ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը, սեղմել «Отправить перевод» կոճակը, ընտրել երկիրը՝ Հայաստան և «По номеру телефона» վճարման տարբերակը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել ստացողի հեռախոսահամարը կոնտակտների ցանկից կամ մուտքագրել այն, նշել գումարը ռուսական ռուբլով և սեղմել «Продолжить»: Բոլոր տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է հաստատել գործարքը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք մեկնարկել ենք հեռախոսահամարով փոխանցումների մի քանի ծառայություններ, ինչպես սեփական Մոբայլ բանկինգ հավելվածում, այնպես էլ գործընկերների հեռահար ծառայությունների հարթակներում, և նկատում ենք օգտատերերի կողմից հետաքրքրության աճ: 2023թ․-ին բանկի ֆիզիկական անձ հաճախորդները Ռուսաստանից ստացել են ավելի քան 94 հազար փոխանցում՝ ընդհանուր 3,8 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով։ Այս տարվա առաջին եռամսյակում նմանատիպ գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 64%-ով։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք զարգացնել միջազգային փոխանցումների հնարավորություններն այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են արագ և ապահով գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին և հարազատներին», - մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Unistream համակարգի միջոցով հեռախոսահամարով փոխանցումների ծառայության շրջանակում հավելվածի միջոցով փոխանցում կատարելիս օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 450 հազար, իսկ սպասարկման կետերում՝ 900 հազար ՌԴ ռուբլի: Օրական առավելագույն գործարքների քանակը 3-ն է, ամսական՝ 10-ը: Միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում