Ինչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան
ՆերքաղաքականՀայաստանյան ընդդիմադիր դեշտը ներկայացնող մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը նկարագրեց այն իրավիճակը, որը ստեղծվել է այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման շուրջ:
«Թեեւ ըդդիմադիր ողջ ներկապանակը հրապարակավ աջակցություն է հայտնել Սրբազանին, սակայն կան մի շարք նրբություններ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Առաջինը, Սրբազանը Հանրապետության հրապարակ հասավ, այդպես էլ չներկայացնելով, թե ինչ թիմով է շարունակելու առաջ գնալ: Իհարկե, ժողովրդական լայն աջանցությւն նա ունի, սակայն սա քաղաքական գործընթաց է, եւ առանց քաղաքական թիմի այն առաջ տանելը նույնիսկ տեխնիկապես անհնար է:
Առանց քաղաքական թիմի ներկայացման` Սրբազանը կարող էր գնալ բացառապես հեղափոխության ուղղությամբ, այսինքն` քշել իշխանություններին, հայտարարել ժամանակավոր իշխանություն ստեղծելու մասին` ինչ-որ ժամկետում ընտրություններ անցկացնելու հեռանկարով: Սակայն նա պաշտոնապես հայտարարեց իմպիչմենտի տարբերակի մասին, իսկ սա առանց գործող, եւ հատկապես` խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի հետ պայմանավորվածությունների անհնար է: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ իմպիչմենտի գործընթաց սկսելը պահանջում է նաեւ ներկայացնել ընդդիմադիր վարչապետի թեկնածուին: Այսինքն, դա պահանջում է նաեւ ընդդիմադիր թեւի հետ հետակ պայմանավորվածությունենր, քանի որ հենց առաջ է գալիս վարչապետի թեկնածուի անուն տալու հարց, բնականաբար, այդ դեպքում պետ է հստակեցվի նաեւ այդ վարչապետի ապագա կառավարության անդամների հարցը, լինի դա ժամանակավոր, թե` երկարաժամկետ կտրվածքով: Ըստ այդմ, պետք է հստակեցվի նաեւ այդ ժամանակավորի եւ երկարաժամկետըի հարցը, առավել եւս, եթե բացի կառավարություն փոխելուց, պետք է պայմանավորվել նաեւ ԱԺ-ն փոխել-չփոխելու մասին: Ընդ որում, ընդդիմությունը այս պահին պատրաստ է համաձայնել վարչապետի պաշտոնին հենց Բագրատ Սրբազանին տեսնելու հետ. ի վերջո նա է, որ այսքան մարդ կարողացավ իր հետեւից տանել: Բայց կառավարության կազմի հետ կապված չէին կարող տարաձայնություններ չլինել, եւ դրանք այս պահին փաստացի կան:
Իրավիճակն այս պահին քաջ գիտակցում է նաեւ Սրբազանը, Կաթողիկոսը: Այսինքն, որ որքան էլ համարվի, որ Եկեղեցին է շարժումն առաջնորդում, բայց չի կարող կառավարության ողջ կազմը զբաղեցնել Եկեղեցու կողմից: Առավել եւս, չի կարող Եկեղեցին կուսակցության տեսքով մասնակցել ընտրությունների եւ քաղաքական իշխող թիմ դառնալ:
Այսպիսով, կրկնեմ, այս պահին հենց այդ հրատապ հարցերի առաջ է կանգնած Սրբազանը, եւ նա լավ է հասկանում, որ առանց հստակ լուծումների, շարժումն առաջ տանելը պարզապես անհնար է: Այսինքն, կա փոքր պաուզայի խնդիր` բանակցություններ-պայմանավորվածությունների համար, որը շատ դժվար է լինելու: Ու պետք է անել շատ արագ, որ ժողովուրդը չհիասթափվի ու տուն չգնա:
Հենց դրա վրա է նաեւ իշխանությունների հաշվարկը. այդ բանակցություններում ընդդիմությունն ինքն իրեն «կուտի» եւ շարժումը կմարի: Բայց նաեւ այդ հեռանկարը լավ հասկանում են նաեւ ընդդիմության լիդերները. եթե այս պահին չպայմանավորվեն, էլ ե՞րբ կկարողանան նոր Բագրատ Սրբազան գտնել. ուրեմն պետք է պայմանավորվել:
Իսկ վերջնաժամկետը այս երկու օրն է. վաղվա հանրահավաքին պետք է հստակ անուներ տալ` ապագա վարչապետի եւ կառավարության մասով: որքան տեղյակ եմ, որպես հիմնական սցենար քննարկում են հետեւյալը. այս նախնական փուլում առաջ տանել Սրբազանի թեկնածությունը` որպես վարչապետ: Որպես նախարարներ` այնպիսի անհատների, ովքեր մի կողմից, լիովին ընդունելի են հանրության համար, մյուս կողմից` ունեն մասնագիտական կշիռ: Այս դիրքով էլ պետք է գնալ ամենաուշը հոկտեմբերին անցկացվելիք նոր ընտրությունների, որին Սրբազանը (իր ցանկությունն է) չի մասնակցի` վերադառնալով իր հոգեւոր կոչմանը` իր ժամանակին Կաթողիկոսի դիրքին հավակնությամբ: Նաեւ, որպես չեզոք ֆիգուրա վարչապետի պաշտոնին, կդառնա երաշխիք, որ ընտրությունները ժողովրդի համար կլինեն ընդունելի»:

