«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զարմանք

Զարմանք

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ չեղած խորհրդարանական դիվանագիտության հիշատակը: Իշխանության մտքով չէր անցել երեկ խորհրդարանական աշխատանքները սկսել` ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացած Իրանի նախագահի, արտգործնախարարի եւ այլ պաշտոնյաների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Իրավիճակը փրկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ում առաջարկով միայն պատգամավորները ոտքի կանգնեցին ու լռեցին: Թեպետ ինչի՞ վրա ենք զարմանում, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ժամանակին բարեկամ Իրանին ավտորիտար պետություն էր որակում ԱԺ ամբիոնից, հետո էլ արդարանում, թե բանավոր խոսքում վրիպում է եղել: Էլ չասենք, որ Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը` նույն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը, այս օրերին մի ծպտուն չհանեց Իրանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ:

Ի դեպ, աշխարհի առնվազն ութ երկրներում, այդ թվում` Իրանում, սուգ է հայտարարվել ուղղաթիռի կործանման հետեւանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ նրան ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ։ Այդ շարքում են Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Սիրիան, Հնդկաստանը Տաջիկստանը եւ Թուրքիան։ Մինչդեռ հարեւան ՀԱՅԱՍՏԱՆՆ «Էշի ականջում քնած է»: 

Ազգային ժողովում ուշագրավ է նաեւ այն, որ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, փորձում են ամենաաբսուրդ մանիպուլիացիաներով արդարացնել իրենց քայլերը՝ Կիրանցում ստեղծված խայտառակ իրավիճակի վերաբերյալ: Երեկ բանը նույնիսկ հասավ նրան, որ ՔՊ-ական պատգամավոր ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ դահլիճից սկսեց գոռալ՝ «Կիրանցում դպրոց չի եղել»: Իսկ տեսնես, նախկին լրագրող Սիսակի կարծիքով՝ բա որտե՞ղ են այդ դեպքում հանդիպել Տավուշի մարզպետն ու գյուղացիները Կիրանցում: Դեռ սա էլ մի կողմ՝ Սիսակը չի էլ լսե՞լ իր շեֆի հարցազրույցը Հանրայինի եթերում, որ ասում էր. «Կիրանցի դպրոցը Ադրբեջանի նշանառության տակ է»: Մի հատ էլ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր Կիրանցի դպրոցի շուրջ ծառեր տնկել, որ աշակերտներն ադրբեջանցիներին չտեսնեն:

Իսկ ՔՊ-ի նախկին գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցության դարդ ու ցավը շարունակում է մնալ նախկիններին մերժելու օրակարգը: ԼՀ խմբակցության նախկին պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ հիմա էլ հայտարարել է, թե ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները թող մայիսի 26-ին գան հրապարակ ու հայտարարեն, որ իրենք «այս երկրում այլեւս իշխանություն ունենալու ձգտում եւ ցանկություն չունեն։ Գոնե մի անգամ մի լավ բան անեն Հայաստանի համար, կանե՞ն»: Ու սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որոնց արածը Հայաստանի համար Նիկոլ Փաշինյան ազգի գլխին բերելն էր, պատերազմից առաջ սատարելը, իսկ պատերազմից հետո` Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատելը` ի դեմս կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի: Նախկին նախագահները առնվազն Արցախ են ազատագրել, իսկ ԼՀԿ-ն մինչեւ այսօր չի կարողանում գոնե ազատագրվել նիկոլական թեզերից, որ թոզ փչի հանրության աչքին, թե դարձել է թունդ ընդդիմադիր:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան