Կայացավ «Կամերտոն սոլիստ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը

Մշակութային

Մայիսի 20-ին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «ԿԱՄԵՐՏՈՆ ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը: Սա «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության ավանդական դարձած նախաձեռնություններից է, որի նպատակն է պատանի տաղանդավոր կատարողների բացահայտումը, ինչպես նաեւ այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացումը:

Այս տարի հայտ են ներկայացրել 160-ից ավել մասնակիցներ 5 երկրներից Հայաստան. Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ։ Դաշնամուր, Լարային գործիքների, Փողային եւ հարվածային գործիքների անվանակարգերում լավագույնս դրսեւորվեցին թե՛ Երեւանի, թե՛ մարզերի եւ թե՛ օտարերկրյա մասնակիցները՝ գրավելով 13 Մեծ եւ 27 առաջին մրցանակներ:

Հաղթողների քանակն առաջացրեց 2 համերգների անհրաժեշտություն՝ Գալա համերգ Մեծ մրցանակակիրների մասնակցությամբ եւ Սոլիստների համերգ՝ առաջին մրցանակակիրների, որը տեղի կունենա մայիսի 24-ին Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի Մեծ դահլիճում։

Մրցույթի ժյուրիի կազմում էին բարձրակարգ մասնագետներ, մեր ժամանակի հայտնի կատարողներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, թե՛ ՀՀ եւ թե՛ եվրոպական կոնսերվատորիաների պրոֆեսորներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ: Գալա համերգն անցավ էմոցիոնալ հրավառությամբ՝ պարգեւելով հաղթող մասնակիցներին եւ ներկաներին անմոռանալի զգացողություններ: 

Հիշեցնենք, որ «Կամերտոն» արվեստագետների հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2002 թ. եւ հայ երաժշտական մշակույթում շուրջ 4 տարի ակտիվ գործունեություն է ծավալել: Այն իր ժամանակին հանդես է եկել այնպիսի քայլերով, ինչպիսին էին, օրինակ, հայ մշակութային իրականությունում այդ օրերին առաջին՝ պատանիների կամերային նվագախմբի հիմնումն ու նրա կանոնավոր համերգային գործունեությունը։ Պատանի երաժիշտները՝ մենանվագ կատարումներով, եւ «Կամերտոնի» կատարողական խմբերը, այդ թվում՝ կամերային նվագախումբը, մասնակցել են բազում մշակութային նախագծերի, միջոցառումների: Լինելով մտավորականների յուրատեսակ կենտրոն՝ «Կամերտոն»-ը մշտապես իր սկզբունքային, մասնագիտական վերաբերմունքն է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման խնդիրների վերաբերյալ։

2019 թվականից ջութակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության ոսկե մեդալակիր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ, երկարատեւ դադարից հետո վերակազմավորվեց «Կամերտոն»-ը` իբրեւ մշակութային հասարակական կազմակերպություն: Այդ տարեթվից մինչ այսօր անցկացվել է «Կամերտոն» Սոլիստ միջազգային թվով 4 մրցույթ։ Մասնակցել են 500-ից ավելի մասնակիցներ՝ տարբեր երկրներից Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ, Իրան, Լատվիա, Թուրքիա եւ այլ... Բազմաթիվ մրցանակներից բացի հաղթողները հնարավորություն են ունեցել Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի լարային նվագախմբի հետ՝ դիրիժոր եւ ջութակահար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ, որպես մենակատար ելույթներ ունենալ Հայաստանի լավագույն համերգասրահներում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում