Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին

Մշակութային

Լրագրող Անի Քոչարն օրերս իր ինստագրամյան էջում հանդես է եկել մի քանի սթորիներով, որի ժամանակ անկեղծացել է'խոսելով վերջին շրջանում իր կյանքի բարդ էտապի մասին: Պարզվում է նրա մոտ լուրջ առողջական պնդիր է ի հայտ եկել'կապված սրտի հետ: Անիի խոսքը հուզել է ընթերցողներին ««Մեծսիրտ մարդ ես»,- հաճախ ասում են ինձ և ես ակամա շոյվում եմ: Միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է և իրապես այն դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է և ոչ բժշկական ախտորոշում: Աշխարհը գլխիս փուլ եկավ և այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ և սիրտս մեծացած՝ լայնացած է և որպես սրտամկան այլևս իր գործառույթը չի կատարում: Ավելի քան մեկ ամիս պահանջվեց, որ ես ինչ որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ: Երբ հոսպիտալացվեցի ու հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում (սրտային անբավարարության 17.000 ցուցիչով և թոքերում՝ հեղուկ), հերթական անգամ Տերն ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների՝ ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ, հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի: Բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է: Արդեն ամսից ավելի է, ինչ ապրում եմ դեղորայքով (շատ և թանկարժեք), գնացել եմ նաև 2, 3-րդ կարծիքների հետևից. պնդումները նույնն են: Բայց ես՝ վերստին վերապրածս, լավ գիտեմ՝ այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում: Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս, գերմարդկային ճիգեր գործադրում, որպեսզի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպեսզի ընտանիքս և հատկապես երեխաներս չտուժեն: Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է և ես այն պատվով եմ անցնելու և գերազանցությամբ հաղթահարելու: Կասկած անգամ չունեմ: Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շարժելու, այլ իմ սրտի պատերն է շարժելու. ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջ փառքը պատմեմ: Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև: Տիրոջ հրաշքի սպասումով»,- գրել է լրագրողը:

http://www.asekose.am/am/post/asxarhe-poul-ekav-glxis-ani-qocarenor-aroxjakan-xndri--verakendanacman-bajanmounqoum-haytnvelou-e-srti-poxpatvastman-masin

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում