«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Իրավական

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նամակ է ուղարկել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին՝

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը՝ Պատվավոր Նախագահ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ վերջերս հրապարակված մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում խստորեն դատապարտելով Հայաստանի կառավարության կողմից իրականացվող խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի քաղաքականությունը։

Վերոնշյալ զեկույցում լրջորեն քննադատվում է կամայական ձերբակալություններն ու կալանքները, ինչպես նաև լրջագույն խնդիրներ էր արձանագրվում դատական իշխանության անկախության հետ կապված։

Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հետևություններ չեն արել ԱՄՆ Պետքարտուղարության այս զեկույցից և շարունակում են խոշտանգումների, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի քաղաքականության շարունակումը և կատարելագործումը, որը կիլոմետրերով հեռու է դեմոկրատական արժեքներից։

Այս անգամ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի Ապրիլի 19-ին Շենգավիթի Քննչական բաժնում՝ Ոստիկանության փոխգնդապետ, նախկին Սիսիան և Մարտունի քաղաքների ոստիկանության պետ Գարիկ Մուրադյանի նկատմամբ։ Նամակին կից Ձեզ ենք ներկայացնում մի ձայնագրություն, որտեղ կարող եք ինքներդ լսել Կուսակցության պատվավոր նախագահ և «Հանրային Դատ» հաղորդաշարի հեղինակ և վարող Վարդան Ղուկասյանի հաղորդման մի հատված, որում պարզ լսվում է Խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը։

Հատկանշական է, որ խոշտանգումը տեղի է ունենում Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհանիսյանի ներկայությամբ։ Խոշտանգման անմիջական մասնակիցներն են՝ գործով քննիչ Գևորգ Խաչատրյանը, Շենգավիթի քննչական բաժնի պետի երկու տեղակալները, 4 ոստիկանության՝ օպերատիվ հեախուզության ծառայող, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական բաժնի պետ՝ Գևորգ Բարեյանը։ Խոշտանգման ընթացքում ոտքերով կանգնել են Գարիկ Մուրադյանի դեմքին, ձեռքերը փորձել են կոտրել, գլուխը հարվածել են սեղանին։ Այս դաժան նվաստացնող և անմարդկային վերաբերմունքը տեղի է ունեցել գործով անցնող վկայի նկատմամբ։

Ձայնագրության մեջ պարզ լսվում է որ Գարիկ Մուրադյանը խնդրում է բժշկական օգնություն՝ սրտի շրջանում ցավեր զգալով, սակայն Քննչական կոմիտեյի հանցագործների բանդան շարունակում է 1 ժամից ավել խոշտանգել վկային որից հետո նոր միայն Գարիկ Մուրադյանը ստանում է բժշկական օգնություն։

Արդեն միքանի տասնյակի հասնող խոշտանգումների, մարդու իրավունքների ոտնահարումների, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրվագները արձանագրում են որ ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ և ՀՀ Քննչական Կոմիտեյի ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջամտությամբ Հայաստանի Հանրապետությունը հեռացրել են Դեմոկրատական պետություն կոչվելու բոլոր հնարավորություններից։

Ուստի հորդորում ենք ձեզ դատապարտել Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների այս աղաղակող խախտումները և պահանջել անհապաղ գործողություններ՝ բոլոր խոշտանգվածների համար պատասխանատվություն, թափանցիկություն և արդարություն ապահովելու համար։

Նման վայրագությունների դիմաց լռությունը կամ անտարբերությունը հնարավորություն կտա նորանոր խոշտանգումների և մարդու իրավունքների խախտումների իրականացման համար։

Ձեր ձայնը և ձեր գործողությունները այս կրիտիկական պահին համերաշխության և զորակցության հզոր ուղերձ կհղեն հայ ժողովրդին, որը շարունակում է տառապել ճնշումների և անարդարության պատճառով»։

Ամենայն հարգանքով՝ Վարդան Ղուկասյան

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության Պատվավոր Նախագահ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան