ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե Զարգարյանին

Թեմա

Իրավունքը» անդրադարձել էր, որ շուրջ երկու ամիս առաջ,  ինչ-որ  անառակաբարո էջերի կողմից ապօրինաբար տարածվում էին հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի լուսանկարները, զուգահեռաբար տարածելով լկտի, զրպարտիչ հերյուրանքներ ու անգամ սպառնալիքներ, հնչեցնելով ընդհուպ սպանության կոչեր՝ նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր գործընկերոջ նկատմամբ: Մեր գործընկերոջ դեմ իրականացվող համացանացային արշավը դատապարտել եւ համապատասխան գրություններով` ՆԳՆ եւ Դատախազություն գրություններ է հասցեագրվել Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, իր աջակցությունն է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւան մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ մի շարք հեղինակավոր իրավապաշտպանն էր, մինչեւ ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

«Իրավունքը» հետեւողական լինելով մեր գործընկերոջ դեմ ուղղված սպառնալիքների գործի մանրամասներին, երեկ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացավ հետեւյալի մասին.

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը   ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, լրագրող  Գայանե Զարգարյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկանում  ենք, որ հանդիպման ընթացքում  տեղի է ունեցել քննարկում լրագրողի մասնագիտական գործունեության, ԶԼՄ դերի կարևորությանժողովրդավարական հասարակության կերտման գործընթացին վերաբերող խնդիրների շուրջ, ինչպես նաեւ  եղել է անդրադարձ՝  Լրագրող Գայանե Զարգարյանիդեմ   վերջին ժամանակներս    իրականացված ֆեյք արշավի,սպառնալիքների, եւ նրա դեմ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու հայտարարությունների  հետ   կապված:  


Տեղեկացնենք նաեւ, որ ՄԻՊ-ի հայտարարությունից, եւ ՀՀ Գլխավոր դատախազութրանը հասցեագրված բողոք-դիմումից հետո, մեր ԳործընկերԳայանե Զարգարյանի դեմ իրականացված ֆեյք- արշավի եւ սպառնալիքների մասով, այլեւս նախաձեռնվել  է քր. վարույթ, բացի այդ մեկ այլուշագրավ դրվագով եւս կա հարուցված քր. գործ, որի հետ կապված   NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն Գայանե Զարգարյանը արդեն իսկ հայտարարել է, որ  շատ փակագծեր է բացելու:  

Հիշեցնենք, որ հայտնի հետաքննող Լրագրողի դեմ տեղի ունեցած  արշավի եւ  նրա դեմ հնչած սպառանալիքների ու լրագրողի դեմ ֆիզիկական  հաշվեհարդար տեսնելու կոչերի   առնչությամբ   դատապարտող հայտարարությամբ հանդես էին եկել նախկին ՄԻՊ   Լարիսա Ալավերդյանը, Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտեի նախագահ Աշոտ      Մելիքյանը , իրավապաշտպան Նինա   Կարապետյանցը, քաղաքագետ Գագիկ   Համբարյանը, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը , Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, եւ  այլոք, որոնց հայտարարություններին կարող եք ծանոթանալ վերը նշված ակտիվ հղումներում։

Պատրաստեց Իլոնա Ազարյանը

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի