Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին

Հանդիպում

Գործադիրի հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ ամբողջությամբ փոխվել է դպրոցներում գնահատման համակարգը, 9-րդ դասարանի քննությունները վերանայվել են. «Օրինակ՝ բնագիտական առարկաների քննությունները, որտեղ հաշվի առնելով, որ լաբորատորիաներ ենք ներդնում դպրոցներում, թեստերը փոխվել են այնպես, որ փորձերի հիման վրա առաջադրանքներ պարունակեն։ Բոլոր այն դպրոցներում, ուր դեռ չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն 2 առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են»։

Նախարարի խոսքով՝ գրականության և պատմության քննությունները միավորել են, երեխաները կհանձնեն գրականության և պատմության համատեղ էսսե։ Փոփոխություններն այս տարի կկիրառվեն Տավուշի մարզում, հաջորդ տարվանից՝ բոլոր դպրոցներում։ Այս փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական մեկնաբանություններ է տվել կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը.

– Նախ պետք է ասել, որ Տավուշի մարզն իսկապես դարձել է փորձադաշտ, բայց առանց արդյունքների, որովհետև սրանից երկու տարի առաջ Տավուշում փորձարկվեցին չափորոշիչները, որոնք մեկ տարի «փորձարկումից» հետո ներդրվեցին Հայաստանի բոլոր դպրոցներում։ Տավուշի մարզում բոլորը սկսեցին բողոքել այդ մեկ տարվա արդյունքներից, դրանց մեջ էին և՛ ուսուցիչները, և՛ ծնողները, և՛ մասնագետները, սակայն այդ չափորոշիչները ներդրվեցին Հայաստանի մյուս դպրոցներում՝ առանց որևէ փոփոխության։ 

Հիմա նոր փորձարկում է կատարվելու Տավուշի մարզում, անհեթեթ մի փորձարկում, որը ենթադրում է միավորել պատմությունն ու գրականությունը։ Սրա արդյունքը, ես հիմա էլ կարող եմ ասել, լինելու է այն, որ և՛ գրականության, և՛ պատմության կշիռն ու նշանակությունը էապես թուլանալու են մեր դպրոցներում, որովհետև միավորել՝ նշանակում է ո՛չ նրանից ինչ-որ բան ասել, ո՛չ նրանից։ 

Առավելևս, որ մենք դեռ չունենք այն մասնագետները, որոնք կկարողանան այդ ամենը կազմակերպել ու իրականացնել։ Ասածս վերաբերում է և՛ մասնագետներին, որոնք կրթության նախարարության ենթակայության տակ են գտնվում, և՛ հատկապես այն մասնագետներին, որոնք դպրոցներում դա պետք է կազմակերպեն։ Այս փոփոխությունը բերելու է ավելի վատ հետևանքների․ մեր երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է։ 

– Ասվում է, որ «երեխաները միավորային գնահատական չեն ստանում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ 4-րդ դասարանի քննություններն ընդհանրապես հանվել են, փոխարենը կիրականացվի արտաքին գնահատում, որը կլինի համակցված թեստ՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա միջավայրը» առարկաներից»։ Արտաքին գնահատումը ո՞րն է։

– Այսինքն՝ խառնիճաղանջ վիճակ է լինելու, նույնիսկ՝ դպրոցներն իրենք իրենց չեն գնահատելու, այլ դրսից ինչ-որ մեկին կբերեն և, օրինակ՝ կտեսնեն, թե դպրոցում ինչպես են կազմակերպվում «Մաթեմատիկայի» ու «Շրջակա միջավայրի» քննությունները։ 

Ամեն դեպքում, տեսեք՝ ինչպե՛ս կարող ենք գնահատել այս «բարեփոխումների» արդյունքները. մենք դա կարող ենք անել մեր երեխաների գիտելիքները համեմատելով կա՛մ սրանից 5-10 տարի առաջ նույն տարիքի երեխաների գիտելիքների հետ, կա՛մ, որն ակնհայտ ցույց է տալիս հետընթաց, մեր հարևան երկրների նույն տարիքի երեխաների գիտելիքների հետ։ Երկու դեպքում էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երեխաների գիտելիքները հետընթաց են ապրել։ Ռուսաստանի հետ համեմատած երկու անգամ ավելի վատ են արդյունքները, վատ են նաև Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատած, իսկ եթե համեմատենք սրանից 10 տարի առաջ մեր երկրում արձանագրված արդյունքների հետ՝ սարուձորի տարբերություն է։ Այսինքն՝ այդ բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ այս, որի մասին հիմա խոսում ենք, բերելու է կրթության որակի անկմանը։ 

– Պարո՛ն Մխիթարյան, այս փոփոխությունների համաձայն՝ 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ։ Սա դիմորդների գիտելիքների առումով ի՞նչ արդյունք է ապահովելու:

Եթե մենք հանում ենք այդ շեմը, դա ցույց է տալիս, որ կարելի է որևէ բան չիմանալ, մուտք ունենալ բուհ ու այնտեղ «սովորել»։ Բուհում էլ կրթության որակը գնալով անկում է ապրում: Ի հետևանք՝ ունենալու ենք շրջանավարտներ, որոնք ի վիճակի չեն լինելու հասարակ մասնագիտական աշխատանքները կատարել։ Արդյունքում սա ենք ունենալու։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում