Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Այս շարժման կազմակերպիչներն ու դերակատարները ակնհայտ են, պետք է խոստովանել, որ այս անգամ ընտրել են մի մարդու, ով  ամենասրիկան չէ հոգեւորականների մեջ եւ որոշակի հարգանք է վայելում որոշ շրջանակների կողմից։ Եվ այդ իմաստով նախկին նախագահների տանդեմի շուրջ հավաքված մարդիկ ճիշտ ընտրություն են կատարել, բայց ակնհայտ է նաեւ, որ նրանց շուրջ հասարակությունը չի հավաքվում, հասարակության լայն շերտերի վստահություն չեն վայելում հանրության։ Նրանք հիմա ամեն գնով հրապարակ կբերեն Արցախից բռնի տեղահանված մեր եղբայրներին եւ քույրերին, որպեսզի իմիտացիա ստեղծեն բազմամամարդ միջոցառման, որոնց միջից կջոկեն 200-250 գլխակերների, որոնց միջոցով կփորձեն իրականացնել պետական հեղաշրջոււմ, որպեսզի հետ գան իշխանության»,-անդրադառնալով մայիսի 9-ին կայանալիք հանրավաքին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ընդգծելով․

-Բայց, պետք է հիասթափեցնեմ վերջիններիս, որովհետեւ մենք շատ լավ տիրապետում ենք նրանց սցենարներին, իրենք արդեն երեք տարի է նույն սցենարով են առաջնորդվում, արզապես դերակատարներին են անընդհատ փոփոխում, սա էլ երեւի նրանց, այսպես կոչված, վերջին հնարավորություններից մեկն է, որը եւս անհաջողության է մատնված։ Չենք կարող նոր հոկտեմբերի 27 անել, դա մենք նրանց թույլ չենք տա։

-Այսինքն իշխանափոխության լուրջ սպառնալիք այս պահին չե՞ք տեսնում։

-Նրանց հույսն այն է, որ ինչ-որ մի օր նրանց կհաջողվի մեր թիմի պատգամավորներից որեւէ մեկին համոզել անցնել իրենց շարքերը, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ դա անհնար է։ Որովհետեւ ինչպես մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը այնպես էլ մեր խմբակցությունը կանգնած է վարչապետի կողքին, կուռ եւ անսասան, վստահում ենք մեր վարչապետին եւ իր կողմից տարվող քաղաքականությանը։

-Պարոն Աղազարյան, ո՞ր դեպքում է հնարավոր, որ վարչապետը հրաժարական տա։

-Վարչապետը կգնա նոր արտահերթ ընտրությունների, եթե օրինակ150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում, այ այս դեպքում հնարավոր է։  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում