«Էս աղբը հին տարիների աղբ ա». Պռոշյանի գյուղապետը մեղադրում է կոմունիստներին

Արխիվ 16-20

Ընդառաջ գնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ազդարարած «Մաքուր Հայաստան» ծրագրին՝ «Իրավունքը» Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) աշխատակազմի հետ, շրջայց իրականացրեց մի քանի կայարաններով: Իսկ այն, ինչ տեսանք ճանապարհին, ուղղակի, սարսափ ֆիլմ էր հիշեցնում: Ոմանք իրենց անասունը մորթում էին հենց գնացքի գծերի մոտ, ոչ թույլատրելի անցումներով կտրում-գնում էին գնացքի առջեւով՝ վտանգելով ե՛ւ իրենց կյանքը, ե՛ւ խափանելով գնացքի ընթացքը: Մյուսները երկաթգծի հենց կողքին ապօրինի այգիներ են սարքել, ծառեր տնկել, ցանկապատել տարածքն ու իրենց աղբն էլ՝ լինի շինարական, թե կենցաղային, թափում են ուղիղ գնացքի գծերի հարեւանությամբ, որոնք այնպիսի աղբաբլուրների են վարածվում, որ հաճախ հայտնվում են նաեւ հենց գծերի վրա: Իսկ թե ի՞նչ կլինի, երբ տնկված ծառերը մեծանան, իսկ աղբի ծավալն ավելի մեծանա եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու գնացքի խափանման եւ դրանից բխող վտանգների համար, մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել գեթ մեկ քաղաքացու, որը կունենար դրա պատասխանը: ՀԿԵ-ում էլ արդեն հօգնել են անընդհատ այս մասին բարձրաձայնելուց:Фото Sarafyan Hrant.

Աղբի մեծ քանակով մի քանի համայնքների եւ երեւանյան վարչական շրջանների կողքին առանձնացավ նաեւ Պռոշյան համայնքը, որի գյուղապետի՝ ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ առիթ ունեցանք զրուցելու եւ պարզելու պատճառը: Սակայն, ըստ նրա, աղբը նոր չէ, ավելին՝ դրա պատասխանատուները կոմունիստներն են, իսկ այն այսօր մաքրելու համար մեծ ֆինանսներ են պետք.

-Էս տարիների աղբ ա, կարելի ա ասել Կոմունիստական կուսակցության՝ 80-ական թվերից էս աղբը թափվել ա ու տենց կուտակվել ա, բայց մենք պայքարում ենք էս աղբի դեմ, աշխատում ենք, որ չբերեն նորը թափեն: Ակնհայտ տեսանելի ա, որ հին աղբ ա, նորը չի թափված:

Фото Sarafyan Hrant.- Ինչպե՞ս եք մաքրում, որ հին աղբն այսքան տարի մնացել է:

-Դե պայքարում ենք, որ չբերեն նորը թափեն ու ընթացքում շատ աղբեր կան կուտակված մեր գյուղում, անընդհատ մաքրում ենք:

- Իսկ ընդհանրապես չնախատեսված վայրում աղբ թափողներին տուգանո՞ւմ եք:

- Թափողներին, որ տեսնենք, կտուգանենք, բայց չենք կարողանում տեսնենք:

- Ի վերջո, ըստ Ձեզ, ինչո՞ւ են մարդիկ հենց երկաթգծին շատ մոտ թափում իրենց աղբը:

- Ուղղակի, երեւի, նկատած կլինեք, փոս ա, չերեւացող տեղ ա, բերում են, թափում են: Ինձ թվում ա՝ էդ ա պատճառը: Գյուղը օրինական աղբանոց ունի, ուղղակի, երկաթգիծը մոտ ա, դե գյուղացին էլ, որ վառելիքի պաշարը քիչ ծախսի, բերում, թափում ա էս մոտիկ տեղերը: Բայց հիմա էս չորս տարիների ընթացքում, ինչ ես համայնքի ղեկավար եմ, ահագին փոփոխութուն կա՝ մաքրման աշխատանքների հետ կապված:Фото Sarafyan Hrant.

- Ամեն դեպքում, այս չորս տարիների ընթացքում որեւէ մեկը տուգանվե՞լ է՝ չնախատեսված վայրում աղբ թափելու համար:

-Չէ, տուգանք չի եղել, որովհետեւ չենք տեսել, որ մեկն ինչ-որ աղբ ա թափում:

- Բայց գյուղերում բոլորը բոլորին ճանաչում են, հետեւաբար պարզել հնարավոր է…

- Միանշանակ, գյուղ ա, ու բոլորը բոլորին ճանաչում են:

- Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար մե՞ծ ֆինանսներ են պետք:

-Բնականաբար, մեծ ֆինանսներ ա պետք, բայց մենք դրա մասին մտածում ենք ու իրականում կատարում ենք: Չենք էլ հասցնում, ֆինանսը հերիք չի անում, բյուջեում էդքան ֆինանս չունենք, որ կարողանանք գլոբալ մաքրման աշխատանքներ իրականացնենք: Եթե մեզ մի քիչ ֆինանսավորեն, մենք ամեն ինչն էլ կանենք: Մենք ֆինանսի խնդիր ունենք, աշխատանքի խնդիր չունենք: Այս պահին էլ մաքրման աշխատանքները կատարվում ա:

- Այս հարցում ֆինանսը հիմնականում ինչի՞ համար է պետք:

- Որ տեխնիկաները գան, մաքրեն, տանենք, թափենք: Այդ աշխատանքների համար, ուրիշ ոչ մի բանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, թեպետ Պռոշյանի համայնքի ղեկավարը պնդում էր, որ աղբը կոմունիստների թվի է, բայց նույն համայնքով անցնող երկաթգծի մնացած ճանապարհն այլ բանի մասին էր վկայում: Մասնավորապես՝ բավականին նոր պոլիէթիլենային տոպրակները շուրջպար էին բռնել հենց գնացքի գծերի վրա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում