«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան

Ներքաղաքական

Տավուշի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Հարությունյանը՝ մի քանի ԵԿՄ-ականների հետ ուղղակիորեն ահաբեկել է այն մարդկանց, որոնք փորձում էին ճանապարհ փակելով պաշտպանել իրենց գյուղը: Ընդ որում՝ այս մասին բարձրաձայնում է ոչ միայն մամուլը, այլեւ Կիրանցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, 1999-2018 թթ. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այրու` «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ հետ:

Որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի, որ Տավուշի ԵԿՄ կառույցի նախագահը կարող է հրահանգել մեքենայով «ճզմել ժողովրդին», ինչպես ականատեսներն են պնդում:

Ճիշտն ասած, ես էլ եմ դա տեսել սոցցանցերում եւ, ինչպես ասում են, հիմա ոչինչից չեմ զարմանում։ Նախ` իմ շնորհակալությունն եմ հայտնում Տավուշի սահմանամերձ գյուղերի հզոր բնակիչներին եւ հատկապես Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեր հողի համար պայքարելու եւ հայի տեսակը չկորցնելու համար։ Անձամբ չեմ ճանաչում Տավուշի ԵԿՄ կառույցի ղեկավարին, նա նշանակվել է Սասունի կողմից։ Ես նրա գործողությունները չեմ կարող բացատրել, քանի որ «երկիր պահողը» իրավունք չունի հրահանգավորել մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա։

Գիտենք, որ մոր, քրոջ պես եք վերաբերվել ԵԿՄ-ին, բայց այսօր համատարած սոցցանցերում հարց են բարձրացնում՝ ի վերջո, այսօրվա Երկրապահը երկիր պահո՞ղ է, թե` երկիր հանձնող:

— Ես ԵԿՄ-ի հասցեին չեմ կարող ոչ մի վատ բան ասել, քանի որ ԵԿՄ-ն իմ օջախն է եւ, ինչպես դուք եք նշում, իսկապես ես ԵԿՄ-ին նայում եմ մոր, քրոջ աչքերով։ Շատ ԵԿՄ շարքային անդամներ այսօր կանգնած են սահմանին, եւ այդ տղաները հաստատ երկիր պահող են։ Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ ղեկավար կազմին, նրանց հետ շփում չունեմ, չեմ կարող ասել, թե նրանք ինչով են առաջնորդվում եւ ինչ հաճույք են ստանում նահանջ հրամանից։

Մի՞թե նույն կռված տղերքը չեն, մի՞թե սա այն նույն ԵԿՄ-ականները չեն, որոնք հող էին ազատագրում՝ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Ինչո՞ւ են այսօր ներդաշնակ՝ հողեր հանձնելու այս բացահայտ գործընթացի հետ:

Զորքը, առանց հրամանատարի, ո՛չ զորք է, եւ ո՛չ էլ` ուժ։ Այն երկրապահները, որոնց ճանաչել եմ ի սկզբանե, հիմա սահման են պահում եւ պայքարող ժողովրդի մեջ են, իսկ ով զբաղված է հող հանձնելով կամ ներգրավված է այդ գործընթացներում, եկել են այս իշխանության հետ եւ իրենց գործողություններով կատարում են իրենց տերերի հրամանը:

Տիկին Ամիրյան, ոմանք երազում էին, որ Երկրապահը լուծարվի, փաստորեն, դե ֆակտո հասա՞ն իրենց ուզածին:

— ԵԿՄ ներկայիս կառույցի հետ ես առնչություն չունեմ, թե ինչ է կատարվում ներքին խոհանոցում, ես տեղյակ չեմ, շփվում եմ սահմանին կանգնած ԵԿՄ անդամների հետ։ Ես ցավով եմ արձանագրում, որ ինձ անգամ նման հարց է տրվում։ Երկրապահը հզոր եւ պատմական կառույց է, ունեցել է Վազգեն Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նման հզոր առաջնորդներ, հայրենասեր երկրապահներ, ովքեր իրենց մեծ դերակատարումն են ունեցել երկրի պահպանման գործընթացում, եւ առաջնորդվել են միմիայն հայոց պետականությունը ամրապնդելու խնդրով։ Ավելին ասեմ` 2016թ. քառօրյա պատերազմի օրերին, ԵԿՄ-ն ցույց տվեց իր ուժը, երբ մեկ գիշերվա ընթացքում շուրջ 2000 կամավորներ մեկնեցին Արցախ, այնտեղ մնացին մինչեւ մայիսի վերջ, օգնեցին Արցախի ՊԲ-ին կահավորել նոր դիրքերը եւ ավարտից հետո նոր միայն վերադարձան։ 2016թ. մայիսին ԵԿՄ նախագահի հրամանով ԵԿՄ անդամներից ստեղծվեցին արագ արձագանքման գումարտակներ թշնամու նոր սպասվելիք հարձակումներին դիմակայելու համար։ Քանի կա Հայաստանի Հանրապետությունը` իր հարեւաններով, ԵԿՄ կառույցը չի կարող լուծարվել, քանի որ պատմության անիվը դեռ պտտվում է, քանի որ Արցախն առանց հայի չի կարող լինել։ ԵԿՄ ապիկար ղեկավարների գործողությունները չեն կարող ստվերել կազմակերպության պատմական հաղթանակները։ 

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին: Ո՞րն է ելքը, արդյոք անզեն գյուղացին, ճանապարհներ փակելով, կարողանալու է փրկել որդիների արյունով գծված սահմանը:

— Մենք թուրքերին տալու հող չունենք։ Հող տալով` խաղաղություն ձեռք չեն բերում, կզելով թուրքի դեմ` հարց չեն լուծում։ Այս օրհասական իրավիճակում բանակը պիտի կատարի իր Սահմանադրական պարտականություններն ու կանգնի ի պաշտպանություն անզեն գյուղացու ու երկրի։ Երկրապահն էլ, որպես բազում հաղթանակներ կռած կառույց, իր իրական դեմքը պիտի ցույց տա` հօգուտ ազգի։

Երկիրն օրհասական վիճակում է, մի կողմից հոխորտում է Ալիեւը, մյուս կողմից՝ Էրդողանը, իսկ նրանց ձայնակցում է ՀՀ իշխանությունը: Ըստ Ձեզ` ի՞նչ կասեր լուսահոգի գեներալը հին ու նոր ԵԿՄ-ականներին այսօր:

— Գեներալը դեռ շատ վաղուց դրա մասին ասել է. «Իսկ ինձի որ մեկը հարցնի հող կհանձնես, կասեմ` մորդ կտանես կհանձնես, էլա՞վ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում