«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ 

Մշակութային

Վիսենտե Մարկոյի հետ հանդիպումը վաղուց էր պլանավորված, սակայն ժամանակային և տեխնիկական խոչընդոտներով պայմանավորված, անընդհատ հետաձգվում էր։

Հայ համայնքի և իսպանացի գրողի միջև հանդիպումն ի վերջո տեղի ունեցավ մայիսի 6-ին` հեռանկարով, որ այն վերջինը չի լինի։

Վալենսիացի գրող Վիսենտե Մարկոն տասը վեպերի, երեք պիեսների և հեքիաթների ժողովածուի հեղինակ է, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր։ Նրա գրքերի շնորհանդեսները տեղի են ունեցել Իսպանիայի և Լատինոամերիկյան երկրների տարբեր քաղաքներում։ Նույն այդ քաղաքներում բեմադրվել են հեղինակի թատերական աշխատությունները։

Ներկայումս դասավանդում է Վալենսիայի համալսարանում և աշխատում իր հերթական վեպի վրա։

Վերջինիս հետ հանդիպումը հնարավոր դարձավ "Արարատ" հայկական միության Երիտասարդության և Սպորտի հարցերով պատասխանատու Մխիթար Խուրշուդյանի շնորհիվ, ում հետ գրողը բազմիցս հանդիպել է կազմակերպության անդամ Վարդան Գալոյանի սրճարանում։ Հենց այս հյուրընկալ սրճարանում էլ, պատի ողջ երկայնքով ու լայնությամբ պատկերված Արարատի "լանջերին" տեղի ունեցավ հանդիպումը։

Բացման խոսքով հանդես եկավ հայկական կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, հանդիպման կազմակերպիչներ Մխիթար Խուրշուդյանին և Վարդան Գալոյանին, և, իհարկե, հեղինակին, ով բազմիցս մեծ ցանկություն է հայտնել` հանդիպելու հայ համայնքի հետ:

Այնուհետև խոսք առավ գրողի ներկայացուցիչը` Էնրիկե Սոլերը, ով հակիրճ ներկայացրեց հեղինակի կյանքն ու գործունեությունը։

Վիսենտե Մարկոն բավականին հանգամանալից ներկայացրեց իր ստեղծագործությունների ծնունդը, գրելու ընթացքն ու բովանդակությունը, խոսեց գրելու արվեստի, այդ ոլորտում հաջողության գրավականը գտնելու մասին։ Ընթերցասեր հանդիսատեսը հետաքրքրությամբ էր լսում գրողի կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի մասին պատմությունները, որոնք վերջինիս դրդել են թղթին հանձնել դրանք և ներկայացնել գրականասերների դատին։

Գրել սկսել է տակավին 7 տարեկան հասակում և, հետաքրքրություն գտնելով գրարվեստի մեջ, աստիճանաբար ճանապարհ է հարթել դեպի գրական անեզր աշխարհ, որի ընթացքն, անշուշտ, դյուրին չի եղել և եղել է բազմաթիվ վայրիվերումներով։ Սակայն, ինչպես հենց հեղինակն է ասում, "դժվարությունը` հաջողության հասնելու անհրաժեշտ պայմանն է": 

Մարկոն իր խոսքի ընթացքում անհանգստանում էր` կարծելով, թե գուցե հավաքված հայերը լավ չեն հասկանում իրեն, ուստի և, ժամանակ առ ժամանակ, կրկնում էր առանձին մտքեր և նույնիսկ բառեր, որպեսզի խոսքն ավելի հասանելի լինի իր ունկնդրին։ Սակայն երբ հետաքրքրասեր հայերը մի ամբողջ հարցերի շարան տեղացին նրա գլխին, վերջինս հասկացավ, որ գործ ունի հարուստ մշակութային ժառանգություն և տաղանդ ունեցող ազգի հետ, որի մասին, իր իսկ խոստովանությամբ, դեռ շատ բան չգիտի։ Դե իսկ մենք` հայերս, անշուշտ ամեն առիթ օգտագործում ենք` օտարին դեպի հայկականություն և Հայաստան տանելու համար, որն էլ, իհարկե, տեղի ունեցավ հանդիպման վերջում։

Իսկ ահա ամենավերջում, տաղանդաշատ երգիչ Էդգար Աբրահամյանը իսպաներեն և հայերեն երկու գեղեցիկ կատարումներով համեմեց միջոցառումը, որն ավարտվեց սրճարանի հյուրընկալ տերերի կողմից փոքրիկ հյուրասիրությամբ, գինու գավաթի շուրջ և առաջիկայում նորից հանդիպելու ակնկալիքով։

 

Արարատ հայկական միություն

Վալենսիա 

Իսպանիա

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան