«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

Տնտեսություն

Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։  

«Արդյունավետ մենեջմենթի դերը․ ինչպես հավատ ներշնչել աշխատակիցներին և համախմբել մեկ նպատակի և ռազմավարության շուրջ» դասախոսության ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդի կարևոր հմտությունների և առաջնորդության հիմնական բաղադրիչների մասին։

Դասախոսությունը կազմակերպվել է Galaxy ընկերությունների խմբի և Ֆրանսիական համալսարանի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Կողմերի ակտիվ համագործակցության ընթացքում Galaxy խմբի մենեջերները պարբերաբար դասախոսություններ են կարդում ու վարպետության դասեր անցկացնում համալսարանի ուսանողների համար։  Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում։  

«Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի։ Լավ կառավարիչը պիտի խրախուսի աշխատանքային գործընթացներն ու օրինակ ծառայի բոլորին։ Նա պիտի միշտ սովորի ու զարգանա և զարգացնի իր աշխատակիցներին, քանի որ նրանք են ցանկացած ընկերության հիմնական ռեսուրսը։ Եվ երբ ձեր ընկերությունը հաջողության է հասնում, պետք է չմոռանալ և ծառայել երկրին ու հասարակությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Եթե ֆորմալ կրթությունը խիստ անհրաժեշտ է ապագա երիտասարդ մենեջերներ պատրաստելու համար, ապա անմիջականորեն մասնագիտական աշխարհի պրակտիկ փորձի փոխանցման միջոցով ոչ ֆորմալ կրթությունը նույնպես  էական դեր է խաղում: Ոլորտի իրականության հետ ուղիղ շփման մեջ լինելով՝ Ucom-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին բացատրեց թիմերի կառավարման իր մեթոդը․  ինչպե՞ս հաջողությամբ իրականացնել կորպորատիվ ռազմավարություն մեր օրերում և հատկապես ինչպես դրա շուրջ ներգրավել թիմերին, ինչպես ընկերությունը դարձնել ընդհանուր և համատեղ հաղթանակների վայր», - նշել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության