Ալիևի ընտանիքին պատկանող պարբերականը մտահոգ է Իրանի հետ ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացմամբ․ Վարուժան Գեղամյան

Հասարակություն

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ և դրա հնարավոր հաղթանակով:

Ընդ որում` Բաքվում կա շատ հստակ գիտակցում, որ շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը նորից վերածվելու է տարածաշրջանի  կարևոր խաղացողի, որին ոչ միայն այլևս հնարավոր չի լինելու թելադրել իր կամքը, այլև այն կարողանալու է կասեցնել Թուրքիա-Ադրբեջան առաջխաղացումը Հարավային Կովկասում: 

Ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանը նորից կունենա շահակից պետություններ, որոնց հետ միասին կկարողանա փոխել ուժերի հավասարակշռությունն ի վնաս թուրք-ադրբեջանական երկյակի և նրանց դաշնակիցների:

Հենց սա է պատճառը, որ վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մեդիաները Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների չափ և նույն թեզերով քննադատում են Սրբազան շարժումը (տե´ս նախորդ գրառումներս): 

Այդ նյութերում կարելի է տեսնել նաև իրենց անհանգստությունները: Օրինակ` Ալիևի ընտանիքի ուղիղ վերահսկողության տակ գործող «Report.az» պարբերականը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հնարավոր զարգացմամբ, ուստի հիմա շարժման մեջ իրանական հետք է փնտրում: 

Կից նկարում այդպիսի հոդվածներից մեկն է, որը վերնագրված է «Երևանի «քահանա-շոուում» իրանական հետքը. Իրանի համար «մեծ շահ» նպատակը», և որում հստակ նշվում է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանն ու Իրանը համատեղ կպայքարեն թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ:

Ինչ խոսք, ճիշտ են հասկանում:

Մենք ունենք հնարավորություն հաղթելու ու կանգնեցնելու էսօրվա պարտությունների շղթան: 

Պետք է մի քանի օրվա ջանք և հաղթանակը մերը կլինի»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին