«Ես հարց չեմ տվել,մի ընդհատեք ինձ». Լեզվակռիվ` ՍԴ-ում. տեսանյութ

Արխիվ 16-20

Սահմանադրական  դատարանում քննում են ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը: Դաշինքը պահանջում է չեղյալ համարել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր լեզվակռիվ տեղի ունեցավ  դաշինքի անդամ, ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի միջեւ: ՍԴ նախագահը հորդորեց կարգուկանոն պաշտպանել: Բանն այն է, որ միմյանց հաջորդելով   խոսում էին դաշինքի անդամ Լեւոն Զուրաբյանը եւ  փաստաբան Տիգրան Եգորյանը: Գագիկ Հարությունյանի խոսքով` ազատ արտահայտվելու իրավունքից պետք է օգտվել   կարգուկանոնով, ոչ թե հախուռն:

Լեզվակռիվը սրանով չավարտվեց: ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանի մեկնաբանությունը, թե ինչու է  ՀԱԿ-ի անդամը դատախազությանը  հանցավոր անգործության  համար մեղադրում, վրդովեցրեց Լեւոն Զուրաբյանին: «Ես հիմա ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց  Զուրաբյանը:

«Ես Ձեզ հարց չեմ տվել»,-ասաց դատախազության ներկայացուցիչը:

«Հարց եք տվել, մի՛ ընդհատեք: Կպատասխանեմ»,- հակադարձեց  ՀԱԿ-ի փոխնախագահը:

Վերջինս ասաց, որ դատախազությունը հանցավոր անգործություն է դրսեւորել, քանի որ որպես վկա չի ներգրավել  այն ծնողներին, որոնց դպրոցի տնօրենները  սպառնացել են ու ասել` պետք է ընտրեն ՀՀԿ-ին: «Դատախազ Արթուր Դավթյանն ասում   է` ծնողների հետ խոսել ենք, եւ նրանք ասել են ` մեզ չեն սպառնացել: Սա առնվազն ծիծաղելի է»,- ասաց ՀԱԿ-ի փոխնախագահը:

 ՍԴ նախագահը հորդորեց երկու կողմերին  հստակ հարց ու պատասխանով հանդես գալ, ոչ թե հարցը կամ պատասխանն օգտագործել ելույթ ունենալու համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում