Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը

Վերլուծություն

Եվ ա­հա Հա­յաս­տա­նի շուրջ ըն­թա­ցող ներ­կա զար­գա­ցում­նե­րի ֆո­նին ՌԴ-ից ստաց­վեց տե­ղե­կատ­վութ­յուն, ո­րը հեր­թա­կան ան­գամ է հաս­տա­տում, թե ինչ ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յուն է Մոսկ­վան տա­լիս ռու­սա­կան հա­րա­վա­յին ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յա­նը: Եվ չմո­ռա­նանք, որ կով­կաս­յան հատ­վա­ծը ե­ղել եւ մնում է այդ ռազ­մա­վա­րութ­յան մաս­նիկ:

Այս­պես, ՌԴ Զին­ված ու­ժե­րի Գլ­խա­վոր շտա­բը, նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի կար­գադ­րութ­յամբ, սկսել է ա­ռա­ջի­կա­յում Հա­րա­վա­յին ռազ­մա­կան օկ­րու­գի եւ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի հրթի­ռա­յին կազ­մա­վո­րում­նե­րի զո­րա­վար­ժութ­յուն­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը: Զո­րա­վար­ժութ­յուն­նե­րի ըն­թաց­քում նա­խա­տես­վում է, ի թիվս այլ­նի, մշա­կել «ոչ ստրա­տե­գիա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման հար­ցեր»:

Ի­մաս­տը սա է: Այս օ­րե­րին Ա­րեւ­մուտ­քից սկսել է Ռու­սաս­տա­նին ուղղ­ված սպառ­նա­լիք­նե­րի մա­կար­դա­կը նկա­տե­լիո­րեն ա­ճել: Մի կող­մից, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Մակ­րոնն ար­դեն իսկ ֆրան­սիա­կան զոր­քեր է տե­ղա­կա­յել Ուկ­րաի­նա­յում, ա­վե­լին, որ նրանք նե­րառ­վել են մար­տա­կան գոր­ծո­ղութ­յու­նն­րի մեջ եւ սկսել կո­րուստ­ներ կրել: Բայց նաեւ, շատ ա­վե­լի լուրջ է ՆԱՏՕ-ից ե­կած մե­սի­ջը: Այն է՝ դեռ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով սկսել են օ­րա­կարգ բե­րել թե­զեր, թե կան ՆԱՏՕ-ի ո­րո­շա­կի «կար­միր գծեր», ո­րոնց հատ­ման դեպ­քում Դա­շին­քը ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան մեջ կմտնի ՌԴ-ի հետ: Այդ թվում՝ «ե­թե ռու­սա­կան բա­նա­կը ճեղ­քի Կիե­ւի պաշտ­պա­նա­կան շրջա­նը», «Բե­լա­ռու­սը մտնի պա­տե­րազ­մի մեջ» եւ այլն: Ս­րանք նախ­նա­կան տար­բե­րակ­ներն են, եւ են­թադ­րե­լի է, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում այդ «կար­միր գծե­րը» կա­րող են ա­վե­լի ու ա­վե­լի «մո­տե­նալ» ներ­կա ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րի գո­տուն:

Կմտ­նի՞ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պա­տե­րազ­մի մեջ այդ «կար­միր գծե­րի» հատ­ման դեպ­քում, չի՞ մտնի, խնդիրն այս­տեղ դա չէ: Ե­թե ու­զե­նան մտնել, ա­ռանց այդ «կար­միր գծե­րի» էլ ա­մեն պահ կմտնեն, ո­րը, բնա­կան է, միան­գա­մից կվե­րած­վի Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի: Շատ ա­վե­լի նման է, որ այս կերպ՝ հե­տա­գա սրա­ցում­նե­րի ա­պառ­նա­լիք­նե­րով Ա­րեւ­մուտ­քում մտա­ծում են ռուս­նե­րին մղել ինչ-որ պայ­մա­նագ­րի՝ ռու­սա­կան ներ­կա ակ­տիվ հար­ձա­կում­նե­րի թա­փը կոտ­րե­լու հա­մար: Խո­շոր հաշ­վով, այս պա­հին ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում ստեղծ­ված է մի ի­րա­վի­ճակ, երբ ռուս­նե­րը ո­րո­շա­կի հատ­ված­նե­րում ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով ճեղ­քել են ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը: Դ­րան գու­մա­րած, Ա­րեւ­մուտ­քում ակ­տի­վո­րեն խո­սում են ռուս­նե­րի` սպաս­վող նոր հար­ձա­կում­նե­րի մա­սին, այդ թվում՝ Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ: Եվ ե­թե դա եւս ի­րա­կա­նութ­յուն դառ­նա եւ գու­մար­վի մյուս ռազ­մա­ճա­կատ­նե­րի ի­րո­ղութ­յուն­նե­րին, ա­պա միան­գա­մայն ռեալ կդառ­նա այն հե­ռան­կա­րը, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կա­րող է այն­պի­սի ա­րա­գութ­յամբ փլուզ­վել, որ այ­լեւս այն վե­րա­կանգ­նե­լու ո­րե­ւէ հնա­րա­վո­րութ­յուն չմնա: Այս դեպ­քում Ա­րեւ­մուտ­քին կմնա եր­կու տար­բե­րակ. սե­փա­կան ու­ժե­րով Ուկ­րաի­նա­յում կռվել ռուս­նե­րի դեմ, այն է՝ գնալ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի: Կամ հաշտ­վել ի­րո­ղութ­յան հետ, որ ռու­սա­կան ու­ժե­րը վե­րա­դառ­նա­լու են Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան սահ­ման­ներ: Ու կար­ծես թե այլ տար­բե­րակ չեն գտել, քան ՆԱՏՕ-ի «կար­միր գծեր» օ­րա­կարգ բե­րե­լով՝ ռուս­նե­րին մղել բա­նակ­ցութ­յուն­նե­րի:

Բայց ա­հա Մոսկ­վա­յի պա­տաս­խա­նը այս տես­քով էր: Նախ, հե­տա­խու­զում հայ­տա­րար­վեց Ուկ­րաի­նա­յի գոր­ծող եւ նախ­կին նա­խա­գա­հի, ա­պա ներ­կա եւ նախ­կին մի շարք պաշ­տոն­յա­նե­րի հան­դեպ՝ քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րի շրջա­նակ­նե­րում: Իսկ քրեա­կան գոր­ծով մե­ղադր­յալ­նե­րի հետ, հաս­կա­նա­լի է, ոչ մե­կը չի բա­նակ­ցի: Գու­մա­րած, մա­յի­սի 20-ին սպառ­վում է Զե­լենս­կու պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը, եւ ինչ­քան էլ որ նա չի հրա­ժար­վում իշ­խա­նութ­յու­նից, իսկ Ա­րեւ­մուտքն աչք է փա­կում նման ի­րո­ղութ­յան վրա, Մոսկ­վան նրան էս գլխից է հա­մա­րել ոչ լե­գի­տիմ: Այ­սինքն, ոչ լե­գի­տիմ պաշ­տոն­յա­յի հետ բա­նակ­ցեն, որ ի՞նչ:

Թե­րեւս, մի­ջու­կա­յին զեն­քի մա­սին Պու­տի­նի հի­շա­տակ­ած հրա­մա­նա­գիրն էլ այս ա­մե­նի գա­գաթ­նա­կետն էր: Երբ ռու­սա­կան բա­նա­կը սկսում է զո­րա­վար­ժանք­ներ՝ տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի պրակ­տիկ կի­րառ­ման պլան­ներ մշա­կել, ա­վե­լին, այդ պլան­նե­րը տե­ղա­փո­խել զո­րա­վար­ժանք­նե­րի մա­կար­դակ, ա­պա սա ոչ թե Ուկ­րաի­նա­յին, այլ՝ ՆԱՏՕ-ին, այն է՝ ԱՄՆ-ին եւ նրա «կար­միր գծե­րին» ուղղ­ված պար­զա­գույն մե­սիջ է՝ ե­թե ու­զում եք, փոր­ձեք:

Եվ մյուս կող­մից, չմո­ռա­նանք. նույն Հա­րա­վա­յին ռազ­մա­կան օկ­րու­գի եւ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տում է ինչ­պես կով­կաս­յան, այն­պես էլ սեւ­ծով­յան-թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը: Մ­նա­ցածն ար­դեն Ա­րեւ­մուտ­քի ո­րո­շե­լիքն է՝ պահ­պա­նե՞լ ներ­կա դի­նա­մի­կան, ո­րը, կրկնենք, շատ լուրջ է Ուկ­րաի­նա­յի հա­մար: Հա­կա­մար­տութ­յան մա­կար­դա­կը մե­ծաց­նե՞լ՝ հաշ­վի առ­նե­լով, որ բա­նը հա­սել է տակտիկա­կան մի­ջու­կա­յին զեն­քի աս­տի­ճա­նի: Թե՞, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նստել ռուս­նե­րի հետ բա­նակ­ցե­լու, բայց ու­ղիղ եւ ոչ թե ներ­կա Կիե­ւի մա­կար­դա­կով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում