Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասին

Հանդիպում

Երեկվանից շատերը ակնկալում էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին եւս կտեսնեն Հանրապետության հրապարակում՝ Բագրատ Սրբազանի կողքին, հաշվի առնելով, որ Սրբազանը առաջինն էր, որ ողջունել եւ իր աջակցությունն էր հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը։ Ուրեմն ինչո՞ւ  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին չտեսավ հասարակությունը հրապարակում փորձեցինք հետաքրքրվել անձամ Սրբազան հորից, ով նկատեց․

-Իսկ ինչո՞ւ պետք է տեսնեիք։ Ես չեմ ասել երբեւէ, որ պետք է միանայի քայլերթին, ապա հրապարակ գայի։ Ես սատարել եմ, սատարում եմ եւ սատարելու եմ, բայց հրապարակում լինելու հարց չի եղել։ Իմ ծրագրով եղել է քայլերթ թեմի տարածքում, որից հետո ես ուղեկցել եմ իմ ժողովրդին եւ բարի ճանապարհ մաղթել դեպի Աբովյան։

Ես այսօր էլ սատարում եմ Սրբազանին եւ հույս հայտնում, որ նրա լավատեսությունը։

-Հանրահավաքը տեսնելով այդ հույսը ամրապնդվե՞ց։

-Դեռ դժվարանում եմ որեւէ բան ասել, դեռ վաղ է։ Բայց ուզում եմ, որ Սրբազանի լավատեսությունը հաղթի։ Պետք ազգովի ցանկանանք, որ հաջողի, ոնց եք կարծում՝ ես կարո՞ղ եմ այս շարժման ձախողումը ցանկանալ։

-Սրբազան Հայր, Բագրատ Սրբազանը Երեւան հասավ սպիտակ սքեմով, ո՞ր դեպքում են հոգեւորականները սպիտակ սքեմ կրում, դա ինչ խորհուրդ ունի իր մեջ։ 

-Նախ դա սքեմ չէ, դա պարեգոտ է, սպիտակ պարեգոտ հագնելու իրավունք ունեն եպիսկոպոսները, եւ Սրբազանը օգտվել է իր այդ իրավունքից եւ լավ է արել։ Այն որեւէ խորհուրդ չի կրում, դա եպիսկոպոսներին տրված իրավունք է, եպիսկոպոսները ցանկացած գույնի, անշուշտ, ոչ չճացող գույների, պարեգոտ կարող են հագնել։

-Դուք, օրինակ, սպիտակ պարեգոտ ե՞րբ եք հագել։

-Դե հենց սպիտակ չեմ հագել, բայց բեժ, կաթնագույն ամռանը հագնում եմ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում