Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»

Մշակութային

Գյուղի քահանան աշխատողներ է փնտրում։ Երջանիկ զուգադիպությամբ, շուկայում նա հանդիպում է Բալդային, որը պատրաստ է աշխատել խաշած հաճարի եւ քահանայի ճակատին երեք կտտոց տալու դիմաց: Այս մասին հայաստանյան հանդիսատեսին պատմեց ռուս դերասան ԻԳՈՐ ԲԱՅԱՆՈՎԸ՝ իր «Տերտերի եւ նրա Բալդի ծառայի հեքիաթը» ներկայացումով, որը բեմադրել է Չակչի Ֆրոսնոկկերսին՝ ըստ Ալ․Պուշկինի համանուն հեքիաթի: Ընդ որում՝ այս ամենը ներկայացվեց բեմի վրա` կյանք տալով հին կոշիկներին եւ հեշտությամբ խոսելով բարդ երեւույթների մասին… Այո՛, անհնարինը հնարավոր է դառնում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը Սանկտ Պետերբուրգից ժամանած ռուս դերասանի հետ:

Սա Ձեր առաջին մոնոներկայացումն է, ինչո՞ւ որոշեցիք հենց հեքիաթով ներկայանալ հանդիսատեսին:

— Այո, սա իմ միակ մոնոներկայացումն է, հնարավոր է հետագայում էլի լինեն: Ինչու հենց հեքիաթ, որովհետեւ ինքս Տիկնիկային թատրոնի դերասան եմ, իսկ մեր թատրոնն առաջին հերթին երեխաների համար է: Կարծում եմ՝ հեքիաթը ամենահամապատասխանն է նոր սերնդի հանդիսատեսի համար:

Մե՞ծ է տարբերությունը հայ եւ ռուս հանդիսատեսի միջեւ: Ինչպե՞ս Ձեզ ընդունեց հայ հանդիսատեսը:

— Մեծ տարբերություն ես չնկատեցի, հավանաբար, բոլոր երեխաները միշտ նույնկերպ են արձագանքում հեքիաթներին եւ գոհ են մնում: Անկախ նրանից, թե որ երկրում ես ներկայացնում այս տեսակ ներկայացում, միշտ լավ է ընդունվում: Նույնիսկ եթե տեքստը հասկանալի չէ տվյալ հանդիսատեսի համար, միեւնույնն է, նրանք ընկալում են, թե ինչ է կատարվում բեմում եւ ընկղմվում են այդ երեւակայության մեջ:

Ի դեպ, բեմական ձեւավորումը Ձեր ներկայացման մեջ կենդանություն առավ հայ փոքրիկների միջոցով

— Իսկապես, եղավ այդպիսի պատմություն: Մենք փոքրիկ տեխնիկական խնդիր ունեինք, դեկորացիան սկսեց, այսպես ասած, իրեն անհնազանդ պահել, ու ստիպված եղանք այդպիսի լուծում տալ: Կանչեցինք երեխաներին բեմ, որպեսզի նրանք մասնակից դառնան եւ օգնեն ինձ՝ գործն ավարտին հասցնել: Կարծում եմ՝ իրենց էլ էր դա հաճելի ու հետաքրքիր:

Փառատոնի շրջանակում հասցրե՞լ եք այլ ներկայացումներ դիտել, որո՞նք կառանձնացնեք:

Այո, դիտել եմ: Շատ հետաքրքիր է հետեւել յուրաքանչյուր ներկայացմանը, թե մյուս երկրներում ով ինչպես է աշխատում, ինչպես են մտածում, ինչպես են վերաբերում մեր մասնագիտությանը: Անհրաժեշտ է այդ ամենը վերլուծել ու համադրել:

Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին, սպասե՞նք Ձեզ կրկին այստեղ:

— Առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին անգամ եմ այսքան մոտ տեսնում սարեր: Ես հիացած եմ եւ անկեղծորեն խենթանալու չափ երջանիկ եմ լինել այստեղ: Մեծ ուրախությամբ կգամ նորից եւ ոչ մեկ անգամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում