«Փաստ». Տրուֆալդինոն Հայաստանից. կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո Նիկոլ Փաշինյանն «արագի մեջ» մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: Բացի պաշտոնական մի քանի հանդիպումներից, Կոպենհագենում տեղի ունեցավ նաև մի ուշագրավ «հարցուպատասխան»: Գագաթաժողովի վարողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է. «Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»:

«Այսօր»,- իբր կատակով պատասխանել է Փաշինյանը: Իրականում, ըստ շատ փորձագետների, ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը: Մոսկվա այցելելուց և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո նման «հարցուպատասխան» պետք է հնչեր, ընդ որում՝ որևէ արևմտյան միջոցառման ժամանակ: Մյուս կողմից՝ սա հիանալի հնարավորություն է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի համար՝ «բաց ճակատով» հաշվետու լինել արևմտյան իր գործընկերների առջև՝ Հայաստանի ու Փաշինյանի մասով: Բանն այն է, որ Ռասմուսենը Արևմուտքի կողմից Հայաստանի «նայողն» է: Միևնույն ժամանակ նա Alliance of Democracies-ի հիմնադիրն է, որն էլ կազմակերպել է կոպենհագենյան նշյալ գագաթաժողովը:

Արտաքուստ չափից ավելի անտրամաբանական է թվում, որ նույն քաղաքական գործիչը կարող է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նախագահել ԵԱՏՄ նիստը և մասնակցել նման համաժողովի ու նման հայտարարություն անել: Բայց սա Նիկոլ Փաշինյանն է, որի գործողություններում տրամաբանություն գտնելը վաղուց անլուրջ զբաղմունք է: Ավելի մեծահասակները կհիշեն. ժամանակին մի հիանալի ֆիլմ կար՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս Տրուֆալդինոն աղքատիկ գավառից գալիս է հարուստ Վենետիկ, միաժամանակ ծառայում է երկու տիրոջ, որոնցից մեկը՝ հագուստները փոխած աղջիկ, կարողանում է երկուսից էլ բարձր աշխատավարձ ստանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա այդ վիճակում է: Ի վերջո, Տրուֆալդինոն բացահայտվում է իր տերերի կողմից:

Ճիշտ է, ֆիլմում հերոսը վատ վերջաբան չի ունենում, նույնիսկ հաջողացնում է ամուսնանալ, բայց գրեթե մեծամասամբ ֆիլմերի վերջաբանն ու իրական կյանքը արմատապես տարբերվում են: Այնպես որ, վաղ թե ուշ տրուֆալդինոյությունը բացահայտվելու է, ու կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»: Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը Դանիայում արդեն մեկին «քցել» է: Մնում է սպասել, թե երբ է «քցելու» «հագուստները փոխած աղջկան», այս դեպքում՝ Արևմուտքին: Ամենավտանգավորը, սակայն, այստեղ այն է, որ երկու «տերերի» զայրույթից կարող են տուժել Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում