«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ

Հասարակություն

Համար 39 մանկապարտեզը գտնվում է Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Այն կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ եւ մինչ օրս չի վերանորոգվել: Այժմ գտնվում է ծայրահեղ վատ վիճակում:

«Իրավունքը» պարզել է, որ անձրեւների ժամանակ հնարավոր չէ քայլել միջանցքներով, իսկ խմբերում դրված են դույլեր, որպեսզի անձրեւաջրերը չհոսեն սենյակով մեկ: Մի քանի խմբեր առհասարակ ենթակա չեն շահագործման, որվհետեւ կա վտանգ` անմիջապես փլվելու եւ զուգահեռ առաջին հարկի սենյակները լուրջ վնաս հասցնելու:

Ողջ մանկապարտեզի պատերը պատված են բորբոսով, եւ անտանելի խոնավության հոտ է գալիս: Ծնողների ահազանգով եւ տրամադրած նկարներով  եւս մեկ անգամ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը ու պահանջում անհապաղ դադարեցնել 39 համարի մանկապարտեզի գործունեությունը, ինչպես նաեւ ակնկալում վարչական շրջանի ղեկավարի անմիջական միջամտությունը:

Հարց է ծագում` ո՞ր պաշտոնյան կամ իրեն հարգող քաղաքացին թույլ կտա իր երեխան հաճախի նման մանկապարտեզ, քնի ու արթնանա այս պայմաններում, շնչի ու արտաշնչի սնկային օդը:

Նշենք, որ բազմիցս այս հարցը բարձրացվել է ավագանու նիստերի ժամանակ եւ, ըստ այս տարվա՝ 2024 թվականի բյուջեի, ներգրավված է եղել անհապաղ հիմնահատակ վերանորոգման ծրագրի մեջ: Ըստ ծրագրի, մանկապարտեզը պետք է դադարեցներ իր գործունեությունն` այս տարվա մարտ ամսից: Սակայն դեռ շարունակում է գործել, եւ 165 երեխա հաճախում է մանկապարտեզ՝ անմիջականորեն վտանգելով կյանքն ու առողջությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան