Կիեւին անհույս ամառային ռազմական փուլ է սպասում

Վերլուծություն

­Ռաի­սիի ուղ­ղա­թի­ռի կոր­ծան­ման հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=284036&l=am) մեկ հե­տաքր­քիր հարց եւս կա. իսկ պա­տա­հա­կա՞ն էր, որ այս ամե­նը տե­ղի ու­նե­ցավ Պու­տի­նի՝ Չի­նաս­տան կա­տա­րած այ­ցից հաշ­ված օ­րեր անց:

Այն, որ Ա­րեւ­մուտ­քում այդ այցն ու դրա տե­սա­նե­լի եւ քիչ ե­րե­ւա­ցող արդ­յունք­նե­րը մեծ ան­հանգս­տութ­յուն են ա­ռա­ջաց­րել, դա փաստ է: Այս այ­ցին ըն­դա­ռաջ Վա­շինգ­տո­նը բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րեց ե­թե ոչ ռուս-չի­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ներ­կա մա­կար­դա­կը թու­լաց­նե­լու, այլ գո­նե Պե­կի­նի մի­ջո­ցով ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի վրա ազ­դե­լու հա­մար: Ըստ ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի, ա­ռա­վե­լա­գույ­նը, որ Պու­տի­նից ա­ռաջ Չի­նաս­տան մեկ­նած Բ­լին­քենն էր ակն­կա­լում, դա նա­խա­գահ Սիին հա­մո­զելն էր, որ հոր­դո­րի Պու­տի­նին՝ գո­նե ներ­կա շփման գծում կանգ առ­նել, հաշ­վի առ­նե­լով, որ հե­տա­գա ա­ռաջ­խա­ղա­ցու­մը շա­րու­նա­կե­լու է էա­կան ճնշում­ներ ա­ռա­ջաց­նել նե­րա­մե­րիկ­յան նա­խընտ­րա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա: Սա­կայն միայն Պուտ­նին ըն­դու­նել-ճա­նա­պար­հե­լու ցու­ցադ­րա­կան ա­րա­րո­ղութ­յուն­նե­րով Պե­կի­նը պարզ հաս­կաց­րեց՝ Բ­լին­քե­նի խնդրանք­ներն ըն­դուն­ված չեն, թեեւ դա հաս­կա­նա­լի էր դեռ այն պա­հին, երբ Չի­նաս­տա­նից վե­րա­դառ­նալ պատ­րաստ­վող պետ­քար­տու­ղա­րին չի­նա­կան կող­մից ո­րե­ւէ մե­կը չէր ճա­նա­պար­հում:

Ու սրա­նից էլ զատ, Ուկ­րաի­նա­յում վրա հա­սավ այն փու­լը, ո­րի հետ կապ­ված Մոսկ­վան ինքն իր հա­մար սահ­մա­նել է հստակ «կար­միր գիծ», որ ո­րե­ւէ մե­կի հետ չի բա­նակ­ցի: Այ­սինքն, ե­րեկ լրա­ցավ Զե­լենս­կու պաշ­տո­նա­վար­ման վերջ­նա­ժամ­կե­տը: Ճիշտ է, Ա­րեւ­մուտ­քի հո­վա­նու տակ նա իշ­խա­նութ­յու­նը չի հանձ­նում, սա­կայն էն գլխից Մոսկ­վան սահ­մա­նել էր հստակ «կար­միր գիծ», որ մա­յի­սի 21-ից Զե­լենս­կուն ըն­կա­լե­լու է` որ­պես ոչ լե­գի­տիմ նա­խա­գահ: Իսկ ոչ լե­գի­տիմ նա­խա­գա­հի հետ, հաս­կա­նա­լի է, ոչ մե­կը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ չի նստի եւ փաս­տա­թուղթ չի ստո­րագ­րի: Պարզ պատ­ճա­ռով, որ վա­ղը-մյուս օ­րը կգա նոր նա­խա­գահ, եւ նա կա­րող է հան­գիստ հայ­տա­րա­րել՝ Զե­լենս­կին այդ պա­հին ար­դեն ի­րա­վա­սու չէր ո­րե­ւէ բան ստո­րագ­րել, ստո­րագ­րածն ա­պօ­րի­նի է եւ չի գոր­ծում:

Արդ­յուն­քում, ե­թե Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րում տե­ղա­շար­ժեր չլի­նեն, ա­պա խնդրի լուծ­ման հիմ­նա­կան ուղ­ղութ­յու­նը կմնա ռազ­մա­ճա­կա­տը: Իսկ այս­տեղ, ինչ­պես ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են խոս­տո­վա­նում, ի­րա­վի­ճա­կը հեչ բա­նի նման չէ: Բե­րենք թե­կու­զեւ դեռ ա­դեկ­վա­տութ­յուն պա­հող ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րից մե­կի այս գնա­հա­տումը. «Մեր աղբ­յու­րը հայտ­նում է, որ Խար­կո­վի մար­զում ի­րա­վի­ճակն իս­կա­պես տխուր է Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի հա­մար: Ինչ­պես ա­վե­լի վաղ գրել էինք, նա­խա­գա­հա­կա­նը կա­րո­ղա­ցավ ի­րա­վի­ճա­կը մի փոքր վե­րահս­կե­լի դարձ­նել հիմ­նա­կան ստրա­տե­գիա­կան ռե­զերվ­նե­րը Խար­կո­վի ուղ­ղութ­յուն նե­տե­լու շնոր­հիվ: Սա­կայն ռուս­ներն այս պա­հին պար­զա­պես «ա­ղում» են ուկ­րաի­նա­կան այդ վեր­ջին հիմ­նա­կան ռե­զերվ­նե­րը, շու­տով կվերց­նեն Վոլ­չանս­կը, ա­պա ­նաեւ Խար­կով քա­ղա­քի հա­մար այս պա­հին հիմ­նա­կան դար­ձած Լիպ­ցիի պաշտ­պա­նա­կան հան­գույ­ցը»: Իսկ այդ բո­լոր զար­գա­ցում­ներն ուկ­րաի­նա­կան բա­նա­կին, ըստ աղբ­յու­րի, խոս­տա­նում է «հա­կա­մար­տութ­յան ողջ պատ­մութ­յան ա­մե­նա­մեծ կաթ­սա­նե­րով»: Մի խոս­քով՝ «Խար­կո­վի մար­զում տի­րող ի­րա­վի­ճա­կը հսկա­յա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նի ողջ ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մի ա­պա­գա­յի վրա»:

Եվ ոչ միայն Խար­կո­վի: Դե­պի Խար­կով ռե­զերվ­նե­րի նե­տու­մը նկա­տե­լիո­րեն թու­լաց­նում է ուկ­րաի­նա­կան դիր­քերն այլ ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րում: Ռու­սներն այս օ­րե­րին կտրուկ ակ­տի­վաց­րել են Չա­սով Յա­րի, Օ­չե­րե­տի­նո­յի ուղ­ղութ­յամբ հար­ձա­կում­նե­րը, եւ այս հատ­ված­նե­րում եւս ուկ­րաի­նա­կան բա­նա­կի ա­ռաջ տե­սա­նե­լի է դար­ձել մեծ «կաթ­սա­նե­րի» հե­ռան­կա­րը: Վեր­ջա­պես, բա­զում ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներ են ար­դեն սկսել խո­սել Խար­կո­վից  հյու­սիս՝ Սու­մի մար­զի ուղ­ղութ­յամբ եւս ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում նոր ռազ­մա­ճա­կատ բաց­վե­լու հե­ռան­կար­նե­րի մա­սին, որ­տեղ ար­դեն Կիե­ւը ռեալ պաշտ­պա­նութ­յուն կազ­մա­կեր­պե­լու շան­սեր գրե­թե չու­նի՝ ու­ժե­րի խիստ պա­կա­սի պատ­ճա­ռով: Կարճ ա­սած, սպաս­վում է ծան­րա­գույն ա­մա­ռա­յին կոմ­պա­նիա, ո­րից հե­տո ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներն են՝ դրա­նից սպաս­վող բո­լոր ծայ­րա­հեղ ա­նո­րո­շութ­յուն­նե­րով հան­դերձ: Ու ե­թե այս ա­մե­նից զատ նո­րից պայ­թի Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը՝ այդ ուղ­ղութ­յամբ տա­նե­լով ԱՄՆ-ի հիմ­նա­կան ռե­զերվ­նե­րը, ա­պա շատ ա­վե­լի վատ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում