Զարմանք

Զարմանք

Կանադայի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումն իսկապես հրաշքներ է գործում: Կանադայի նախկին դեսպան, ԱԺԲ լիդերներից ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում է. «Որոշ մարդկանց համար պայքարը դարձել է ինքնանպատակ։ Այնինչ, մեզ արդյունքն է հետաքրքրում՝ Նիկոլի հրաժարականը։ Մի հարցնող լինի, եթե չեք ուզում ուրիշների հետ համատեղ ուժերով դա անել, ապա ո՞նց եք պատկերացնում դրա իրականացումը միայն Բեւևեռով»: Ինչպես ասում են` ավելի լավ է ուշ, քան երբեք, լավ է, որ այսքանը Ա. Պապյանը հասկացել է: Միայն թե զարմանալի է, թե ինչո՞ւ է նա ուժերը համատեղելու հայտարարությունների հետ մեկտեղ, որոշել բշտել մյուս արեւմտամետ ուժերին: Ըստ Ա. Պապյանի էջում տեղ գտած գրառման` Հայաստանում մի արեվմտամետ ուժ կա. «Մնացածը կամ ուժ չեն ընդհանրապես՝ խոսող գլուխներ են, որ կուսակցապետեր են կոչվում, բայց 20 հոգի չունեն փողոց հանելու, կամ արեւմտամետ չեն՝ միայն երբեմն դրա մասին հայտարարում են ըստ պատեհության»: Ինչ խոսք, եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին նույնիսկ ամենաթունդ քաղաքական ու գաղափարական հակառակորդներն այսպես չէին փչացրել:

Այն, որ այս օրերին եկեղեցու դեմ ամենակեղտոտ քննադատություններն է հնչում իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից, նորություն չէ: Բայց թե նրանցից ոմանց անաստվածությունը մինչեւ ուր կարող է հասնել, նոր ռեկորդ է սահմանել ՔՊ-ական պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: «Եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները` այն է իր ներքին եւ արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետեւորդների հավատքի եւ զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին եւ նրա պետականակործան նպատակներին։ 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է…»,- այսպիսի միտք է երկնել աթեիստ Թորոսյանը: Այսքանից հետո` թերեւս լավագույն խորհուրդը վերջինիս տվել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` խորհուրդ տալով «օգտվել ուղեղի անվճար ծառայություններից»:

Նույն խորհուրդը կարելի է տալ նաեւ ԿԱՐՄԻՐԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԻՆ: Երեկ լրատվամիջոցները ֆիքսել էին, թե ինչպես են անհնազանդության ակցիա իրականացնողներին բերման ենթարկելիս` կարմիրբերետավորներից մեկը թռնում մյուսի շալակը: Այն կարգի, որ ում շալակին հայտնվել էր, ստիպված եղավ կարգի հրավիրել գործընկերոջը` ակցիայի մասնակիցներին թողած: Իսկ սոցցանցում կատակում են. «Էս կարմիրբերետավորները «Եվրատեսիլ»-ի՞ց են սենց ոգեւորվել»:

Հիշո՞ւմ եք, որ վերջերս ձերբակալվել, ապա կալանավորվել էր դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ սկեսրայրը: Նա այդ օրերին հուզիչ հայտարարություններ էր անում սոցցանցերում, մարդիկ էլ փորձում էին մխիթարել նրան: Բայց, արի ու տես, որ սկեսրայրի ազատության մեջ հայտնվելուն պես, Լուսինե Թովմասյանի բոլոր մտահոգությունները երկրի մասին այն կարգի են փարատվել, որ վերջինս սրճարանում սուրճ է վայելում, երբ փողոցում մարդիկ պայքարում են երկրի պաշտպանության համար: Բայց սա դեռ ոչինչ, սրճարանում նրան մոտեցած լրագրողին, «Վիցե Միսս Եվրոպա 2005»-ն ասում է. «Ինչ զզվելի է ձեր սրբազան պայքարը»։ Ի՞նչ ասես, լավ ինչպե՞ս կարող է գեղեցկուհին այդքան տգեղ արտահայտվել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում