«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­­Նի­կոլ Փա­շին­յանն իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ սուտ հա­նեց Պաշտ­պա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղով նա­խա­գահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ով հայ­տա­րա­րել էր, թե` Նի­կոլ Փա­շին­յա­նը նպա­տակ ու­նի ցե­ղաս­պա­նութ­յան հետ կապ­ված ի­րա­կան հիմ­քեր կա­ռու­ցել` ա­ռար­կա­յա­կան դարձ­նել ցե­ղաս­պա­նութ­յան են­թարկ­ված ան­ձանց ամ­բողջ ցան­կը: Հար­ցին, թե իս­կա­պես կա՞ նման նա­խա­ձեռ­նութ­յուն, այդ գոր­ծըն­թա­ցի վերջ­նան­պա­տա­կը ո՞րն է, իշ­խա­նութ­յուն­նե­րը Թուր­քիա­յի պատ­վե­րո՞վ են այս քայ­լին գնում, Նի­կոլ Փա­շին­յա­նը պա­տաս­խա­նեց․«­­Մեր կա­ռա­վա­րութ­յան օ­րա­կար­գում, իմ օ­րա­կար­գում ուղ­ղա­կի եր­բեք նման հարց չի ե­ղել»։ Հա­մա­րենք, թե այդ­պես է, բայց այդ դեպ­քում` ին­չո՞ւ էր Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նը ո­րո­շել ա­պա­տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծե­լով` թի­րախ դարձ­նել իր իսկ շե­ֆին: Կամ` լավ, Անդ­րա­նիկ-­­Նի­կոլ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, թե ինչ բնույթ ու­նեն, «մուրն ի­րենց գլու­խը», բայց ինչ­պե՞ս կա­րե­լի է մի մար­դու վստա­հել 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հան­գա­մանք­նե­րի ու­սում­նա­սիր­ման նպա­տա­կով քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հութ­յու­նը, ե­թե նա կա­րող է այն­պի­սի նուրբ հար­ցում, ինչ­պի­սին Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան զո­հերն են, այն­պի­սի սուտ տա­րա­ծել, ո­րը մի ա­միս է` քննարկ­վում է լրատ­վա­մի­ջոց­նե­րում:

Ի դեպ, մինչ տե­ւա­կան ժա­մա­նակ է բո­լոր կող­մե­րից հոր­դո­րում են խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յա­նը ման­դատ­նե­րը վայր դնել, ան­գամ ԱԺ նա­խա­գահ Ա­լեն Սի­մոն­յանն էլ է ա­սում, թե` ման­դատ­նե­րը վայր դրեք, ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու­շագ­րավ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն է գտել` չդնե­լու հա­մար: Նա ա­սում է. «Շատ լավ, բայց պայ­մա­նը, պայ­ման պետք է լի­նի՝ Նի­կոլ Փա­շին­յա­նը չպետք է մնա որ­պես վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար եւ օգ­տա­գոր­ծի բո­լոր վար­չա­կան ռե­սուրս­նե­րը ընտ­րութ­յուն­նե­րում ձայ­ներ ա­պա­հո­վե­լու հա­մար: Ա­սում են՝ եր­կու ան­գամ Նի­կոլ Փա­շին­յա­նը հրա­ժա­րա­կան է տվել, էհ, լավ, հրա­ժա­րա­կան է տվել, բայց մնա­ցել է վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար նույն լծակ­նե­րով, ի՞նչ տար­բե­րութ­յուն հրա­ժա­րա­կան է տվել, թե՞ չի տվել: Այ­սինքն` էդ մար­դը իր թի­մա­կից­նե­րի շրջա­նում մի հո­գի վստա­հե­լի մարդ չու­նի՞, որ մի քա­նի օ­րով ա­սի՝ առ կնի­քը ու գնա կա­ռա­վա­րի»: Ըն­կեր Ար­թուր, այդ­քա­նը բո­լորն էլ գի­տեն, դուք էն ա­սեք` վեր­ջի­վեր­ջո, ման­դա­տը մի օր դնե­լո՞ւ եք:

Իսկ դե­պի Ե­րե­ւան շարժ­վող եր­թում դեռ «ա­ռուն չթռած»` ար­դեն վար­չա­պե­տի թեկ­նա­ծու են փնտրում: ՀՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի նախ­կին պաշտ­պան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, միա­նա­լով եր­թին, չպա­տաս­խա­նեց հար­ցին, թե` կստանձ­նի՞ վար­չա­պե­տի պաշ­տո­նը, քա­նի որ հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի շար­քում իր ա­նունն էլ է շրջա­նառ­վում: Նա մաս­նա­վո­րա­պես նշեց, թե հի­մա ե­կել է շարժ­մանն ա­ջակ­ցե­լու եւ այդ հար­ցին չի պա­տաս­խա­նի: Էլ ինտ­րիգ պա­հե­լու ի­մաս­տը ո՞րն է, ե­թե ե­կել էր զուտ Բագ­րատ սրբա­զա­նին ա­ջակ­ցե­լու:

­­Մինչ­դեռ այս ողջ ըն­թաց­քում «Հա­մա­հայ­կա­կան ճա­կատ» կու­սակ­ցութ­յան հիմ­նա­դիր, Պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րար գե­նե­րալ-մա­յոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Հա­յոց ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան տրի­բու­նալ ստեղ­ծե­լու մա­սին է է­լի խո­սում. «Տ­րի­բու­նա­լի ստեղ­ծումն ար­դեն մո­տե­ցել է ա­վար­տին, մնա­ցել է միայն իր դա­տա­պաշտ­պա­նի հար­ցը լու­ծենք։ Ա­մե­նա­բարդն այդ հարցն է, գտնել դա­տա­պաշտ­պան, ով կպաշտ­պա­նի Նի­կոլ Փա­շին­յա­նի շա­հե­րը»։ Հատ­կան­շա­կան է, որ ար­դեն մի ա­միս է Ա. Կա­րա­պետ­յանն այս մա­սին է խո­սում, ստեղ­ծում ու ստեղ­ծում է տրի­բու­նալ, բայց այդ­պես էլ չի ստեղ­ծում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան