Մարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցը

Մշակութային

«Իրավունք TV» -ի հյուրն է Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերան ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ:

— Ե՞րբ առաջին անգամ Ձեզ զորակոչեցին ռազմաճակատ:

— 1942 թվականի աշնանն ինձ զորակոչեցին բանակ եւ անմիջապես երեք ամիս հետո` ռազմաճակատ: Մասնակցեցի Հյուսիսային Կովկասի մարտերին եւ ամենագլխավորը` Նովորոսիյսկի ազատագրմանը: Յոթ համադասարանցիներով էինք ռազմաճակատում: Այդ յոթից չորսը զոհվեցին Նովորոսիյսկում, երկուսս վիրավոր ետ դարձանք, միայն մեկը հասավ Բեռլին: Ծանր տարիներ էին:

— Այդ տարիներին կատարած մարտական սխրանքների մասին կպատմե՞ք:

— Այո, Նովորոսիյսկի պաշտպանությունը շատ կարեւոր էր, որովհետեւ ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր: Հասել էին Սեւ ծովի ափ: Նովորոսիյսկ քաղաքն էլ էր գրավված: Միայն քաղաքի ծայրամասի 1-2 թաղամաս էր մնացել: Քաղաքն ուներ երկու ցեմենտի գործարան: Այդ երկու գործարաններից մեկը գրավված էր, միայն մնացել էր մի գործարան ու նաեւ քաղաքի այն ծայրամասը, որտեղ մեր պաշտպանությունն էր: Ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, որից հետո մեր զորքերը հարձակում կատարեցին եւ Հյուսիսային Կովկասն ազատագրեցին: Մեր բանակը նույնիսկ հասավ Ռոստովի մոտ, բայց Նովորոսիյսկը դեռ մնաց գրավված: Այն կարողացանք ազատագրել 1943 թվականի սեպտեմբերի 16-ին:

— Դուք ո՞ր դիվիզիայում էիք կռվում:

— Ես 318 դիվիզիայում էի կռվում: Մեր հարեւանությամբ նաեւ հայկական դիվիզիան էր, որտեղ էր նաեւ Հունան Ավետիսյանը: Երբ սեպտեմբերի 16-ին Նովորոսիյսկ քաղաքն ազատագրեցինք, մեր հայկական դիվիզիան էլ մասնակցեց այդ ազատագրմանը: Եվ այդ ժամանակ էլ Սեւաստաոպոլի բարձունքի վրա զոհվեց Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանը: Հունան Ավետիսյանի գերեզմանին ես եղել եմ: Հետո նաեւ մասնակացել եմ Ղրիմի ազատագրմանը: 1944 թվականի մայիսի 30-ին ազատագրեցինք նաեւ Սեւաստոպոլը: Հենց Սեւաստոպոլի ազատագրման ժամանակ էլ ծանր վիրավորվեցի, որից հետո եկա Թիֆլիս, որտեղ զինվորական հոսպիտալում չորս ամիս բուժվեցի եւ տուն վերադարձա:

— Պատերազմից հետո ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը:

— Աշխատանքի անցա կոլտնտեսությունում՝ որպես հաշվետար: Քանի որ երկրորդ կարգի հաշամանդամ եմ, հինգ տարի ձեռնափայտով եմ գործի գնացել: Ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության բաժինը, բայց ֆինանսական վիճակս այնպիսին էր, որ չկարողացա շարունակել, տեղափոխվեցի հեռակա բաժինը: Այդ ծանր վիճակում ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել էի: Համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատեցի կրթության ոլորտում: Սկզբում` որպես դպրոցի ուսմասվար, հետո՝ 25 տարի դպրոցի տնօրեն: Իմ աշխատանքի ընթացում ստացա վաստակավոր ուսուցչի կոչում: Շատ շքանշաններ ունեմ:

— Ի՞նչն է փոխվել ժամանակի ընթացքում:

— Ժամանակի ընթացքում մարդկային պահանջներն են փոփոխվել: Հիմա պահանջը շատացել է: Բայց, այնուամենայնիվ, հիմա ապրում ենք երջանիկ երկրում: Ճիշտ է, հիմա էլ կան դժվարություններ, բայց դա չի համեմատվի այն տարիների հետ: Մենք տեսել ենք սոսկալի օրեր, որ մի կտոր հացի համար մարդիկ էին մահանում, կառավարական ճնշումներ, Ստալինյան դաժանություններ ու աքսոր:

— Ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան:

— Մեծ մասամբ ընթերցանությամբ:

— Վերջին կարդացած գիրքը ո՞րն է:

— Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունը, նրա տղան` Վահագը, իմ մոտիկ ընկերն է:

— Ժամանակին հայ գրողներից ո՞ւմ հետ եք հանդիպել:

— Ուսանող տարիներին հանդիպել եմ Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի հետ: Ավետիք Իսահակյանը քիչ էր խոսում, Դեմիրճյանը ավելի աշխույժ էր:

— Դուք Ձեզ 100 տարեկան զգո՞ւմ եք:

— Ո՛չ, դա մարդուց է կախված: Մարդը պետք է կարողանա չափավոր ապրել: Հարբեցողությունից հեռու մնա: Ընտանիք կազմի, երեխա դաստիարակի:

— Հաճախ մեծահասակներն ասում են` մեր ժամանակ ուրիշ էր: Ձեզ մոտ ես դա չեմ նկատում:

— Ես սխալ գնահատական չեմ տալիս, թե մեր ժամանակ ամեն ինչ լավ էր, հիմա վատ է: Ընդհակառակը՝ հիմա էլ խելացի, լավ երեխաներ կան, բայց անպետքներ էլ կան: Հիմա նոր սերունդ է` նոր մտածողությամբ: Ժամանակի հետ ամեն ինչն էլ փոխվում է: Այնպես որ, ներկա սերնդին նույնպես պետք է լավ գնահատական տալ:

— Մի՞շտ եք լավատես եղել:

— Լավատեսությունն առհասարակ պետք է մարդուն: Մարդու մեջ ե՛ւ բացասական մտքեր կան, ե՛ւ դրական: Բայց միշտ պետք է լավը մտածել: Եթե անընդհատ վատի մասին ես մտածում, քո բնավորությունն էլ է դրանից փոխվում: Եվ հետո՝ եթե վատը չլինի, լավը չես կարող գնահատել:

— Վերջին անգամ ե՞րբ եք մասնակցել Հաղթանակին նվիրված շքերթին:

— Անցյալ տարի Մոսկվայում եմ մասնակցել: Երկու հոգի էինք` ես եւ 100-ամյա մի կին: Հետո մեզ ամռանը հրավիրվեցին Տյումեն, որտեղ եկեղեցու եւ շենքի բացում կատարվեց, որից հետո Տյումենի ղեկավարն ինձ եւ այդ 100-ամյա կնոջը ավտոմեքենայով պարգեւատրեց:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Առաջիկայում Մոսկվա գնալու մտադրություն ունեմ: Միգուցե գնամ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում