«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմը, ցավոք խլեց հազարավոր լուսավոր հայորդիների ջահել կյանքը, թողնելով նրանց երազանքները անկատար։ Նրանցից մեկն էլ անմահ հերոս ՀԱՅԿ ՎԱՀԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆՆ էր։ Այսօր, մայիսի 20-ը, նրա ծննդյան օրն է, կդառնար 27 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, համագյուղացիներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Հայկ Ղազարյանը ծնվել է 1997 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նրա բարեկամուհին Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Հայկը շատ ակտիվ ու ընկերասեր մարդ էր։ 2004-2015թթ. սովորել է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին, նա միշտ աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ, պարգևատրվել է բազմաթիվ գովասանագրերով ու պատվոգրերով, բարձր դասարաններում մի քանի տարի ղեկավարել է «Աշակերտական խորհուրդը»։ Հայկը առաջատար էր նաև սպորտի ասպարեզում, նա պարապում էր կարատե մարզաձևով։

2008֊2015թթ. եղել է ՀՀ Գոսոկու ֊րյու միջազգային կարատեի ասոցիացիայի մարզիկ, ստացել է «սև գոտի» և «սեմպայ» կոչում։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով, բազում անգամներ դառնալով Հայաստանի չեմպիոն։

2015֊2019 թթ. հայրենասեր երիտասարդը սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Այստեղ ուսանելու տարիներին ևս աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, մարդկային բարձր որակներով, կարգապահությամբ, ծնողները երեք անգամ ստացել են շնորհակալական նամակ, կարգապահ կուրսանտ դաստիարակելու համար։ 2019֊ին, Հայկը ծառայության է անցել Ջրականում, որպես դասակի հրամանատար։ 2020֊ին, տեղափոխվել է նույն զորամասի ուսումնական գումարտակ նշանակվելով նորակոչիկների դասակի հրամանատար։

2020 թվականի սկսված Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի առաջին իսկ օրից, Հայկը ակտիվ մասնակցություն է ունեցել։ Նա հրաման էր ստացել զբաղեցնել ՀԳՄ պաշտպանության շրջանը։ Սեպտեմբերի 28֊ին, Հայկը մարտի դաշտից անձամբ հանել է մեծ թվով վիրավորների ու զոհերի։ Մինչև հոկտեմբերի 2֊ը, գտնվել է տվյալ տեղամասում, ոչնչացրել դիվերսիոն խմբերի և հետ շպրտել հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժեր։ Հոկտեմբերի 2֊ին, ժամը 21։00֊ից 22։00 ֊ն ընկած ժամանակահատվածում հրաման է ստացել օգնել 2 ՀԳՄ ֊ի ստորաբաժանումներին շրջափակման մեջ չընկնելու նպատակով։ Այդ շրջանում էլ սկսվել է թշնամու կողմից լայնածավալ հրետակոծությունը, որի հետևանքով էլ Հայկը ստացել է մահացու բեկորային վիրավորում։ Նա կամային ու անձնվեր զինծառայող էր, շատ սիրված ու հարգված հրամանատարության և ծառայակիցների կողմից։ Անձնվեր ծառայության համար, հետմահու պարգևատրվել է «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ։ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին