«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­­Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րութ­յա­նը տված հար­ցազ­րույ­ցում ­­Նի­կոլ ­­Փա­շին­յա­նը, անդ­րա­դառ­նա­լով հար­ցին, թե Ե­կե­ղե­ցին ուղ­ղա­կի տեքս­տով ա­սում է, որ պետք է իշ­խա­նութ­յա­նը հե­ռաց­նել, ար­ձա­գան­քեց. «Աստ­վա­ծա­շուն­չը ա­սում է` ա­մե­նայն իշ­խա­նութ­յու­նը Աստ­ծուց է»: ­­Թե­րեւս, այս խոս­քե­րից էլ ո­գե­ւոր­ված` ԱԺ ՔՊ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԺ ամ­բիո­նից ո­րո­շեց հո­խոր­տալ ընդ­դի­մութ­յա­նը. «Ես վստահ եմ՝ դուք ձեր ար­ժա­նի պա­տի­ժը կստա­նաք, ե­թե ոչ օ­րեն­քի ողջ խստութ­յամբ, ե­թե օ­րեն­քը հան­կարծ ու­շա­նա, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, ես վստահ եմ` Աստ­ված ձեզ կպատ­ժի, եւ այդ ժա­մա­նակ ոչ մի սրբա­զան ձեզ չի փրկե­լու»։ ­­Հի­մա ինչ­պե՞ս հաս­կա­նանք` ո՞վ է ՔՊ-ի Աստ­վա­ծը, որ այդ­պես ինք­նավս­տահ գի­տի, որ պատ­ժե­լու է ընդ­դի­մութ­յա­նը: Ին­չե­ւէ հի­շեց­նենք աստ­վա­ծաշնչ­յան պատ­վի­րա­նը. «­Վե­րե­ւում՝ երկն­քում, ներ­քե­ւում՝ երկ­րի վրա, եւ երկ­րի խոր­քի ջրե­րի մեջ ե­ղած ո­րե­ւէ բա­նի նմա­նութ­յամբ քեզ կուռ­քեր չպի­տի կեր­տես»:

Ի դեպ, մինչ ողջ հան­րութ­յան ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է հո­ղե­րը կորց­նե­լու հար­ցը, Ազ­գա­յին ժո­ղո­վում քննարկ­վում է ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր ­­Վա­հագն Ա­լեք­սան­յա­նի սա­լե­րը կորց­րե­լու փաս­տը: ­­Վեր­ջինս ԱԺ ամ­բիո­նից, ի պա­տաս­խան ԱԺ «­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ տե­ղից հնչեց­րած ռեպ­լիկ­նե­րի, պնդում էր, թե` ընդ­դի­մութ­յու­նը թի­րա­խա­վո­րել է իր կազմ­ված­քը, մինչ­դեռ այն ո­րո­շա­կիո­րեն փոխ­վել է: ­­Չու­շա­ցավ նաեւ պա­տաս­խանն Ա. Կ­յու­րեղ­յա­նի կող­մից. «Ան­կեղծ ա­սած, ես եմ հի­շում երբ եւ ինչ խոս­քեր եմ ա­սել ձեր կազմ­ված­քի մա­սին, բայց ե­թե այդ խոս­քե­րը օգ­նել են ձեր կազմ­ված­քը ո­րո­շա­կիո­րեն փո­փո­խե­լու հա­մար, մի­գու­ցե հի­շեց­նե՞ք ու ու­րիշ­նե­րին էլ ա­սեմ` նրանց մոտ էլ փոխ­վի»: ­­Բայց, կնե­րեք, իսկ մի­գու­ցե ընդ­դի­մութ­յու­նը խորհր­դա­րա­նում զբաղ­վի ոչ թե իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին նի­հա­րեց­նե­լով, այլ վեր­ջա­պես հե­ռաց­նե­լո՞վ:

Ե­թե կար­ծում եք, որ բա­նը բա­նից ար­դեն ան­ցել է,  եւ ընդ­դի­մութ­յու­նը պետք է կտրուկ քայ­լե­րի դի­մի, ա­պա ԱԺ «­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ  հօդս կցնդեց­նի ձեր ակն­կա­լիք­նե­րը: ­­Նա մի ինք­նա­հար­ցազ­րույց է հրա­պա­րա­կել սոց­ցան­ցում, որ­տեղ պա­տաս­խա­նում է իր իսկ հար­ցին, թե ին­չո՞ւ հենց հի­մա չի նա­խա­ձեռն­վում իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց: «Այս պայ­քա­րի տրա­մա­բա­նա­կան ա­վար­տը կա­րող է դառ­նալ ԱԺ-ում իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցի նա­խա­ձեռ­նու­մը։ ­Սա­կայն ժա­մա­նա­կից շուտ այդ գոր­ծըն­թա­ցի նա­խա­ձեռ­նու­մը եւ այն ե­րաշ­խա­վոր­ված տա­պալ­ման տա­նե­լը մենք ան­թույ­լատ­րե­լի ենք հա­մա­րում։ Մենք կգնանք այդ գոր­ծըն­թա­ցին, երբ փո­ղո­ցում կլի­նի անհ­րա­ժեշտ եւ բա­վա­րար ուժ ժո­ղովր­դի կամ­քը պար­տադ­րե­լու հա­մար»։ Ինչ վե­րա­բե­րում է նրան, թե ին­չու քա­ղա­քա­կան ու­ժե­րը չեն ստանձ­նում ա­ռաջ­նոր­դութ­յուն, նա ա­ռաջ­նոր­դութ­յու­նը գցել է ­Բագ­րատ սրբա­զա­նի «ջե­բը». «­Տա­վու­շում ար­դեն կա ձե­ւա­վոր­ված ­Շար­ժում։ Այն ու­նի բնա­կա­նո­րեն ձե­ւա­վոր­ված հստակ ա­ռաջ­նոր­դութ­յուն՝ ի դեմս ­Բագ­րատ Սր­բա­զա­նի, ով անգ­նա­հա­տե­լի եւ պատ­մա­կան ա­ռա­քե­լութ­յան է ի­րա­կա­նաց­նում»: Այս­քա­նից հե­տո` որ մար­դիկ ա­սեն` է­լի ցույց ցրե­լով եք զբաղ­ված, ըն­կեր Իշ­խա­նը պի­տի նե­ղա­նա՞:

Եվ երբ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում քննարկ­վում է, թե տռզած իշ­խա­նա­վոր­նե­րի հա­մար ինչ արդ­յու­նա­վետ դիե­տա կա­րե­լի է մշա­կել, Ադր­բե­ջա­նում անց­կաց­վող «Թ­յուր­քա­կան պե­տութ­յուն­նե­րի տեն­տե­սա­կան ֆո­րում»-ում ըն­դուն­վել է նոր ար­տադ­րա­կան տար­բե­րան­շան` «Made in Turan» (պատ­րաստ­ված է` ԹՈՒՐԱՆՈՒՄ): «Ա­հա այս­պես է լի­նում պանթ­յուր­քիզ­մը եւ պան­թու­րա­նիզ­մը` թուր­քա­կան գա­ղա­փա­րա­կան հեն­քը, ո­րը գո­յութ­յուն ու­նի ա­ռա­վել քան 100 տա­րի: Երբ ­­Հա­յաս­տա­նը հաղ­թած էր եւ իր դիր­քը ու­ներ մի­ջազ­գա­յին շրջա­նակն­նե­րում, կանգ­նեց­նում էր այս գոր­ծըն­թա­ցը»- զգու­շաց­նում է թուր­քա­գետ Մ­հեր Աբ­րա­համ­յա­նը: ­­Մի՞­թե թու­րա­նա­կա­նութ­յան կենտ­րոն է դառ­նում Ադր­բե­ջա­նը: Ե­թե մենք դեռ հարց ենք հնչեց­նում, ու­շագ­րավ է, որ թուր­քա­գետն ար­դեն պնդում է սա որ­պես ի­րո­ղութ­յուն:

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան