Այդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասին

Հանդիպում

Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ սրբազապ շարժմանը չի հաջողվելու իրենց հեռացնել.«Եկեղեցին ցանկանում է իշխանափոխություն անել։ Ցանկալի կլիներ՝ կաթողիկոսը ստեղծեր մի կուսակցություն և մտներ քաղաքական դաշտ։ Բայց մի մտածեք, թե հայ ժողովորդը Գարեգին Բ-ի համար ուշաթափվում է, նա ժողովրդից հեռացել է։ Ժողովուրդը մեր հոգևոր դասին ընդունում է միայն որպես մեռել թաղողներ, հարսանիք, կնունք անողներ, էսքան բան»,-նկատում է իշխանական պատգամավորը։ 

Վերջինիս խոսքերով.

-Ինչ ուզում են անեն սահմանազատում պետք է լինի եւ մենք պետք է ունենանք պետական սահման: Իսկ, որ հոգեւորականի ասում է՝ որտեղ  մեր զինվորի ոտքն է, այնտեղ է մեր սահմանը, դա շատ վտանգավոր թեզ է: Որովհետեւ 200 քկմ մեր տարածքում կանգնած են ադրբեջանցի զինվորներըմ, ուրեմն, ըստ իր ասելու, մենք պետք է ձեռք քաշենք այդ 200 քկմ-ից: Մենք համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ, որ պետք է սահմանազատում կատարենք 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Մենք այդ սահմանների տերն ենք, որոնք մեր տարածքներն են»:

-Պարոն Մելքոնյան, ո՞ր թվականի քարտեզներով է իրականացվում սահմանազատումը։

-1991 թվականի քարտեզներով, որի հիմքը 1976 թվականի քարտեզներն են:  Ադրբեջանը համաձայնել է, որ մենք գնում ենք սահմանազատման Ալմա-Աթայի հռչակագրով նախատեսված քարտեզներով։ Պետության կործանման վտանգը որոշակի չափով թուլացավ, որովհետեւ իրենք Տավուշից արդեն դուրս են եկել, հիմա էլ ակցիաներ եմ անում քաղաքում։ Եթե մնային պատերազմը սկսվեր, մենք տուժելու էինք: Այնտեղ նորից կգային ռուսական սահմանապահներ կկանգնեին, մենք կդառնայինք Ռուսաստանի մի գուբերնյա, կվերջանար Հայաստանը իր անկախությունն էլ հետը: Հիմա Բագրատ Սրբազանը եկել Երեւան, այսինքն Տավուշում իրենց կողքը մարդ չհավաքվեց, ժողովուրդը ոտքի չկանգնեց, պատերազմ չարեց:

Հիմա գալիս է Երեւան, ո՞վ է իրեն ողջունում եւ դիմավորում: Միանում է Վանեցյանը, Արշակ Կարապետյանը, ինչքան փախստականներ կան, բոլորը ողջունում են իրեն: Իր կողքը կանգնած է «Հայաստան» խմբակցությունը: Այդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց;

Հիմա եթե այդ մարդիկ չեն կարողանում ժողովուրդ հանեն փողոց, Բագրատ Սրբազանն ո՞վ է, Վարդան Մամիկոնյանն է, ով է, որ ժողովրդին կարողանա համախմբել: Ինքը հոյակապ հեղինակություն ուներ Տավուշի մարզում, ժողովուրդն ընդունում էր իրեն, սիրում էր որպես Տավուշի թեմի առաջնորդ: Բայց հիմա այդ դեպքերից հետո իր հեղինակությունը հարվածի տակ դրեց ուրիշ ոչինչ։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում