«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ Մութաֆյան

Մշակութային

«1915 թվականի ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանում թուրքերի կողմից սպանվեցին հայ մեծանուն մտավորականները, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության օր համարվեց ապրիլի 24-ը։ Այսօր մեր իրականության մեջ, կարծես, ցեղասպանությունը տեւում է 6 տարի, քանզի գլխատված, համրացած ու կուրացած մտավորականություն ունենք։

21-րդ դարում հայը նոր ցեղասպանություն է ապրում 2023-ի սեպտեմբերին. էթնիկ զտման ենթարկվեց Արցախ աշխարհը, այսօր էթնիկ զտման է ենթարկվում Տավուշը, վաղը դա կլինի ողջ Հայաստանի հետ, իսկ մտավորականությունը լուռ է։ Հանցավոր լռություն, հանցավոր անգործություն…

Թող բացարձակ տպավորություն չստեղծվի թե պաշտպանում եմ քաղաքական ընդդիմությանն՝ այս պահին հանրային անգործության համար, բայց, սիրելի հայ, որտեղ է քո պայքարող ու մարտնչող ոգին, ո՞ւր է կորել։  Տավուշում շարժումը չի ղեկավարվում քաղաքական ընդդիմության կողմից, այս շարժման առաջնորդն է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով ամեն վայրկյան խնդրում եւ հորդորում է հային ընդվզել, դուրս գալ փողոց փոքրիկ խմբերով փակել իրենց թաղամասի, քաղաքի, գյուղամեջի փողոցները եւ արտահայտել իրենց բողոքը, ցույց տալ անհամաձայնությունը, բայց ոչ ոք քայլ չի ձեռնակում, դրա փոխարեն ֆեյսբուքյան տիրույթում գրառումերով մեղադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալու կոչեր չհնչեցնելու մեջ։

Ես հասկանում եմ թե ինչի են պետք քաղաքական ընդդիմության կոչերը, որ արդարացնեք ձեր հանցավոր անգործությունը, պատճառ ունենաք, ինքներդ ձեր մեջ ուրիշներին մեղադրելու, ոչ թե ձեզ։ Ընդդիմության կոչերից հետո ֆեյսբուքում գրեք՝ «Ես Քոչարյանին չեմ սիրում փողոց դուրս չեմ գա», «Ես Իշխանին չեմ սիրում դրա համար իրա կոչով փողոց դուրս չեմ գա» ու էդպես իրար չսիրելով, մենք մեզ, մեր մեջ արդարացնելով՝ գնալու ենք թրքացման, գնալու ենք պետականության կորստի ու ամենավերջում դառնալու ասորի», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան