Բրիտանիայի ընտրությունները կազդե՞ն հայաստանյան «շպիոնների» տրամադրության վրա

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ԱԺ-ում իր վեր­ջին ճա­ռում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=284211&l=am) Նի­կոլն ու­շադ­րութ­յան ար­ժա­նի գո­նե մեկ միտք հնչեց­րեց, թե. «Այդ ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կա­լի (­Հա­յաս­տա­նը նկա­տի ու­նե­նա­լով- Հեղ.) հար­ցը Պապ թա­գա­վո­րից մինչեւ այ­սօր չի լուծ­վել, բայց ես հա­մոզ­ված եմ՝ ա­ռա­ջի­կա 2-3 ամս­վա ըն­թաց­քում դա էլ է լուծ­վե­լու»: Այ­սինքն, ա­ռա­ջի­կա 2-3 ա­միս­նե­րին դեռ բուռն զար­գա­ցում­նե­րի պետք է սպա­սենք: Այ­սինքն, հաս­կա­նալ է պետք, թե ո՞ր ուղ­ղութ­յուն­նե­րի հետ են կապ­ված այս զար­գա­ցում­նե­րը:

Ե­րեկ կար­եւոր հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց Բ­րի­տա­նիա­յի վար­չա­պետ Ռի­շի Սու­նա­կը, որն ա­նուղ­ղա­կիո­րեն մեզ վրա եւս կա­րող է ազ­դել: Ըստ Սու­նա­կի, բրի­տա­նա­կան խորհր­դա­րա­նը լու­ծար­ված է, եւ հա­մընդ­հա­նուր ընտ­րութ­յուն­նե­րը տե­ղի կու­նե­նան հու­լի­սի 4-ին. «Այ­սօր ա­վե­լի վաղ ես խո­սե­ցի Նո­րին Մե­ծութ­յուն թա­գա­վոր Չարլզ III-ի հետ՝ խնդրե­լով ցրել խորհր­դա­րա­նը: Թա­գա­վո­րը բա­վա­րա­րեց այս խնդրան­քը։ Մենք հա­մընդ­հա­նուր ընտ­րութ­յուն­ներ կանց­կաց­նենք հու­լի­սի 4-ին»:

­Կարճ ա­սած, բրի­տա­նա­կան կու­րա­տոր­նե­րը մտնում են խա­ռը ժա­մա­նա­կաշր­ջան: Բո­լոր սոց­հար­ցում­նե­րը վկա­յում են այն մա­սին, որ 2010թ.-ից իշ­խող Պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցութ­յու­նը, ո­րը այս ընտ­րա­փու­լում ծայ­րա­հեղ բարդ վի­ճա­կում է եւ փո­խել է չորս վար­չա­պետ, այս ան­գամ կզրկվի իշ­խա­նութ­յու­նից՝ զի­ջե­լով Լեյ­բո­րիս­տա­կան ​​կու­սակ­ցութ­յանը: Ի­հար­կե, Բ­րի­տա­նիա­յում, որ­պես կա­նոն, իշ­խա­նութ­յան փո­փո­խութ­յունն ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում պե­տա­կան կուր­սի փո­փո­խութ­յուն, առա­վել եւս, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րում: Սա­կայն մի շարք հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ այս ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված այդ ա­վան­դա­կան տե­սա­կե­տը չեն կի­սում: Աշ­խար­հը գլո­բալ փո­փո­խութ­յուն­ների դա­րաշր­ջա­նում է, ո­րն էա­պես ազ­դել է ա­ռա­ջին­նե­րից մե­կի՝ հենց Բ­րի­տա­նիա­յի դիր­քե­րի վրա: Դա հաս­կա­նում են բո­լո­րը, նաեւ, որ իշ­խող կու­սակ­ցութ­յան այս վեր­ջին հինգ տա­րի­նե­րի ճգնա­ժամն ու տա­րին մեկ վար­չա­պետ փո­խե­լը հենց այն­պես, օ­դից չըն­կավ: Այ­սինքն, պետք է ինչ-որ բան փո­խել՝ գլո­բալ փո­փո­խութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Մինչ­դեռ հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը քիչ են: Այն է՝ ներ­կա գլո­բալ ի­րա­վի­ճա­կը Բ­րի­տա­նիա­յին թույլ չի տա­լիս հան­դես գալ եր­բեմ­նի գեր­տե­րութ­յան կար­գա­վի­ճա­կում՝ ան­գամ ԱՄՆ-ի կցոր­դի դե­րով: Այ­սինքն, կա´մ պետք է հաշտ­վել այդ ի­րո­ղութ­յու­ննե­րի հետ եւ եր­կի­րը կազ­մա­կեր­պել՝ իր հնա­րա­վո­րութ­յու­ննե­րին հա­մա­պա­տաս­խան դիրք վերց­նե­լու հա­մար: Կա´մ շա­րու­նա­կել ա­ռաջ­այ­նութ­յան հա­մար «քյալ­լա տալ», ո­րը կնշա­նա­կի Եր­րորդ աշ­խար­հա­մարտ:

Ս­րանք մո­տա­վո­րա­պես նույն հար­ցերն են, ո­րոնք այս պա­հին խո­շոր հաշ­վով դրված են նաեւ ԱՄՆ-ի ա­ռաջ, եւ ո­րոնց լու­ծու­մը սպաս­վում է Թ­րամփ-­Բայ­դեն պայ­քա­րից: Եվ, ըստ հի­շա­տակ­ված փոր­ձա­գետ­նե­րի, մո­տա­վո­րա­պես մի նման պայ­քար էլ այս պա­հին ըն­թա­նում է Բ­րի­տա­նիա­յում, բնա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով ԱՄՆ-ի հա­մե­մատ մասշ­տաբ­նե­րի տար­բե­րութ­յու­նը:

­Կարճ ա­սած, շատ հա­վա­նա­կան է հա­մար­վում, որ բրի­տա­նա­կան այս հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րը կա­րող են նաեւ փո­խել Լոն­դո­նի գլո­բալ ամ­բի­ցիա­նե­րը, ա­ռա­վել եւս, որ այդ ամ­բի­ցիա­նե­րով ա­ռաջ գնա­ցող դեռ գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի մոտ այդ կուր­սը հան­գեց­րեց նո­րա­նոր ճգնա­ժա­մե­րի: Իսկ նման փո­փո­խութ­յան դեպ­քում, մեծ հարց է, թե մաս­նա­վո­րա­պես կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ի՞նչ նոր հուն կու­նե­նա բրի­տա­նա­կան այն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րը, չմո­ռա­նանք, հասց­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը եւ հի­մա Հա­յաս­տա­նին է մղում ան­դուն­դը: Գու­մա­րած, բրի­տա­նա­կան այս ընտ­րութ­յու­ննե­րը եւ նոր իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ձե­ւա­վո­րու­մը հա­զիվ ա­վարտ­ված, սկսվե­լու են ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յու­ննե­րի պաշ­տո­նա­կան փու­լը, ո­րը եւս ա­մե­նաան­կան­խա­տե­սե­լի հե­տե­ւանք­նե­րը կա­րող է ու­նե­նալ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան ներ­կա ծրագ­րե­րի վրա: Այ­սինքն, Նի­կո­լը փոր­ձում է այս ա­մե­նից ա­ռաջ ընկ­նե­լով՝ Հա­յաս­տա­նին «մա­քուր» ա­րեւմտ­յան սխե­մա­նե­րով սահ­ման­ված ինչ-որ մի վի­ճա­կի՞ հասց­նել, ո­րից հետ քաշ­վե­լը դժվար կլի­նի: Թե՞ ինչ-որ խաղ է մտա­ծել՝ բրի­տա­նա­ցի­նե­րի ներ­կա խա­ռը վի­ճա­կի հաշ­վառ­մամբ, կտես­նենք ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում