«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել:

Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Հարկավ, «ուրիշի երեխա» չկա»: Բայց առաջին հերթին հենց ծնողն է պարտավոր իր երեխայի մասին հոգ տանել: Այդ ամենը, կրկնենք, դնում ենք մի կողմ: Ամենացնցողը, նույն Փաշինյանի բառամթերքից օգտվելով՝ հոգեցունցը և, միաժամանակ, ապշեցուցիչը դեպքից անմիջապես հետո «առաջին շարքի» քպականների, կարկառուն-չկարկառունների, սատելիտների՝ դիրիժորական փայտիկով բարձրացրած աղմուկաղաղակն էր՝ փաշինյանական ֆեյք ու չֆեյք երկրպագուների, կներեք արտահայտության համար՝ «երգչախմբի» ձայնակցությամբ: Ուղղակիորեն վանող, տհաճից էլ տհաճ տպավորություն թողեց կեղծ բարեպաշտական գլխարկ դրած ու փարիսեցիության պատմուճան հագած այդ բազմույթի նշված արձագանքը, որը հանգում էր հետևյալ արտահայտություններին՝ «վա՜յ, ինչպե՜ս կարելի էր երեխայի ներկայությամբ նրա հոր կամ մոր հասցեին նման բաներ ասել», կամ առհասարակ՝ «ինչպե՜ս կարելի էր Անմար կրակի մոտ նման բան անել…», «վա՜յ, ինչ ամոթ է…»: Սա, եթե չնշենք նույն այդ քպականասեր մասսայի ներկայացուցիչների անեծք, հայհոյանք, վիրավորանք և այլ բառային աղտեղություն պարունակող արտահայտությունները:

Իսկ Նոյեմբերյանի շրջանում, որի առանցքային մասը Նիկոլ Փաշինյանը որոշել է նվիրել Ալիևին, ի՞նչ է, երեխաներ չկա՞ն: Երեխանե՞ր չեն ապրում ու սովորում Ոսկեպարի, Կիրանցի դպրոցներում, որոնք ուղղակիորեն հայտնվելու են մարդակեր թշնամու անմիջական հասանելիության տիրույթում: Բա ինչո՞ւ ոչ մեկիդ գվվոց-բվվոցը չի լսվում, այ «բարեպաշտնե՛ր»: Եվ էլի. ախր, ովքեր են ինչից խոսում: Դեռևս 6 տարի առաջ՝ 2018-ին, ապա նաև հետագայում ենք առիթ ունեցել նշելու, զգուշացնելու, որ մի՛ անցեք կարմիր գծեր, մի՛ արեք քստմնելի բաներ, որովհետև «բումերանգի» օրենքը համարյա ֆիզիկայի օրենքի նման է, գործում է անխափան: Տողերիս հեղինակը մի առիթով նկատել էր նաև, թե «տեսնելով, թե ի՜նչ եղկելի «քամիներ» եք ցանում, սարսափահար փշաքաղվում եմ ձեր հնձելիք «փոթորիկներից»»:

Հիշեցնե՞նք: Թերևս արժե դա անել: Վեց տարի առաջ, հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի «թավիշը» դագաղներ էր դնում ողջ մարդկանց դռների մոտ, մահվան պսակներ էր դնում կամ հատուկ ամբարձիչով նետում բարձր հարկում գտնվող տան պատշգամբը, որ սգո երիզներ էր կախում ողջ մարդկանց բակերում, վայրագ պիտակումներով հարձակվում էր այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հարազատների, զավակների վրա: Դուք ձեր մեծամասնության մեջ ցնծում էիք, եթե չասվի, որ ոմանք տռճիկ էին տալիս, հրճվում էին, զմայլված տարածում այդ ամենի նկարներն ու տեղեկությունները: Հիշեցի՞ք… Հետ է եկել: Ու դուք, որ հրճվում էիք, հիմա համարձակվում եք բարոյականության, բարոյական նորմերի մասին խրատ կարդա՞լ: Լա՞վ եք: Մի հատ հայելու մեջ նայեք, էլի:

Հ.Գ.- Հա, ի դեպ, հատուկ մի քանի անգամ դիտել եմ կատարվածի տեսանյութը: Վանկարկողներից և ոչ մեկը բացարձակապես ոչ մի բան չասաց երեխայի հասցեին: Իսկ երեկոյան, արդեն Փաշինյանի հրահանգով, նրա ոստիկանությունն ընկավ վանկարկողների հետևից, ասում են, բավականին ձերբակալվածներ են եղել: Չկասկածեք՝ դեռ բռնատիրական ծանր հետևանքներ կլինեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում