Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակել
ՆերքաղաքականՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից», - ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկուսարանից լուսանկար հրապարակելով։

Iravunk.com-ը այսօր գրել էր, որ երեկ երեկոյան ՌԴ֊ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, <<Ալյանս>> կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս ձերբակալվել է Հայաստանի իշխանություննեչի հորդորով։
Կրկին Iravunk.com-ի հավաստի աղբյուրի համաձայն ժամեր անց, սակայն, ազատ է արձակվել նախկին պատգամավորը։ Այժմ վերջինս ազատության մեջ է և գտնվում է ՌԴ֊ ում։
Նշվում է, որ նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար՝ ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

