«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ

Ներքաղաքական

«Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական Նախաձեռնությունը  կոչով դիմում է պայքարող եւ տագնապող մեր ազգակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական շարժումը մեր երկիրն ու պետականությունը հասցրել են կործանման եզրին։

Դրսից ղեկավարվող եւ ֆինանսավորվող այս գործընթացը հնարավոր է կասեցնել միայն մեկ՝ ամբողջական ազգային փրկության ծրագրի շուրջ համախմբվելու ճանապարհով։

Մենք շատ ժամանակ չունենք, չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք, սպառման եզրին է մեր ազգային ներուժը։

Ուստի.

Կոչ ենք ուղղում, ապակենտրոն եղանակով դուրս գալ փողոց, կազմակերպել դասադուլներ, գործադուլներ, դիմել անհնազանդության միջոցառումների՝ մեկ ընդհանուր եւ հստակ նպատակով`

Բոլորով միասին.

  • Ստիպենք դադարեցնել Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը,
  • Դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները՝ այդ թվում ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ և համաձայն 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի անմիջապես ապահովել Արցախահայության իրենց հայրենիք  անվտանգ վերադարձի եւ կարգավիճակի իրավունքը:  
  • Անհապաղ ազատ արձակել գերիներին եւ քաղբանտարկյալներին,
  • Միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանի և նրա Կառավարությանը, փոխարենն ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցաամսյա ժամանակահատվածում կազմկակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ», - այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի