Ինչու է մագնիումն այդքան կարևոր

Առողջապահական

Մագնիումն ամենակարևոր միկրոտարրերից է, որը մասնակցում է մի շարք գործընթացների և անհրաժեշտ է բազմաթիվ օրգանների ու համակարգերի բնականոն աշխատանքի համար: Մագնիումի անբավարար մակարդակը բացասաբար է անդրադառնում դրանց աշխատանքի վրա: Ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Fithacker.ru-ն ներկայացրել է մթերքներ, որոնք մեծ քանակով մագնիում են պարունակում և կօգնեն օրգանիզմն ապահովել այս տարրով՝ առանց հավելումների օգտագործման:

Սպանախ: 1 բաժակ պատրաստված սպանախը 157 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 39 տոկոսը:

Ճակնդեղ: 1 բաժակը պարունակում է 150 մգ մագնիում՝ օրվա չափաբաժնի 38 տոկոսը:

 

Դառը շոկոլադ: 1 դառը շոկոլադը 95 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 24 տոկոսը:

 

Կարդացեք նաև

Գլինտվեյն սպիտակ գինով, գարեջրով և կոնյակով. ընտրիր քո սիրելի տարբերակը

Դեկտեմբերի 4 ամենավտանգավոր օրերը՝ ըստ լուսնային օրացույցի

Օդրի Հեփբերնի այս մեկ խորհուրդը կօգնի պահպանել երիտասարդությունը

Դդմի չորացրած սերմեր: 1/8 բաժակը պարունակում է 92 մգ մագնիում՝ օրվա չափաբաժնի 23 տոկոսը:

Նուշ: 30 գրամ նուշը 75 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 19 տոկոսը:

Լոբի: Կես բաժակ լոբին 60 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 15 տոկոսը:

Ավոկադո: 1 միջին ավոկադոն 58 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 15 տոկոսը:

Թզի չիր: Կես բժակ թզի չիրը 50 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 13 տոկոսը:

Յոգուրտ, կեֆիր: 1 բաժակ յոգուրտն ու կեֆիրը 46.5 մգ մագնիում են պարունակում՝ օրվա չափաբաժնի 12 տոկոսը:

Բանան: 1 միջին բանանը 32 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 8 տոկոսը:

Ինչու է մագնիումն այդքան կարևոր

Մագնիումը չափազանց կարևոր է մկանային համակարգի աշխատանքի համար, պատասխանատու է մկանների թուլացման համար: Ջղակծկումները, սպազմը կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմում մագնիումի մակարդակը նորմայից ցածր է:

Նվազեցնում է դաշտանային ցավը, կարող է օգնել մինչդաշտանային շրջանում նկատվող նշանների դեպքում ՝ տրամադրության անկումներ, ախորժակի մեծացում, քաշի ավելացում, հեղուկի կուտակում, հոգնածություն, ցավ կրծքերում, գրգռվածություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ:

Մագնիումն անհրաժեշտ է նաև սրտամկանի աշխատանքի համար, հոգ է տանում սիրտ-անոթային համակարգի առողջության մասին, օգնում է իջեցնել ճնշումը:

Էներգիա է հաղորդում: Մագնիումի բավարար մակարդակը դրական է ազդում աշխատունակության վրա:

Անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար, օգնում է պայքարել բորբոքման դեմ, կարող է պաշտպանել դիաբետից: Մագնիումի բավարար մակարդակը կարևոր է մազերի, եղունգների, ատամների առողջության համար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում