«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հրթիռների ստուգման գործընթացը ավարտվել է: Նույն աղբյուրներից տեղեկացանք, որ փաստաթղթերով արձանագրվել է, որ հրթիռները իդեալական վիճակում են եղել։ Աղմկահարույց այս գործը մտել է միջնորդությունների փուլ։
Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տարել են «էրեբունի» օդանավակայան: Հենց «Էրեբունի» օդանավակայանում են տեղակայված հրթիռները:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար. ու փաստորեն պարզվում է՝ հրթիռները պիտանի են եղել: Հետաքրքիր զարգացումներ են»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

