա­կան­նե­րը կդնե՞ն ի­րենց ման­դատ­նե­րը, թե՞ ոչ: Տար­բե­րութ­յունն այն է, որ մեկ ա­միս ա­վել, մեկ ա­միս պա­կաս կստա­նան ի­րենց պատ­գա­մա­վո­րա­կան աշ­խա­տա­վարձ­նե­րը եւ պար­գե­ւավ­ճար­նե­րը:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան