«Դատաստանի օրվա սառցադաշտի» հալումն արագացել է
ՀասարակությունԱնտարկտիդայի Թվեյթս սառցադաշտը կամ ինչպես հայտնի է նաև` Դատաստանի օրվա սառցադաշտը հալչում է սպասվածից ավելի արագ, քանի որ դրա տակով անցնում է տաք ծովային հոսանք: Այս մասին գրում է The Hill-ը՝ վկայակոչելով Իրվին նահանգի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը։
Օգտագործելով արբանյակներ և ռադարային ինտերֆերոմետրիա՝ հետազոտողները պարզել են, որ սառցադաշտը բարձրանում է մի քանի սանտիմետրով, քանի որ ճնշման տակ գտնվող ջուրը ներթափանցում է դրա խորքը:
Այսպիսով, սառցադաշտի տակ թափանցող ավելի տաք ծովի ջուրը կարող է հանգեցնել նրա ակտիվ հալման, պարզել են գիտնականները:
«Մտահոգությունն այն է, որ մենք թերագնահատում ենք սառցադաշտերի փոփոխության տեմպերը, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի ափամերձ համայնքների համար», - ասում է հետազոտության համահեղինակ Քրիստին Դոուն, Կանադայի Վաթերլոյի համալսարանի շրջակա միջավայրի ամբիոնի պրոֆեսորը:
Նա ասաց, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կանցնի, մինչև օվկիանոսի ջուրը անդառնալի վնաս կհասցնի սառցադաշտին, բայց նա հույս ունի, որ հետազոտությունը կհանգեցնի ավելի ճշգրիտ մոդելների:
Գլխավոր հեղինակ և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Ռինյոն նույնպես զգուշացրել է, որ սառցադաշտը կարող է ամբողջությամբ հալվել ոչ թե դարերի, այլ տասնամյակների ընթացքում: Սակայն ամեն ինչ կախված կլինի գլոբալ տաքացման հետ կապված իրավիճակից, հավելել է նա։
Թվեյթս սառցադաշտը կոչվում է «Դատաստանի օրվա սառցադաշտ», քանի որ այս մեծ սառցադաշտը շատ արագ քայքայվում է:
Նրա հալվելը կարող է համաշխարհային ծովի մակարդակը բարձրացնել 65 սմ-ով:

