«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին

Տեսանյութեր

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց երեկ տեղի ունեցավ հավաք, որի ժամանակ ներկաները միացան Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, 2013-2021 թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդմանը` հանցագործության մասին: Ըստ այդմ` պահանջ ներկայացվեց քրեական գործ հարցուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (1-ին մաս) եւ 421-րդ հոդվածներով` Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները եւ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Մասնավորապես` ներկայացված հաղորդումը հանցագործության մասին վերաբերում է այս տարվա մարտի 18-ին ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող անձի Տավուշ այցելությանը, իր հայտարարություններին եւ տրված գնահատականներին, ինչի մասին ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ընդգծեց. «Կարծում եմ` որեւիցե մեկի համար գաղտնիք չէ, որ ինչ կատարվում է այսօր Տավուշում, իրականում սահմանազատման եւ սահմանագծման հետ որեւիցե աղերս չունի: Դա մեր հայրենիքի այդ հատվածի հանձնումն է մեր հարեւանին: Ժողովրդի մի մասը հստակ գիտակցում է այն վտանգը, որն այդ հանձնումից հետո կախվելու է մեր պետության, մեր երկրի քաղաքացիների գլխին: Ընդամենն ասեմ, որ հանձնելուց հետո` 3-րդ բանակային կորպուսի առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին փլուզվելու է: ՌԴ-ից Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը որոշ հատվածներով անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Փակվելու է Հայաստան-Վրաստան միջպետական երկու ճանապարհներից մեկը: Հակառակորդը վերցնելու է իշխող բարձունքներ եւ ջրային ռեսուրսներ: Այսինքն` Նոյեմբերյանի շրջանն ամբողջովին կտրվելու է ջրային ռեսուրսներից, եւ գյուղացու կյանքն անտանելի է դառնալու»:

Ներկայացնելով հաղորդման համար հիմք հանդիսացող փաստերը` ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Նշենք, որ հավաքին ներկա էին եւ հանցագործության մասին հաղորդմանը միացան նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ Վազգեն Պետրոսյանը, նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը եւ այլք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան