Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք. Սաֆրաստյան

Ներքաղաքական

«Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ, Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք։ Չեզոք, արտադաշինքային պետություն լինելու համար պետք է կարողանաս ինքդ քեզ պահել, անվտանգային առումով լինես ինքնաբավ, իսկ մենք դա չունենք, ուստի այդ վիճակը չի փոխվի մոտակա ապագայում։ Հայաստանը չունի այն նշանակությունը, ինչ Ուկրաինան, ուստի չեմ կարծում, որ կդառնա գերտերությունների համար պլացդարմ»,-անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը, ընդգծելով.

-Հիմա առաջացել է Մերձավոր Արևելքի խնդիրը, որտեղ գերիշխում է Արևմուտքը և ԱՄՆ-ը, որն օգտագործում է իր հզորությունն Իսրայելում։ Մեր տարածաշրջանն այնպիսի տարածաշրջան չի, որտեղ կարող է  բախում լինել։ Ռուսաստանի թուլացումը հնարավորություն տվեց Թուրքիային օգտվել այդ իրադրությունից։ Սա, իհարկե,  Իրանին դուր չի գալիս, բայց պետք է հաշվի առնել, որ և՛ Իրանը, և՛ Թուրքիան մրցակիցներ են տարածաշրջանում, և Հարավային Կովկասում Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը՝ ներկայացնելով նաև Արևմուտքը։ Իրանին դուր չի գալիս նաև, որ տարածաշրջանում են գտնվում ԵՄ դիտորդները: ԵՄ դիտորդական այս առաքելությունը որոշ չափով օգուտ է տալիս, բայց հիմնական զսպող ուժը պետք է լինի Հայաստանի բանակը։ Հայաստանը որոշակի գին է վճարում իր անվտանգությունն այդպես որոշ չափով ապահովելու համար, դրա գինն Իրանի և Ռուսաստանի դժգոհությունն է:

Փորձագետի գնահտամամբ.

-Առաջիկայում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը լուրջ մարտահրավերների կենթարկվի` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային բնույթի: Նման տեսակետ է հայտնում: Կոմպլեմենտար քաղաքականությունն արդեն սպառել է իրեն եւ ՀՀ -ն պետք է այլ երկրների հետ հարաբերություններ հաստատի` ելնելով սեփական շահերից: Տարածաշրջանային առումով, ներկա դրությամբ գործընթացներ են անցնում, որոնք վաղ թե ուշ կարտացոլվեն Հայաստանի վրա, եւ անհրաժեշտ է պատրաստ լինել պատասխան դիվանագիտական քայլերի:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը վստահ է, որ անհրաժեշտ է դիվանագիտական քայլերի համակարգում եւ հայկական արտաքին քաղաքականության ուժեղ կողմերի օգտագործումը:

-Հայաստանի ամենաուժեղ կողմերից մեկը հանդիսանում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը: ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմավարական համագործակցությունը հանդիսանում է մեր անվտանգության գրավականը: 102-րդ ռազմակայանը հանդիսանում է զսպող գործոն Թուրքիայի համար: Ինչպես հիշում եք, 1992 թվականին թուրքական բանակը պատրաստվում էր մտնել Հայաստան եւ միայն ՌԴ պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի նկատմամբ, կդառնա Երրորդ Համաշխարհային պատերազմի սկիզբ, ազդեց իրադարձությունների վրա. Թուրքիան անմիջապես հրաժարվեց իր ծրագրերից։

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին