«Այց, որը կփոխի աշխարհը»

Վերլուծություն

Ե­րեկ մեկ­նար­կեց Չի­նաս­տան ՌԴ նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի այ­ցը: Այն, ըստ բա­զում գնա­հա­տում­նե­րի, կդառ­նա ոչ թե միայն այս տար­վա կա­րե­ւո­րա­գույն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից մե­կը, այլ նաեւ, ինչ­պես ա­րեւմտ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րից մեկն է բնու­թագ­րել` «Այց, ո­րը կո­րո­շի աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը»: Ու այս­տեղ չա­փա­զան­ցութ­յուն չկա:

Ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, որ ընտր­վե­լուց հե­տո ա­ռա­ջին այ­ցը կա­տա­րե­լով Չի­նաս­տան (ինչ­պես ան­ցած տար ա­րեց նա­խա­գահ Սին՝ այ­ցե­լե­լով Ռու­սաս­տան), Պու­տինն ի ցույց դրեց, որ եր­կու երկր­նե­րը մնում են հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներ: Ու սա ա­վե­լոր­դութ­յուն չէր: Բանն այն է, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Պե­կինն ակ­տիվ շփում­նե­րի մեջ է ա­րեւմտ­յան բլո­կի հետ. մի շա­րք լի­դեր­ներ եւ ա­մե­րիկ­յան պետ­քար­տու­ղա­րը այ­ցե­լե­ցին Չի­նաս­տան, նա­խա­գահ Սին ե­ղավ Եվ­րո­պա­յում, այդ թվում՝ Ֆ­րան­սիա­յում: Ընդ ո­րում, Ա­րեւ­մուտքն ան­գամ չի թաքց­նում, թե ինչ է ակն­կա­լում Պե­կի­նից. դա­դա­րեց­նել Մոսկ­վա­յի հետ սերտ կա­պե­րը: Իսկ ա­հա Պու­տի­նի այս այ­ցը պետք է դառ­նար այն ցու­ցի­չը, թե նախ՝ Մոսկ­վան արդ­յոք կաս­կած­ներ չու­նի՞ Պե­կի­նի գոր­ծըն­կե­րա­յին հա­վա­տար­մութ­յան վրա, ա­պա նաեւ, թե այդ բո­լոր հոր­դոր­նե­րից, ան­գամ՝ սպառ­նա­լիք­նե­րից հե­տո Պե­կինն ինչ­պե՞ս է վե­րա­բեր­ում Մոսկ­վա­յին:

­Կա­րե­լի է նաեւ այս­պես. իր այ­ցով Պու­տի­նը բո­լո­րի հա­մար վե­րա­հաս­տա­տեց, որ շա­րու­նա­կում է Չի­նաս­տա­նին հա­մա­րել ՌԴ-ի ա­ռանց­քա­յին գոր­ծըն­կեր: Իսկ ա­հա չի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք մեծ կա­րե­ւո­րութ­յուն են տա­լիս ի­րե­րի ար­տա­քին տես­քին, ըստ այդմ՝ ա­րեւմտ­յան լի­դեր­նե­րին ըն­դու­նե­ցին-ճա­նա­պար­հե­ցին ծայ­րա­հեղ վատ (Բ­լին­քե­նին ան­գամ ճամ­փու դնող չե­ղավ), Պու­տի­նին ըն­դու­նե­ցին, այս­պես ա­սենք, ծայ­րա­հեղ ընդգծ­ված սի­րա­լի­րութ­յամբ: Եվ այս ա­մենն ար­դեն իսկ պարզ ցու­ցադ­րութ­յուն էր, որ ռուս-չի­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ծրագր­ված ըն­թաց­քից չեն շեղ­վում:

Այդ մա­սին, պաշ­տո­նա­կան ըն­դու­նե­լութ­յու­նից հե­տո, ցույց տվե­ցին նաեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րը (հրա­պա­րա­կա­յին մա­սը): Նախ, եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րը ստո­րագ­րե­ցին «Հա­մա­պար­փակ գոր­ծըն­կե­րութ­յան եւ ռազ­մա­վա­րա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րաց­ման մա­սին» հռչակա­գի­րը, նաեւ ե­ղան մի շարք այլ ա­ռանց­քա­յին փաս­տաթղ­թեր: Շատ բա­նի մա­սին ակ­նար­կեցին նաեւ Պու­տի­նի եւ Սի Ծին­փի­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը՝ պաշ­տո­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո:

Ըստ նա­խա­գահ Սիի.

­Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը կար­ծում են, որ ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մի քա­ղա­քա­կան կար­գա­վո­րու­մը ճիշտ ճա­նա­պարհ է, Չի­նաս­տա­նի դիր­քո­րո­շումն այս հար­ցում մնում է ան­փո­փոխ։

­Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը միա­սին կաշ­խա­տեն եր­կու երկր­նե­րին ա­վե­լի շատ օ­գուտ­ներ բե­րե­լու եւ հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան եւ կա­յու­նութ­յան ա­պա­հով­ման գոր­ծում պատ­շաճ ներդ­րում ու­նե­նա­լու հա­մար:

­Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը պաշտ­պա­նում են մի­ջազ­գա­յին հա­մա­կար­գը ՄԱԿ-ի կենտ­րո­նա­կան դե­րով եւ­ աշ­խար­հա­կար­գը՝ հիմն­ված մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի վրա։

­Չի­նաս­տա­նը հույս ու­նի Եվ­րո­պա­յում խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան շու­տա­փույթ վե­րա­կանգն­ման վրա եւ կ­շա­րու­նա­կի կա­ռու­ցո­ղա­կան դեր խա­ղալ։

­Պու­տինն էլ իր հեր­թին նշեց.

­Մոսկ­վան ե­րախ­տա­պարտ է չի­նա­կան կող­մին ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մի կար­գա­վոր­ման ուղ­ղութ­յամբ Պե­կի­նի կող­մից ա­ռա­ջադր­ված նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի հա­մար։

­Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը հա­մե­րաշխ աշ­խա­տում են՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի վրա հիմն­ված ար­դար աշ­խար­հա­կարգ ստեղ­ծե­լու հա­մար։

­Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը մտա­դիր են շա­րու­նա­կել ԵԱՏՄ-ին եւ «Մեկ գո­տի, մեկ ճա­նա­պար­հ» նա­խա­ձեռ­նութ­յանն ին­տեգ­րե­լու ջան­քե­րը։

­Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի միջեւ փո­խա­դարձ առեւ­տուրն ու ներդ­րում­նե­րը հու­սա­լիո­րեն պաշտ­պան­ված են եր­րորդ երկր­նե­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցութ­յու­նից, նա­խա­տես­վում է ամ­րապն­դել շփում­նե­րը բան­կե­րի մի­ջո­ցով։

­Կարճ ա­սած, կուր­սը, որ մինչ այս ա­ռաջ էին տա­նում եր­կու երկր­նե­րը, եւ որն այդ­քան ան­հանգս­տաց­նում է Ա­րեւ­մուտ­քին, ոչ թե պար­զա­պես կշա­րու­նակ­վի, այլ՝ կխո­րա­նա: Ա­վե­լին, մի շարք հե­ղի­նա­կա­վոր մաս­նա­գետ­ներ վստահ են, ո­ր եր­կօր­յա այ­ցի ըն­թաց­քում ա­մե­նա­կա­րե­ւոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը լի­նե­լու են ոչ պաշ­տո­նա­կան շփում­նե­րի ժա­մա­նակ: Ըստ այդմ, այն ծրագր­ված երկ­կողմ կուր­սը, ո­րոնք Պու­տինն ու Սին հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­նում են ա­րեւմտ­յան գլո­բալ մո­նո­պո­լիան դա­դա­րեց­նե­լու ուղ­ղութ­յամբ, այդ քննար­կում­նե­րի ժա­մա­նակ կամ­փոփ­վեն, այս­պես ա­սած, պայ­քա­րը եզ­րա­փա­կիչ փուլ տե­ղա­փո­խե­լու հա­մար: Բ­նա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով ա­մե­րիկ­յան սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րը, ներ­կա փաս­տա­ցի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը՝ Թայ­վա­նից մին­չեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք, Ուկ­րաի­նա եւ Եվ­րո­պա, եւ այդ­պես շա­րու­նակ:

Այս­պի­սով, սկսվում է, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հի հա­մար կտրուկ զար­գա­ցում­նե­րի նոր փուլ, ո­րը, ա­մեն դեպ­քում, չի շրջան­ցի նա­եւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=283634&l=am):

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում